ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միակ ճանապարհը կանաչ Հայաստան ստեղծելն է. Զորի Մկրտչյան

«Ես առիթ եմ ունեցել ճանապարհորդել  Հայաստանի տարբեր մարզերով և այդ ուղևորությունների ընթացքում տեսել եմ  համատարած ծառահատումներ: Ցավոք պետք է խոստովանեմ, որ վերականգնելու փոխարեն մենք էլ ավելի ենք կործանում մեր բնությունը», - Հայաստանում առկա բնապահպանական խնդիրների վերաբերյալ ունեցած իր մտավախություններն է կիսում «Կուր» գինիներ արտադրող Highland Cellars ընկերության կոմերցիոն տնօրեն  Զորի Մկրտչյանը:

Նա հոկտեմբերի 24-ին՝ Կլիմայի ազդեցության միջազգային օրը, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և Իմփաքթ Հաբ Երևանի կողմից կազմակերպվող «Ecopreneurs for the Climate» («Էկոձեռնարկատերերը՝ հանուն բնության») երևանյան միջոցառման մասնակիցներից է:

 «Highland Cellars-ի նպատակն է  մարդկանց աշխատատեղեր ապահովելուն զուգահեռ նաև նրանց մեջ արթնացնել բնության հանդեպ սերը և պահպանել այն սակավ բնական ռեսուրսները, որոնք դեռևս առկա են մեր երկրում: Ի դեպ դրանցից մեկը գյուղատնտեսությունն է», - նշում է նա:

 «Կուր» գինիները հայաստանյան շուկա  են մուտք գործել բոլորովին վերջերս՝ 2015թ-ին: Պատրաստվելով բացառապես հայկական սորտերից՝ այս խմիչքը մարմնավորում է ինչպես գինեգործության հարյուրամյակների պատմություն ունեցող գաղտնիքներն, այնպես էլ  այս արդյունաբերության մեջ կիրառվող նորագույն տեխնոլոգիաները: Դեռևս հին ժամանակներում հույն պատմաբան Հերոդոտի գրառումներից տեղեկանում ենք հայ վաճառականների  մասին, որոնք տակառներով լի կլոր նավերով Եփրատ գետի վրայով նավարկել են դեպի Բաբելոն, որտեղ վաճառել են գինի և փայտ: Ըստ գոյություն ունեցող տարբերակի, այդ նավերը կոչվել են «Կուռ» կամ «Կոր», որը նշանակում է կորացված, ծռված՝ իր անսովոր, կլորավուն նավակմախքի շնորհիվ:

25-ամյա Երևանցի այս երիտասարդն ընկերության հիմնադիրը չէ: Ընկերության ստեղծման գաղափարը ծագեց, երբ 10 հոգուց բաղկացած մի խումբ հայ, ամերիկացի և գերմանացի լեռնագնացներ, Արարատ լեռը բարձրանալուց հետո 2014թ-ին որոշում կայացրին հիմնել ընկերությունը:  Զորին 2015 թ.-ի սեպտեմբերից  միևնույն եռանդով և սիրով շարունակեց Higland Cellars -ի հիմնադիրների գործը: Հարցին, թե ինչու է հետաքրքրված գյուղատնտեսությամբ, Զորին նշեց, որ շատ է սիրում այս ոլորտը, - ավելացնելով, միգուցե նաև այն պատճառով, որ իր հայրը տարիներ շարունակ աշխատել է այդ ոլորտում և իր համար մեծ բավականություն էր դիտել նրան աշխատելիս: 

 Առայժմ, ընկերությունը ներկայանում է միայն հայրենական շուկայում, սակայն Զորին ունի բավականին հավակնոտ նպատակներ: «Մեր նպատակն է միջազգային շուկայում ևս զբաղեցնել կայուն տեղ»: Այդուհանդերձ հարց է առաջանում. արդյո՞ք հնարավոր է մնալ էկոձեռնարկատեր  միջազգային մասշտաբով: Ըստ Զորիի լավատեսական հայացքների, դրանում ոչ մի պարադոքս չկա: Տեղի բիզնեսները աշխատատեղերով են ապահովում միայն տեղաբնակներին: Նրանք  մշակում են խաղող, որի դիմաց ստանում են գումար և հետևաբար երկիրը չեն լքում:  Միջազգային շուկա մուտք գործելու դեպքում, աշխատանքը միևնույն է կատարվելու է տեղում՝ բացառությամբ, որ  կներգրավվեն էլ ավելի շատ մարդիկ:

 «Հոկտեմբերի 24-ին կայանալիք «Ecopreneurs for the Climate» միջոցառումը հիանալի առիթ է փորձի, գաղափարների և ռազմավարությունների փոխանակման, ինչպես նաև՝  վաղվա օրը ավելի լավը տեսնելու համար: Մենք պարտավոր ենք մտածել մեր ապագա սերունդների մասին, դասեր քաղել մեր մեծերի սխալներից, որպեսզի խուսափենք հետագայում նույն սխալները կրկնելուց և ընդունել, որ միակ տարբերակը «կանաչ» Հայաստան ստեղծելն է», - ամփոփում է Զորին:

 «Ecopreneurs for the Climate» միջազգային շարժմանը միանալու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև հոկտեմբերի 19-ը՝ [email protected] էլ. հասցեին ուղարկելով Ձեր ձեռնարկության կամ կազմակերպության մասին հակիրճ տեղեկատվություն (կես էջի սահմանում):

Լրացուցիչ մանրամասների համար հետևեք հղմանը կամ զանգահարեք (010)447401 հեռախոսահամարով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: