ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«100 տարի... Իրական պատմություններ»

«Թուրքը, որ փրկեց ինձ» ծրագրի շրջանակներում լույս տեսած  «100 տարի... Իրական պատմություններ» գիրքը կազմված է Ցեղասպանությունը վերապրածների ժառանգների 47 իրական պատմություններից` մարդիկ, ում նախնիները կարողացել են փրկվել Եղեռնից թուրք ընկերոջ, հարևանի կամ իրադարձություններին ականատես որևէ թուրքի շնորհիվ:  Նախագծի նպատակը հայ և թուրք ժողովուրդների միջև երկխոսությանը նպաստելն էր: Ծրագիրն իրականացրել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության օժանդակությամբ: Թուրքիայում ծրագրի գործընկերն է եղել «tursu.tv production» կազմակերպությունը:

Մինչև գրքի լույս ընծայվելը պատմությունները հայերենով հրապարակվել են «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալության կայքում, թուրքերենով` Taraf, Zaman, Radikal, Demokrat Haber, Evrensel, Bianet, Yurt, T24 media պարբերականներում:

 «100 տարի... Իրական պատմություններ» գիրքը լույս է տեսել հայերեն և անգլերեն տարբերակներով: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Ստամբուլում, ապա` Երևանում: Հետաքրքրված անձինք կարող են գրքի օրինակներ ձեռք բերել «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ գրասենյակում` նախապես զանգահարելով (010) 528 472 հեռախոսահամարին:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    21°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: