ԵԱՏՄ-ից դուրս գալու օգտին քվեարկեց հասարակության ընդամենը 0.94 տոկոսը
ՀՀ ԱԺ խորհրդարանական ընտրություններն արդեն անցյալում են: Հասկանալի է, որ խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների նախընտրական ծրագրերը, դրանցում արտաքին քաղաքականության վերաբերյալ նրանց առաջարկներն առաջնային գործոն չեն ընտրությունների ժամանակ: Շատ դեպքերում քաղաքացիների որոշման վրա ազդում են այլ, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններ, սակայն, միաժամանակ, ընտրությունների արդյունքները հնարավորություն են տալիս եզրակացություններ անել հանրային տրամադրությունների, այս կամ այն հարցում կուսակցությունների առաջ քաշած մոռտեցումների ընդունելի կամ ոչ միանշանակ ընդունելի լինելու մասին: Սա վերաբերում է նաև ինտեգրացիոն գործընթացներին:
Ընտրություններին մասնակցող քաղաքական ինը ուժերից ինտեգրացիոն գործընթացների հետ կապված համեմատաբար առավել ծայրահեղ մոտեցումը որդեգրել էր «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Այն առաջարկում էր դուրս գալ ԵԱՏՄ, քննարկել ՀԱՊԿ-ի արդյունավետության հարցը և դնում էր ԵՄ-ին, իսկ հետագայում նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը: Այս կուսակցությունը հավաքեց ձայների ընդամենը 0.94 %-ը: Նման արդյունքից կարելի է եզրակացնել, որ այս մոտեցումն այնքան էլ ընկալելի չէր հայ հասարակության համար:
Աչքի ընկնող մյուս արևմտամետ ուժը «Ելք» դաշինքն է, որը նույնպես սխալ է համարում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, սակայն չի դնում միությունից դուրս գալու հարցը: Դրա փոխարեն առաջարկվում է գնահատել անդամակցությունից բխող առկա ռիսկերը, քայլեր ձեռնարկել դրանց հաղթահարման ուղղությամբ, միաժամանակ ձգտել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի և ԽՀԱԱՀ ստորագրմանը: Այս կուցակությունը ստացավ ձայների 7.78%-ը:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը և Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքն իրենց նախընտրական ծրագրերում չեն անդրադարձել ինտեգրացիոն գործընթացներին: «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի(1.65%) և Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի (2.07%) ներկայացուցիչներըը կարևորել են և ՌԴ-ի, և ԵՄ-ի հետ համագործակցությունը:
Խորհրդարանական ընտրություններում առավել շատ ձայնել հավաքած երկու կուսակցությունները՝ ՀՀԿ-ն(49.16%) և «Ծառուկյան» դաշինքը(27.35%), հանդես են գալիս երկու ինտեգրացիոն գործընթացների համադրման, երկու ուղղություններով էլ սերտ համագործակցության զարգացման և խորացման օգտին:
ՀՅԴ-ն նշում է, որ Հայաստանը պետք է վարի անկախ արտաքին քաղաքականություն՝ ընդգծելով, որ իրենք ամերիկամետ, ռուսամետ, եվրոպամետ չեն, այլ հայամետ են: Ընդհանուր առմամբ, այս ուժը նույնպես կարող է համարվել երկու ինտեգրացիոն գործընթացների համատեղման կողմնակից: Այն հավաքել է ձայների 6.58%-ը:
Խորհրդարան անցնելու շեմը չհաղթահարած Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը (0.75%), չնայած իր կոմունիստական գաղափարախոսությանը, նույնպես կարևորում է երկու ինտեգրացիոն ուղղությունները:
Ընդհանրացնելով կարող ենք ասել, որ այս ընտրությունների արդյունքում հասարակության 8.72%-ն իր նախապատվությունը տվել է առավել արևմտամետ քաղաքական ուժերին, իսկ 87.56%-ը՝ եվրոպական և եվրասիական ինտեգրման գործընթացների համատեղմանը, այն է «և-և»-ի քաղաքականությանը:
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ-ն ակտիվացնում է երկխոսությունը Հայաստանի հետ Վերջին շաբաթվա ընթացքում ականատես ենք լինում Եվրամիության և Հայաստանի միջև երկխոսության ու համագործակցության...
- ԵՄ երկարաժամկետ առաքելություն ՀՀ-ում. աշխարհաքաղաքական պայքարի հերթական դրսևորում Այս առաքելության տեղակայումն էլ ավելի է լարելու իրավիճակը տարածաշրջանում և մեծացնելու է Հայաստանի խնդիրներն...
- ԵՄ օժանդակություն. պատասխանների սպասող հարցեր Պետք է նշել, որ մինչ այս պահը շարունակում է անհայտ լինել, թե հինգ տարիների համար նախատեսված միջոցներից ո՞ր մասն...
- ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. Տոյվո Կլաար Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին...
- 2022թ. հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից Հայաստանի Հանրապետությունը 2017թ., 2018թ. և 2019թ. Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող...
այլ նյութեր այս թեմայով
- Լավրովը հայտնել է, որ 2023 թվականին ԵԱՏՄ առեւտրաշրջանառության 90 տոկոսը կլինի ազգային արժույթներով Նրա խոսքով՝ անցյալ տարի Եվրասիական տնտեսական միության երկրների միջև փոխադարձ առևտրի և փոխհաշվարկների 76 տոկոսն...
- Դեկտեմբերին ՌԴ-ում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Կարծում ենք, որ բացի կատարված աշխատանքի վերաբերյալ զեկույցից, կարևոր է մեր առաջնորդներին ներկայացնել մեր համագործակցությունը...
- ԵԱՏՄ-ն ցանկանում է ավելի շատ ազատ առևտրի գոտու համաձայնագրեր կնքել «Ազատ առևտրի գոտու համաձայնագրերը Միության և երրորդ երկրների և ինտեգրացիոն ասոցիացիաների միջև միջազգային համագործակցության...
- Արևմտյան երկրները փորձում են ազդել ԵԱՏՄ-ում ՌԴ–ի դաշնակիցների դիրքորոշումների վրա Միջազգային հարաբերությունների ներկա փուլում որոշ երկրների համար սովորական է դարձել ճնշումների և շանտաժի միջոցով...
- Ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ ԵԱՏՄ –ի և Եգիպտոսի բանակցություններում առաջընթաց կա Կցանկանայի նշել, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի...
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ Նախագահ. Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի Արդեն Հայաստանն անձակենտրոն իշխանություն չունի, և կարծում եմ, որ դա մեր ժողովրդի վաստակն է:
- Մի շարք պատգամավորներ հրաժարվել են մանդատներից Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է պատգամավորական մանդատներից հրաժարված անձանց ցանկը:
- Նոր խորհրդարանը կվարի բազմավեկտոր և հավասարակշռված արտաքին քաղաքականություն ՀՀ համար մյուս կարևորագույն հարցի՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված նոր խորհրդարանը կունենա ընդհանրական...
- Հետընտրական Հայաստան. քաղաքական մշակույթում փոփոխություններ են արձանագրվում Ըստ էության սա հետնահանջ նախկին մտածելակերպից, առ այն, որ ամեն ինչ պետք է ջնջել և սկսել զրոյից:
- Ղարաբաղյանի կարգավորման հարցում զիջողական դիրքորոշման օգտին քվեարկեց հասարակության 1.65 տոկոսը Փոխարենը ընտրողները մեծամասամբ իրենց աջակցությունն են հայտնել խնդրի ոչ ծայրահեղ, փոխզիջումային, բանակցային կարգավորմանը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ