Փաշինյանը հրաժարվում է Արցախի համար և՛ քաղաքական, և՛ անվտանգային պատասխանատվությունից

Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ՝ արդեն շատ բաց ու ուղիղ տեքստով հայտարարեց, որ հրաժարվում է Արցախի համար պատասխանատվությունից:
Ոչ մի կերպ չհիշատակելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ Փաշինյանը շարունակում է խոսել Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության մասին: Սակայն, նույնիսկ այս պարագայում ոչ թե այդ իրավունքների ու անվտանգության պաշտպանության համար պայքարելու որոշակի պարտավորություններ է ստանձնում, այլ հայտարարում է, որ Արցախի ժողովուրդն է այդ իրավունքների ու անվտանգության շրջանակը որոշողը և դա պետք է արվի Բաքվի հետ Ստեփանակերտի երկխոսության միջոցով:
Փաշինյանն այս համատեքստում միայն մեկ խնդիր է առաջ քաշում՝ այդ երկխոսության համար միջազգային մեխանիզմի անհրաժեշտությունը, սակայն այդ հարցում էլ հաստատակամություն և սկզբունքայնություն չի ցուցաբերում:
Ընդհանուր առմամբ, Փաշինյանի հիմնական նպատակն է ցույց տալ, որ Հայաստանը չունի լծակներ՝ Արցախյան հիմնախնդրի ու Արցախի ճակատագրի վրա ազդելու համար, այլ ինչպես ինքը հայտարարեց՝ ամեն ինչ կախված է լինելու Արցախում ապրելու Արցախի ժողովրդի կամքից:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ նույն ինքը Փաշինյանը հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի շրջափակմամբ Ադրբեջանը խնդիր է հետապնդում հող նախապատրաստել միջանցքի բացվելու, հետո նորից փակվելու ու բացվելու միջոցով հասնել Արցխաի հայաթափմանը: Իսկ այսօր էլ հայտարարում է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրում իր կողմից արված առաջարկներով փորձում է Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ստանալ Փաշինյանի ստորագրությամբ:
Այս ամենի համատեքստում ուշագրավ ու կարևոր է Փաշինյանի նաև այն հայտարարությունը, որ նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակով արդեն ոչ թե Հայաստանը, այլ ՌԴ-ն ու Արցախի ՊԲ-ն են Արցախի անվտանգության երաշխավորը:
Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունը, մի կողմից՝ արձանագրում է, որ Ադրբեջանը ռազմական էսկալացիայի է պատրաստվում, ցանկացանում է էթնիկ զտումներ իրականացնել ու հայաթափել Արցախը, երկխոսությունը վերածում է ինտեգրման շուրջ քննարկման ու ժխտում է այդ երկխոսության համար միջազգային մեխանիզմների անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ հրաժարվում է թե՛ քաղաքական, թե՛ անվտանգային որևէ պատասխանատվություն կրել Արցախի համար և իր միակ անելիքը տեսնում է ֆինանսական աջակցության տրամադրման մեջ:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական ստորաբաժանումները Արցախում, շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։
- Զախարովան ակնարկում է, որ Հայաստանը ռուսական միջնորդության ներքո գործընթացը շարունակելու որևէ ակտիվություն չի ցուցաբերում. Կ. Բեքարյան Ակնարկը շատ ավելի լայն համատեքստ ունի, և այդտեղ Լաչինի միջանցքն ուղղակի ենթակետերից մեկն է:
- Ադրբեջանական դիվերսիայի նպատակները Մարտի 5-ին Արցախում դիմելով դիվերսիայի Ադրբեջանը հերթական անգամ ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ փորձում է պարտադրել...
- ՌԴ և Արևմուտքի մրցակցող միջնորդության հնարավոր տրանսֆորմացիան Ակնհայտ է, որ Արևմուտքն ու Ռուսաստանն ակտիվ ջանքեր են գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունները...
- Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը Ադրբեջանն օգտագործելու է այս իրավիճակը՝ միջազգային հանրության հետագա միջնորդության, միջամտության ջանքերը կանխելու...
-
01:06
Վերսալի պալատի արքայական մատուռում տեղի կունենա համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին
-
00:11
Չինաստանի ծրագիրը կարող է ընդունվել որպես հակամարտության լուծման հիմք. Պուտին
-
23:36
Ռուսաստանը պիտի վերադարձնի Կ. Պոլիսը. Սեմյոն Բաղդասարով
-
23:15
Զելենսկին Չինաստանից պատասխան չի ստացել Կիևի՝ «խաղաղության ծրագրին» միանալու առաջարկին
-
23:00
Աֆղանստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
-
22:02
Ադրբեջանը հերքում է հայ զինվորականի գերեվարման մասին տեղեկատվությունը
-
21:46
Մոսկվան կարձագանքի, քանի որ Արևմուտքը սկսում է միջուկային բաղադրիչով զենք կիրառել. Պուտին
-
21:19
Կայուն խաղաղության հասնելու միակ միջոցն ուղիղ բանակցություններն են. Բլինքեն
-
20:49
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի ատենապետ Հարություն Սիմոնյանին
-
20:07
ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է
-
20:01
Վարչապետն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությանը
-
19:22
Ադրբեջանը վարում է Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականություն․ Արցախի ԱԳՆ
-
18:04
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, ոստիկանության ծառայողների սպանությունը հրամայական են դարձնում ԼՂ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. ԱԳ նախարարի տեղակալ
-
17:39
«Թաթոյան» հիմնադրամն ու Արցախի ՄԻՊ-ը Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստների» մասին պատրաստել են նոր զեկույց
-
17:33
Իրանը եւ Ռուսաստանը շահագրգռված են, որպեսզի Թեհրանը տնտեսական հաբ դառնա. Խանդուզի
-
17:22
ՀՀ-ում քաղաքացուն հնարավոր չի լինի աշխատանքից ազատել՝ կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով. նախագիծ
-
17:05
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա աշխատանքային այցով ժամանելու է Երևան
-
16:58
Մհեր Գրիգորյան ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
-
16:40
Զինծառայողը մոլորվել է ու հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՀՀ ՊՆ
-
16:31
Կար իմիտացիայի և ժամանակ շահելու էլեմենտ. Կ. Բեքարյանը՝ Մոսկվայում ՀԱՊԿ առաքելությանը Արարատ Միրզոյանի անդրադարձի վերաբերյալ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:10
Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
19:27
Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները
Խոնավություն՝ 54%
Քամի՝ 0 կմ/ժ