Միրաք գյուղի սոճիների պուրակում աղբահավաք է անցկացվել

Սեպտեմբերի 26-ին Հայաստան Ծառատունկ ծրագիրը («Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ) կազմակերպեց հերթական աղբահավաքը` Ապարանի հարևանությամբ գտնվող Միրաք գյուղի սոճիների գեղեցիկ պուրակում:
«Այս պուրակը հայտնի վայր է խորովածի սիրահարների և բնության գրկում հանգստանալ սիրողներ համար»,- նշում է հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Քասարջյանը՝ ցավով փաստելով. «շատ հաճախ նրանք թողնում են խնջույքից մնացած աղբը տեղում, ուստի մեր նպատակն է հավաքել այստեղ անխնայորեն կուտակված աղբը և օրինակ ծառայել մյուսների համար»:
Այսպես, ավելի քան 70 կամավորներ «Էյ Թի Փի»-ի տրամադրած ավտոբուսներով Հանրապետության հրապարակից մեկնեցին Ապարան՝ բնությանը գոնե մի բանով օգնելու նպատակով:
Աղբահավաքի մասնակիցների շարքում էին աշակերտներ Երևանի՝ Նաիրի Զարյանի անվան թիվ 130 և Ավետիսյան դպրոցներից:
Ուշագրավ պատահականությամբ պարզվեց, որ թիվ 130 դպրոցի փոխտնօրեն Կարինե Մանուկյանը դեռ ուսանողական տարիներին հենց նույն տեղում ծառ է տնկել: «Ես հույս ունեմ, որ իմ աշակերտները նույն ջերմությամբ կհիշեն, թե ինչպես են աղբից ազատել այս վայրը, ինչպես ես եմ այժմ վերհիշում երբեմնի ծառատունկը»,- նշում է ուսուցչուհին:
«Էյ Թի Փի»-ի կրթական բաժնի աշխատակիցներն աղբահավաքի տարածքում ուսումնական ինտերակտիվ անկյուն էին ստեղծել՝ աղբի վերամշակմանն առնչվող նյութերով, որ նախատեսված էին դեռահասների ու մեծահասակների համար: Աղբահավաքից ոգևորված մասնակիցները տեղում յուրօրինակ «աղբատոնածառ» ստեղծեցին:
«Ընդհանուր միջոցառմանը կամավորները տրամադրեցին ընդամենը կես օր, բայց փոփոխությունը, որ կրեց այս վայրը, տեսանելի է անգամ անզեն աչքով»,- ընգծեց Քասարջանը՝ ավելացնելով. «Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր օգնեցին մաքրել պուրակն ու վերջինին լիարժեք աճելու հնարավորություն տվեցին»:
Նշենք, որ այս աշնանը «Էյ Թի Փի»-ն առաջին անգամ հանրային «Կանաչ այց» կազմակերպեց դեպի Կարինի տնակարան: Մինչ այս մեր տնկարանները, կարծես, գաղտնիության մշուշի ներքո լինեին ու հասանելի էին աջակիցներին, ընկերներին, որոնք կապված էին Հիմնադրամի հետ կամ լսել էին վերջինի մասին այս կամ այն աղբյուրից:
Այսպես, սեպտեմբերի 24-ին Կարինի տնկարանը բացեց իր դռները հանրությանն ընդառաջ: Տեղում կարճ այցը հյուրընկալեցին տնկարանի ղեկավար Սամվել Ղանդիլյանն ու գլխավոր բուսաբան Տիգրան Փալազյանը: Նրանք հյուրերին ծանոթացրին տնկարանի անձնակազմի հետ ու ներկայացրին այնտեղ աճեցվող ավելի քան 50 պտղատու և դեկորատիվ ծառատեսակները:
Այցելուների շարքում էին հյուրեր` ինչպես Հայաստանից, այնպես էլ Լիբանանից, Կանադայից ու Գերմանիայից: «Վարդանանց Ասպետներ» դպրոցի 8-րդ դասարանցի աշակերտներն անգամ հնարավորություն ունեցան ունկնդրելու տնկարանին կից կրթական դասասենյակում ներկայացվող ուսուցողական նյութը:
Նշենք, որ Կարինի տնկարանը հիմնվել է Արագածոտնում 1996 թ.-ին՝ «Էյ Թի Փի»-ի հիմնադրումից քիչ անց: Այստեղ տարեկան աճեցվում է Հիմնադրամի կողմից Համայնքային ծառատունկերի ծրագրին տրամադրվող շուրջ 60.000 պտղատու և դեկորատիվ ծառերի գրեթե կեսը: «Էյ Թի Փի»-ի մյուս երկու տնկարանները գտնվում են Խաչփար և Մարգահովիտ գյուղերում: Մարգահովտում Միրաք ընտանիքի կողմից հիմնած անտառվերականգնման տնկարանում աճեցվում են հազարավոր տնկիներ, որոնք առաջիկայում կվերատնկվեն Հայաստանի հյուսիսում:
Հիմնադրման օրվանից «Էյ Թի Փի»-ին տնկել է ավելի քան 4.7 միլիոն ծառ, հիմնել է 3 տնկարան, երկու կրթական կենտրոն և կանաչապատել գյուղեր, վանքեր ու վանական համալիրներ, այգիներ ու ազատ տարածքներ` Հայաստանի և Արցախի ողջ տարածքում: Այս գործընթացում հիմնադրամն աշխատանքով է ապահովել հարյուրավոր մարդկանց և կենսական կարևորության միջոցներ տրամադրել հազարավոր գյուղաբնակների:
«Էյ Թի Փի»-ն նախաձեռնել է «Կենաց Դար» նախաձեռնությունը` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.livingcentury.org:
-
17:40
Նոր էսկալացիա չի լինի. Փաշինյան
-
17:30
Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա
-
17:24
Թուրքիայի աղետի գոտում իրավիճակը բավականին ծանր է. հարցազրույց Բագրատ Էստուկյանի հետ (բացառիկ)
-
17:20
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի
-
17:09
Մարտի 25-ին, ժամը 20:30-21:30-ին անջատել բոլոր լույսերը՝ միանալով «Երկրի ժամը» նախաձեռնությանը
-
16:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի Դիտորդ խորհրդի անդամներին
-
16:22
Զախարովան Հայաստանում ԵՄ-ի դիտորդների առաքելության մասին
-
16:07
Արցախում չեն բացառում միջազգային խաղաղապահների տեղակայումը
-
16:00
Կհստակեցվեն վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները
-
15:51
ԵԱՏՄ-ում համաձայնեցրել են ազգային արժույթի օգտագործման մոտեցումները․ Միշուստին
-
15:48
Խաղաղության պայմանագրով պետք է ապահովվի ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը. ՔՊ խմբակցության քարտուղար
-
15:42
Ցեղասպանությունների կանխարգելումը Հայաստանի կարևորագույն առաջնայնություններից է միջազգային օրակարգում. ԱԳ փոխնախարար
-
15:36
Ադրբեջանական անպատժելիությանը վերջ դնելու համար միջազգային դերակատարների կոչերը պետք է փոխարինվեն պատժիչ գործողություններով․ Արցախի ՄԻՊ-ը՝ Արգենտինայում
-
15:32
Ռուսաստանը կոչ է անում վերսկսել հայ-ադրբեջանական բանակցությունները բոլոր ուղղություններով
-
15:32
Երևանում Արթուր Աբրահամի անվան ժամանակակից մարզահամալիր կկառուցվի
-
15:30
Կընդլայնվի պետպատվերի շրջանակում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնալոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայության շահառուների շրջանակը
-
15:23
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:57
Չի կարող լինել արցախահայության ու Ադրբեջանի համատեղում, բացառված է. Արցախի ԱԳՆ
-
14:30
Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը կերկարաձգվի ևս 10 տարով
-
14:21
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
Խոնավություն՝ 24%
Քամի՝ 3,6 կմ/ժ