Ցուրտ եղանակին պարտադիր է մարզասրահ հաճախելը, քանի որ ավելի քիչ ենք շարժվում. ֆիթնես մարզիչ (ԲԱՑԱՌԻԿ)
Վերջին օրերին, եղանակի կտրուկ փոփոխությանը զուգընթաց, «Արմեդիա» ՏՎԳ-ն որոշեց զրուցել ֆիթնես մարզիչ Ինեսսա Գասպարյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես կարելի է ճիշտ սնվել, պահպանել մարմնի կազմվածքն ու չգիրանալ ցուրտ օրերին:
- Ցուրտ եղանակին ինչպե՞ս ճիշտ սնվել, ի՞նչն ավելի շատ օգտագործել:
- Առողջ և գեղեցիկ մարմին ունենալու համար պետք է սնվել օրական 4-5 անգամ՝ քիչ չափաբաժիններով: Ցուրտ եղանակին մեր սննդակարգում ավելի շատ պետք է ներառել մրգեր ու բանջարեղեններ, որոնք իրենց մեջ պարունակում են վիտամիններ: Օրինակ՝ քաղցր պղպեղի մեջ կա մեծ քանակությամբ վիտամին C: Օգտագործել ցիտրուս՝ թուրինջ, նարինջ, մանդարին, լայմ, կիվի... Այս մրգերն ունեն բավականին քիչ կալորիականություն: Ընդեղենը՝ հատկապես նուշը, ունի բավականին օգտակար յուղեր, պարունակում է սպիտակուցներ, որոնք անհրաժեշտ են մեր մկանների համար, այն պարունակում է վիտամին E:
Օգտագործել կարմիր ձուկ, որը հարուստ է սպիտակուցներով և անհրաժեշտ է մեր մկանների համար, այն պարունակում է վիտամին A, E, D: Կարմիր ձկան մեջ կա omega 3, որը օգտակար է նաև մազերին, եղունգներին, սրտին և հոդերին:
Ամեն օր պարտադիր օգտագործել կոճապղպեղ (իմբիր), այն արագացնում է նյութափոխանակությունը, որից սկսվում է ճարպերի այրումը: Օգտագործել դդում: Դդմի մեջ կան բավականին միներալներ (որոնք մենք կորցնում ենք պարապմունքի ընթացքում՝ քրտինքի միջոցով): Նաև դդմի մեջ առկա են վիտամիններ T և K, վիտամիններ C, B1, B2, B5, E, PP: Խորհուրդ է տրվում սննդակարգում ունենալ սոխ և սխտոր: Սոխն իջեցնում է խոլեստերինն արյան մեջ և նվազեցնում է շաքարը օրգանիզմում: Մեր սննդակարգը պետք է հարուստ լինի նաև մաղադանոսով, ռեհանով, հազարաթերթով և քյարաուզով: Նաև օգտագործել նուռ, որն ունի բավականին ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են մեր մկաններին: Նուռը ևս հարուստ է վիտամիններով, որոնք մեզ պետք են ձմռանը:
- Ինչո՞ւ են մարդիկ ցուրտ եղանակին ավելի գիրանում: Պե՞տք է արդյոք մարզվել ձմռանը:
- Ձմռանը մարդիկ գիրանում են ավելի քիչ ֆիզիկական ակտիվությունից, երեկոյան թեյի հետ քաղցր օգտագործելուց և տոների ժամանակ անկանոն սնվելուց: Ձմռանը պարտադիր է մարզասրահ հաճախելը, քանի որ ավելի քիչ ենք շարժվում: Խորհուրդ է տրվում նաև լողավազան հաճախելն ու յոգայով զբաղվելը: Կարդիո և ուժային մարզումները կարելի է համատեղել ավելի էֆեկտիվ լինելու համար: Խորհուրդ է տրվում պարապել շաբաթական 3-4 անգամ, 30-40 րոպե տևողությամբ: Պարապմունքից առնվազն մեկ ժամ առաջ ճաշեք, դա ձեզ ուժ և էներգիա կտա: Աշխատեք պարապել շաբաթվա նույն օրերին և ժամերին:
Օրական խմեք առնվազն 2 լիտր ջուր (մաքուր ջուր), պարապմունքի ընթացքում ևս անպայման խմեք ջուր, այն օգնում է ճարպերի այրմանը: Պարապմունքից առաջ սուրճն ու կանաչ թեյը ևս օգնում են ճարպերի այրմանը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 94%
Քամի՝ 2,06 կմ/ժ