Արա Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը ձերբակալված են 3 հոդվածներով. Ռուբեն Մելիքյան
Արա Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը ձերբակալված են 3 հոդվածներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, թե այդ մասին իրեն տեղեկացրել է Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը, փոխանցում է Tert.am-ը:
«Պատկերացրեք՝ ռազմական դրության ժամանակ մեզ 44 օր խաբում են, բայց այդ ընթացքում տեղեկատվության կանոնները խախտելու համար մեղադրանք են առաջադրում Կարեն Բեքարյանին, Արա Սաղաթելյանին՝ մարդկանց, որ ամբողջ այս ընթացքում ապահովում էին իրական քարոզչական գործունեությունը»,-նշեց Մելիքյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ձերբակալել են նաև մյուս բերման ենթարկված անձին՝ Մհեր Ավագյանին. «Եթե չեմ սխալվում՝ 1 հոդվածով: Մենք նաև տեղեկություն ենք ստացել նրա նկատմամբ անթույլատրելի վարքագծի վերաբերյալ»,-հավելեց իրավապաշտպանը:
Նրա տեղեկացմամբ՝ փաստաբանները հայտաարել են, որ պատրաստվում են քննչական գործողություններն ավարտվելուց հետո ձերբակալությունների իրավաչափությունները բողոքարկել դատարան:
Ազգային անվտանգության ծառայությունը այսօր խուզարկություն է իրականացրել «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի տանը, ինչից հետո նա բերման էր ենթարկվել ԱԱԾ։
Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Գոռ Միքայելյանը նշել էր, որ խուզարկությունն իրականացվել են ԱԱԾ֊ում հարուցված քրեական գործի շրջանակներում, թույլտվությունը տրվել էր դատավոր Մանվել Շահվերդյանի կողմից։
Գոռ Միքայելյանը նաև հայտնել էր, որ իրեն թույլ չեն տվել մտնել ԱԱԾ և հանդիպել Կարեն Բեքարյանի հետ։
«Քննիչի հետ կապ հաստատել չեմ կարող, հեռախոսազանգերիս չի պատասխանում, ԱԱԾ անցակետում ինձ հայտնում են,որ իրենք որևէ առնչություն չունեն,բոլոր հարցերը քննիչի հետ»,-ասել էր Միքայելյանը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 2,06 կմ/ժ