ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 099,19 դրամ ԱՐԾԱԹ - 372,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 714,56 դրամ

Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը տրված է

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկն Ուկրաինայում արդեն տրված է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  Analitikaua-ն տեղեկացնում է, որ միջոցառումներն սկսվել են տեղեկատվական արշավով: Մասնավորապես, Ուկրաինայի խոշոր քաղաքների մի շարք փողոցներում տեղադրվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող տեղեկատվական վահանակներ, ցուցապաստառներ: 

Միջոցառումների շրջանակում Ուկրաինայում ապրիլի 24-ին կանցկացվի առցանց դասախոսություն՝  «Հայոց ցեղասպանություն. Հանցագործություն մարդկության ու քաղաքակրության դեմ» խորագրով: Դասախոսությունն անցկացնելու է պատմական գիտությունների թեկնածու, Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հանձնաժողովի նախագահ Դավիթ Դավթյանը:

Միջոցառումների շրջանակում Ուկրաինայի հայաշատ տարբեր քաղաքներում նախատեսված են նաև կլոր-սեղան քննարկումներ, թեմատիկ ցուցահանդեսներ, հիշատակի երեկոներ, ֆլեշ-մոբեր, երթեր, ծառատունկ, Հայոց ցեղասպանության մասին պատմող փաստագրական ֆիլմերի ցուցադրություն: Համավարակով պայմանավորված` միջոցառումներն անցկացվելու են անվտանգության կանոնների խիստ պահպանմամբ:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
21.09.2021
17°  30° 
22.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: