ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արա Սաղաթելյանը շատ հանգիստ նայելու է իր երեխայի աչքերի մեջ, բայց մարդկանց ահագին մեծ քանակ իրենց երեխեքից է անեծք լսելու. Կարեն Բեքարյան

Հակադրբեջանական քարոզչության ոլորտի մասնագետներն ակցիա են իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց՝ ի աջակցություն ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, ով այժմ կալանավորված է, հայտնում է Aysor.am:

Քաղաքագետ Կարեն Բեքարյանը պնդում է՝ այս ամբողջ ֆարսը պայթելու է։

«Բայց ես ձեզ ասեմ՝ պայթելով չի ավարտվելու, ես ուզում եմ, որ մեր ողջ իրավապահ համակարգը, հատկապես այն հատվածը, որը կապված է այս թխվող, կարվող գործընթացի հետ, աչքի առաջ ունենա հետևյալը՝ պայթելով չի ավարտվելու», - լրագրողների հետ զրույցում ասաց Բեքարյանը։

Նա նշեց, որ Արա Սաղաթելյանը պետության զգացողությունն իր մեջ է կրում։

«Դրա համար պետք է համապատասխան դաստիարակաւթյուն, իսկ այսօր մենք անդաստիարակների իշխանության ներքո ենք ապրում, դրա համար պետք է փորձ, հմտություն, անցած ճանապարհ, որ քո կենսագրությունը գրելուց ոչ թե հիշես, որ մանկպարտեզում, միգուցե, դայակը շնորհակալություն է ասել, այլ ունենաս իրական կենսագրություն ու այդ կենսագրության մեջ պետության, երկրի հետ կապված ինչ-որ բան լինի», - ասաց քաղաքագետը։

Նա ընդգծեց՝ Արա Սաղաթելյանը շատ հանգիստ նայելու է իր երեխայի աչքերի մեջ, բայց «մարդկանց ահագին մեծ քանակ իրենց երեխեքից է անեծք լսելու»։

«Եթե Արա Սաղաթելյանն իմանար, որ մենք այսպիսի միջոցառման մեջ ենք, կասեր՝ «մի արեք, իմ խնդրով մի ծածկեք պետության կործանումը»», - ասաց Կարեն Բեքարյանը։

Նա նշեց, որ այսօր ապրում ենք հայ ժողովրդի դառնագույն էջերից մեկը։

«Մեր իշխանությունն այսօր անարժեք, անհայրենիքների ձեռքում է», - ասաց Բեքարյանը։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել:

Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ էին արձակվել, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Սարգսյանը ձերբակալվել էին։ Մհեր Ավագյանն ու Կարեն Բեքարյանն այնուհետև ազատ են արձակվել, Արամ Սարգսյանն ու Արա Սաղաթելյանը՝ կալանավորվել։

ԱԱԾ-ն այս գործի մանրամասների վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել։

Սաղաթելյանը, Բեքարյանը, Ավագյանն ու Սարգսյանը ձերբակալվել էին ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: