ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միրաք գյուղի սոճիների պուրակում աղբահավաք է անցկացվել

 Սեպտեմբերի 26-ին Հայաստան Ծառատունկ ծրագիրը («Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ)  կազմակերպեց հերթական աղբահավաքը` Ապարանի հարևանությամբ գտնվող Միրաք գյուղի սոճիների գեղեցիկ պուրակում:

 «Այս պուրակը հայտնի վայր է խորովածի սիրահարների և բնության գրկում հանգստանալ սիրողներ համար»,- նշում է հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Քասարջյանը՝ ցավով փաստելով. «շատ հաճախ նրանք թողնում են խնջույքից մնացած աղբը տեղում, ուստի մեր նպատակն է հավաքել այստեղ անխնայորեն կուտակված աղբը և օրինակ ծառայել մյուսների համար»:

 Այսպես, ավելի քան 70 կամավորներ «Էյ Թի Փի»-ի տրամադրած ավտոբուսներով  Հանրապետության հրապարակից մեկնեցին Ապարան՝ բնությանը գոնե մի բանով օգնելու նպատակով:

 Աղբահավաքի մասնակիցների շարքում էին աշակերտներ Երևանի՝ Նաիրի Զարյանի անվան թիվ 130 և Ավետիսյան դպրոցներից:

 Ուշագրավ պատահականությամբ պարզվեց, որ թիվ 130 դպրոցի փոխտնօրեն Կարինե Մանուկյանը դեռ ուսանողական տարիներին հենց նույն տեղում ծառ է տնկել: «Ես հույս ունեմ, որ իմ աշակերտները նույն ջերմությամբ կհիշեն, թե ինչպես են աղբից ազատել այս վայրը, ինչպես ես եմ այժմ վերհիշում երբեմնի ծառատունկը»,- նշում է ուսուցչուհին:

 «Էյ Թի Փի»-ի կրթական բաժնի աշխատակիցներն աղբահավաքի տարածքում ուսումնական ինտերակտիվ անկյուն էին ստեղծել՝ աղբի վերամշակմանն առնչվող նյութերով, որ նախատեսված էին դեռահասների ու մեծահասակների համար: Աղբահավաքից ոգևորված մասնակիցները տեղում յուրօրինակ «աղբատոնածառ» ստեղծեցին:

«Ընդհանուր միջոցառմանը կամավորները տրամադրեցին ընդամենը կես օր, բայց փոփոխությունը, որ կրեց այս վայրը, տեսանելի է անգամ անզեն աչքով»,- ընգծեց Քասարջանը՝ ավելացնելով. «Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր օգնեցին մաքրել պուրակն ու վերջինին լիարժեք աճելու հնարավորություն տվեցին»:

Նշենք, որ այս աշնանը «Էյ Թի Փի»-ն առաջին անգամ հանրային «Կանաչ այց» կազմակերպեց դեպի Կարինի տնակարան: Մինչ այս մեր տնկարանները, կարծես, գաղտնիության մշուշի ներքո լինեին ու հասանելի էին աջակիցներին, ընկերներին, որոնք կապված էին Հիմնադրամի հետ կամ լսել էին վերջինի մասին այս կամ այն աղբյուրից:

Այսպես, սեպտեմբերի 24-ին Կարինի տնկարանը բացեց իր դռները հանրությանն ընդառաջ: Տեղում կարճ այցը հյուրընկալեցին տնկարանի ղեկավար Սամվել Ղանդիլյանն ու գլխավոր բուսաբան Տիգրան Փալազյանը: Նրանք հյուրերին ծանոթացրին տնկարանի անձնակազմի հետ ու ներկայացրին այնտեղ աճեցվող ավելի քան 50 պտղատու և դեկորատիվ ծառատեսակները:

Այցելուների շարքում էին հյուրեր` ինչպես Հայաստանից, այնպես էլ Լիբանանից, Կանադայից ու Գերմանիայից: «Վարդանանց Ասպետներ» դպրոցի 8-րդ դասարանցի աշակերտներն անգամ հնարավորություն ունեցան ունկնդրելու տնկարանին կից կրթական դասասենյակում ներկայացվող ուսուցողական նյութը:

Նշենք, որ Կարինի տնկարանը հիմնվել է Արագածոտնում 1996 թ.-ին՝ «Էյ Թի Փի»-ի հիմնադրումից քիչ անց: Այստեղ տարեկան աճեցվում է Հիմնադրամի կողմից Համայնքային ծառատունկերի ծրագրին տրամադրվող շուրջ 60.000 պտղատու և դեկորատիվ ծառերի գրեթե կեսը: «Էյ Թի Փի»-ի մյուս երկու տնկարանները գտնվում են Խաչփար և Մարգահովիտ գյուղերում: Մարգահովտում Միրաք ընտանիքի կողմից հիմնած անտառվերականգնման տնկարանում աճեցվում են հազարավոր տնկիներ, որոնք առաջիկայում կվերատնկվեն Հայաստանի հյուսիսում:

Հիմնադրման օրվանից «Էյ Թի Փի»-ին տնկել է ավելի քան 4.7  միլիոն ծառ, հիմնել է 3 տնկարան, երկու կրթական կենտրոն և կանաչապատել գյուղեր, վանքեր ու վանական համալիրներ, այգիներ ու ազատ տարածքներ` Հայաստանի և Արցախի ողջ տարածքում: Այս գործընթացում հիմնադրամն աշխատանքով է ապահովել հարյուրավոր մարդկանց և կենսական կարևորության միջոցներ տրամադրել հազարավոր գյուղաբնակների:

«Էյ Թի Փի»-ն նախաձեռնել է «Կենաց Դար» նախաձեռնությունը` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.livingcentury.org:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    20°  10° 
    08.05.2024
    22°  11° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: