ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արաբ լրագրողը միջազգային հանրությանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

«Հայոց ցեղասպանությունը մարդկային մեծագույն ողբերգություն է: Չի կարելի ասել, որ դա հայերի հարցն է, ոչ, դա միջազգային խնդիր է, քանի որ հենց միջազգային հանրության անպատժելիությունը պատճառ դարձավ հետագայում նման ոճրագործությունների կրկնման համար», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է France 2, Assafir և մի շարք այլ հայտնի լրատվականների թղթակից, արաբ լրագրող Թալալ Խրայիսը:

Դեռևս մանուկ տարիներից հայերի օգնությունն ու մեծահոգությունը սեփական անձի վրա զգացած լրագրողը վստահություն է հայտնել, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցը լավ հնարավորություն է միջազգային հանրության համար՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, որպեսզի այլևս երբեք նման հանցագործություններ չկրկնվեն: Լրագրողի կարծիքով՝ մի օր Թուրքիան ևս կճանաչի պատմական այս ճշմարտությունը և այս հարցում մեծ գործ ունի անելու Թուրքիայի երիտասարդությունը:

Որպես ռազմական լրագրող, ով վերջին տարիներին շատ է եղել Սիրիայում և Լիբանանում, Թալալ Խրայիսը խոսեց նաև ԻԼԻՊ-ի և Սիրիայում տիրող իրավիճակի մասին՝ հստակ համոզմունք հայտնելով, որ Թուրքիան ուղղակիորեն աջակցում է ԻԼԻՊ-ին: «Ես եղել եմ այնտեղ, ամեն անգամ, երբ իսլամիստները դժվարություններ են ունենում, թուրքական բանակն աջակցում է նրանց», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է արաբ լրագրողը:  

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: