ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանի պահանջներն աճում են

Հունաստանը շարունակում է զարգացնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական օկուպացիայից կրած վնասների փոխհատուցման հարցը։

Այժմ Հունաստանի Խորհրդարանական հանձնաժողովը և Գերագույն դատարանը փորձում են հստակեցնել փոխհատուցման չափը, որը, որոշ տվյալների համաձայն, տատանվում է 269-332 միլիարդ եվրոյի սահմաններում։

Ընդ որում, հարկ է նշել, որ այդ փոխհատուցման չափը հունական իշխանությունների կողմից աստիճանաբար մեծացվում է։ Այսպես, մարտի սկզբին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել էր, որ Գերմանիան Աթենքին պետք է վճարի 160 մլրդ եվրո ռեպարացիա։ Նախօրեին՝ ապրիլի 6-ին,  Հոնաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Դիմիտրիս Մարդասը հայտարարել է, որ վնասի գումարը կազմում է 278,7 մլրդ եվրո։ Աթենքը նաև բարձրացնում է Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նացիստական իշխանություններին տված պարտքը հետ վերադարձնելու հարցը։

Այս կապակցությամբ գերմանական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ռեպարացիաների վերադաձման հարցը փակված է ինչպես իրավաբանական, այնպես էլ քաղաքական տեսանկյուններից, քանի որ Աթենքը ճանաչել է 1990թ․ Գերմանիայի միասնականության վերականգման պայմանագիրը, որը չի նախատեսում ռեպարացիաների վերադարձ։

Գերմանիան Հունաստանին 1960-ական թվականներին վճարել է 115 միլիոն մարկ (67 միլիոն դոլար)՝ որպես 1941-1944 թվականներին օկուպացիայի ընթացքում կրած վնասի փոխհատուցում։ Այն ժամանակ հարյուր հազարավոր մարդիկ մահացել են սովից և գնդակահարվել են: Հունական կառավարությունը կարծում է, որ այդ փոխհատուցումը բավարար չէ:

Հունական իշխանությունների այս հայտարարությունները տպավորություն են ստեղծում, որ Աթենքը հույս ունի Եվրահանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Հունաստանին ֆինանսական օգնության երկու ծրագրերի շրջանակում տրամադրած 240 մլրդ եվրո վարկը մարել ռեպարացիաների հաշվին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: