Դեպի COP22 Համաժողով. «Հայաստան Ծառատունկ Ծրագիրը» միանում է «Կլիմայի համաշխարհային շարժմանը»

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը Իմփաքթ Հաբ Երևանի հետ միասին միացել է «Ecopreneurs for the Climate» համաշխարհային շարժմանը և հրավիրում է երևանյան միջոցառմանը, որը տեղի կունենա Իմփաքթ Հաբում հոկտեմբերի 24-ին, ժամը՝ 19:00: Այդ մասին տեղեկանում ենք «Էյ Թի Փի» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից:
«Կանաչ ձեռնարկատիրություն և Կլիմայի փոփոխություններ» խորագրով միջազգային շաբաթվա ընթացքում (սույն թվականի 24-30) աշխարհի տարբեր քաղաքներում, շրջաններում և համայնքներում կանցկացվի «Կլիմայի չեմպիոն» մրցանակաբաշխությունը, ինչպես նաև կքննարկվեն կլիմայի գլոբալ փոփոխություններին առնչվող բազմաթիվ նորարարական գաղափարներ: Միջոցառման նպատակն է խթանել բնապահպանական մոտեցումներն ու առաջ քաշել կլիմայի փոփոխությունների նվազեցմանն ուղղված լուծումներ:
Կլիմայի ազդեցության միջազգային օրը՝ հոկտեմբերի 24-ին, անցկացվող միջոցառման նպատակն է ստեղծել միջազգային ցանց, որի շնորհիվ հնարավոր կլինի կապ հաստատել աշխարհի տարբեր կազմակերպությունների հետ և նրանց ներկայացնել բնապահպանական ձեռնարկատիրական լուծումներ:
Միջոցառման կարևորագույն նպատակներից է նաև մասնակիցներին և մրցույթի հաղթողին հնարավորություն ընձեռել մասնակցելու և տարածելու բնապահպանական թեմաներով նորագույն գաղափարների գեներացմանը և ամենաակտիվ մասնակցին նոմինացնել Մարաքեշում COP22 Կլիմայի փոփոխության համաշխարհային համաժողովին մասնակցության համար:
Փարիզյան համաձայնագիրն արդեն իրականություն է, իսկ Մարաքեշը նպատակ ունի նախաձեռնել գործնական քայլեր՝ համաձայնագրի դրույթների իրականացման ուղղությամբ:
Միջոցառման մասնակից դառնալու համար հրավիրում ենք ձեռնարկատերների, հասարակական ակտիվիստների, կազմակերպությունների և ԶԼՄ-ների՝ կիսելու կուտակված փորձը և խթանելու կանաչ ձեռնարկատիրական ցանցերին և նոր գաղափարների ձևավորմանը:
Ընտրության նախնական փուլն անցած ձեռնարկատերերը և հասարակական ակտիվիստները լսարանին կներկայացնեն կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված իրենց լուծումները: Այնուհետև լսարանի և ժյուրիի կողմից կընտրվի երևանյան հաղթողը: Այնուհետև բոլոր երկրների հաղթողներից Բարսելոնայում, պատահականության սկզբունքով, կընտրվի «Կլիմայի չեմպիոնին», ով իր գաղափարներով կկիսվի COP 22-ի ընթացքում:
Գրեթե կես օր տևող միջոցառումը կամփոփվի «Կլիմայի չեմպիոն» մրցանակաբաշխությամբ:
Մասնակցության համար կարող են դիմել ձեռնարկատերեր, բնապահպանական կազմակերպություններ և միջազգային գործընկերներ, որոնց խրախուսվում է միանալ այս շարժմանն ու առաջնորդել համայնքներին՝ միասին ստեղծելու կլիմայի փոփոխություններից զերծ առողջ ապագա:
Ընդհանուր առմամբ, մինչև հոկտեմբերի 20-ը կընտրվի 8 մասնակից՝ 4 ձեռնարկատեր և 4 հասարակական ակտիվիստ (անհատ կամ կազմակերպություն):
Միջոցառմանը օրակարգը ստորև՝
- Ներածություն. մասնակիցներն ամփոփ կներկայացնեն իրենց կազմակերպությունները (10 րոպե);
- Մասնակիցների ներկայացում, տեսլականի ու կլիմայի փոփոխությունների նվազեցմանն և ադապտացմանն ուղղված ռազմավարական մոտեցումների ներկայացում (50 րոպե);
- Կլիմայի նորարական լաբորատորիայի գեներացում, տարբեր ձևաչափով բաց քննարկումներ, որտեղ կանաչ տնտեսության հիմնական շահառուները կներկայացնեն կլիմայի փոփոխությունների հետևանքով շրջակա միջավայրի առջև ծառացած մարտահրավերների դիմակայումը և դրանց հնարավոր լուծումները (1ժամ);
- Ընդմիջում (15 րոպե);
- «Կլիմայի չեմպիոն» մրցանակ (45 րոպե)
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև հոկտեմբերի 19-ը:
Ձեր նախաձեռնությունը/կազմակերպությունները պետք է 5 րոպեում ներկայացնել Պեչա Կուչա շատ պարզ ձևաչափով և անգլերեն լեզվով:
Լսարանին միանալու և քվեարկելու համար մուտքն ազատ է:
-
19:05
Թուրքիայից ապրանքների արտահանումը դեպի Ռուստաստան շարունակում է մնալ խնդրահարույց
-
17:40
Նոր էսկալացիա չի լինի. Փաշինյան
-
17:30
Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա
-
17:24
Թուրքիայի աղետի գոտում իրավիճակը բավականին ծանր է. հարցազրույց Բագրատ Էստուկյանի հետ (բացառիկ)
-
17:20
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի
-
17:09
Մարտի 25-ին, ժամը 20:30-21:30-ին անջատել բոլոր լույսերը՝ միանալով «Երկրի ժամը» նախաձեռնությանը
-
16:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի Դիտորդ խորհրդի անդամներին
-
16:22
Զախարովան Հայաստանում ԵՄ-ի դիտորդների առաքելության մասին
-
16:07
Արցախում չեն բացառում միջազգային խաղաղապահների տեղակայումը
-
16:00
Կհստակեցվեն վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները
-
15:51
ԵԱՏՄ-ում համաձայնեցրել են ազգային արժույթի օգտագործման մոտեցումները․ Միշուստին
-
15:48
Խաղաղության պայմանագրով պետք է ապահովվի ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը. ՔՊ խմբակցության քարտուղար
-
15:42
Ցեղասպանությունների կանխարգելումը Հայաստանի կարևորագույն առաջնայնություններից է միջազգային օրակարգում. ԱԳ փոխնախարար
-
15:36
Ադրբեջանական անպատժելիությանը վերջ դնելու համար միջազգային դերակատարների կոչերը պետք է փոխարինվեն պատժիչ գործողություններով․ Արցախի ՄԻՊ-ը՝ Արգենտինայում
-
15:32
Ռուսաստանը կոչ է անում վերսկսել հայ-ադրբեջանական բանակցությունները բոլոր ուղղություններով
-
15:32
Երևանում Արթուր Աբրահամի անվան ժամանակակից մարզահամալիր կկառուցվի
-
15:30
Կընդլայնվի պետպատվերի շրջանակում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնալոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայության շահառուների շրջանակը
-
15:23
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:57
Չի կարող լինել արցախահայության ու Ադրբեջանի համատեղում, բացառված է. Արցախի ԱԳՆ
-
14:30
Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը կերկարաձգվի ևս 10 տարով
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 5,14 կմ/ժ