250 հազարից ավելի ծառ՝ ի նպաստ Հայաստանի

Մինչ Մարաքեշի հանդիպումներին Փարիզի համաձայնագիրը ստորագրած կողմերը վերահաստատում էին իրենց հանձնառությունը՝ իրականացնելու գլոբալ մասշտաբով կլիմայի փոփոխությունը մեղմող գործողություններ, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը շարունակում էր Հայաստանը կանաչապատելու իր արդեն իսկ 22-ամյա ուղին:
Նախորդ ամիս Մարաքեշում ուրվագծված գործողությունների նպատակն է հնարավորինս խուսափել կլիմայի տագնապալի փոփոխությունից՝ զսպելով գլոբալ տաքացման տեմպերը մինչև 2 աստիճան Ցելսիուսի սահմանում և կրճատելով ածխաթթու գազի արտանետումները: Ինչպես գիտենք, ծառերը կլիմայի փոփոխության գլխավոր պատճառ հանդիսացող ածխաթթու գազի ամենաարդյունավետ կլանիչներն ու կուտակիչներն են:
2016 թ.-ի ընթացքում «Էյ Թի Փի»-ն (Հայաստան Ծառատունկ Ծրագիր) տնկել է 263,858 ծառ՝ Քարոլին Մյուգարի կողմից կազմակերպության հիմնադրումից մինչ այժմ տնկված ծառերի ընդհանուր թիվը հասցնելով 5,216,500-ի: Մարաքեշի համաժողովը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ «Էյ Թի Փի»-ն իրականացնում է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներից միանգամից 9-ը՝ ներառյալ անապատացման դեմ պայքարին ուղղված «Կյանքը ցամաքում» նպատակը:
Այս տարի հանրապետությունում գրանցված եղանակային զգալի փոփոխություներն ու տատանումները Հայաստանում տեղի ունենող կլիմայական փոփոխությունների վառ ապացույցն են: «Գարնանային ծառատունկը ավարտվեց մարտի կեսերին, չնայած այդ ժամանակ մենք նոր-նոր ենք սովորաբար սկսում տնկումները»,- նշեց Անտառվերականգնման բաժնի ղեկավար Նավասարդ Դադյանը՝ հավելելով, որ աշնանային ծառատունկը նույնպես շատ կարճ տևեց:
Այնուամենայնիվ, այս աշնանը անտառվերականգնման մեր տեղամասերը հարստացան կաղնու, հացենու, վայրի խնձորենու և տանձենու ավելի քան 164,584 տնկիներով: Լոռու մարզի Կողես և Տաշիր համայնքներում իրականացվող տնկման աշխատանքներում ներգրավվել են ավելի քան 70 աշխատակից, ովքեր մոտակա գյուղի բնակիչներ էին:
«Եղանակը բավականին տաքացել է», – նշեց Տաշիրի աշխատակիցներից մեկը: «Այս շրջանը Հայաստանի ամենախոնավ վայրերից մեկն էր, բայց այժմ կլիման փոխվել է: Վերջերս նույնիսկ օձեր ենք նկատել տարածքում»:
Կայուն զարգացման կարևորագույն նպատակներից երկուսը՝ աղքատության և սովի նվազեցումը, մշտապես եղել են «Էյ Թի Փի»-ի ուշադրության կենտրոնում: «Էյ Թի Փի»-ի Համայնքային ծառատունկ ծրագրի շրջանակում պտղատու ծառեր, թփեր և մշտադալարներ են տրամադրվում Ադրբեջանին սահմանակից Տավուշի շրջանի Բերքաբեր, Այգեպար և Չինարի համայնքներին:
«Բերքահավաքի ոսկե օրենքը ավելին ստանալն է, քան տնկում ես»,- նշեց Համայնքային ծառատունկ ծրագրի ղեկավար Արթուր Հարությունյանը՝ ընդգծելով, որ 2016թ.-ի ընթացքում արդեն իսկ ստացվել է շուրջ 437,169 կգ բերք: Բերքատու ծառերի հիմնական տեսակներից էին ծիրանենին, դեղձենին, սալորենին և խնձորենին: Ծառերը բաժանում ենք Հայաստանի գրեթե բոլոր շրջաններին և համայնքերին, իսկ ստացված բերքը տնօրինում են այն ընտանիքները, ովքեր մշակել են»:
Այս աշնանը Համայնքային ծառատունկ ծրագրի շրջանակում Հայաստանում և Արցախում տնկվել է ավելի քան 30,667 ծառ և ստեղծվել 8 համայնքային փոքր անտառ:
Կամավորների աջակցությամբ այս տարի «Էյ Թի Փի»-ն տնկումներ է իրականցրել պատմական տարբեր վայրերում, այդ թվում Արցախում Տիգրանակերտի և Գանձասարի վանական համալիրի տարածքում, Հայաստանում Բաշ Ապարանի հուշահամալիրի և Վանաձորի տեխնոպարկի տարածքում:
«Էյ Թի Փի»–ն ծատատունկ է կազմակերպում բազմաթիվ կազմակերպությունների հետ: Այս աշնանը Սինոփսիսի, Ասիական զարգացման բանկի, ՖԻՆՔԱ վարկային կազմակերպության, «Էրնսթ Ընդ Յանգ» ՓԲԸ-ի և Ռոտարի ակումբի անձնակազմի և նրանց ընտանիքների հետ տարբեր խորհրդանշական վայերում տնկվել են հարյուրավոր ծառեր:
«Որպես Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջոցառում՝ մեզ համար շատ կարևոր է համագործակցել նման լուրջ կազմակերպության հետ, որն ունի ոչ միայն տեխնիակական հմտություններ, այլ նաև հստակ առաքելություն և տեսլական: «էյ Թի Փի»-ի տեսլականը Հայաստանի կանաչապատումն է, և մենք ցանկանում ենք դրա մասը կազմել: Հետևաբար այս միջոցառումը միայն մեզնով չի սահմանափակվում. այսպիսով մենք հորդորում ենք մյուսներին ևս միանալ այս կարևոր առաքելությանը»,- ընդգծեց Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը:
«Մեծ բավականություն է հայրենիքիդ «պարտքդ հատուցել»՝ միևնույն ժամանակ պայքարելով կլիմայի փոփոխության դեմ», - նշեց մեր կամավորներից մեկը, որը մասնակցում էր Արագած լեռան ստորոտին իրականցվող ծառատունկին:
1994 թ.-ին հիմնադրումից մինչ օրս «Էյ Թի Փի»-ն տնկել է ավելի քան 5,200,000 (հինգ միլիոն երկու հարյուր հազար ծառ) և 2005 թ.-ից սկսած՝ իրականացրել բնապահպանական կրթություն: Հիմնադրամը Հայաստանում ծառատունկ իրականացնող խոշորագույն ծրագիրն է, որն իր գործունեության 22 տարիների ընթացքում հաջողությամբ հիմնել է 4 տնկարան, երկու բնապահպանական կրթության կենտրոն և կանաչապատել Հայաստանի և Արցախի բոլոր մարզերի 1200-ից ավելի համայնքային տեղամասեր:
Այս ընթացքում կազմակերպությունն աշխատանքով է ապահովել հարյուրավոր մարդկանց և հազարավոր գյուղաբնակների ապահովել կենսական անհրաժեշտության միջոցներով:
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ
-
17:40
Նոր էսկալացիա չի լինի. Փաշինյան
-
17:30
Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա
-
17:24
Թուրքիայի աղետի գոտում իրավիճակը բավականին ծանր է. հարցազրույց Բագրատ Էստուկյանի հետ (բացառիկ)
-
17:20
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի
-
17:09
Մարտի 25-ին, ժամը 20:30-21:30-ին անջատել բոլոր լույսերը՝ միանալով «Երկրի ժամը» նախաձեռնությանը
-
16:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի Դիտորդ խորհրդի անդամներին
-
16:22
Զախարովան Հայաստանում ԵՄ-ի դիտորդների առաքելության մասին
-
16:07
Արցախում չեն բացառում միջազգային խաղաղապահների տեղակայումը
-
16:00
Կհստակեցվեն վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները
-
15:51
ԵԱՏՄ-ում համաձայնեցրել են ազգային արժույթի օգտագործման մոտեցումները․ Միշուստին
-
15:48
Խաղաղության պայմանագրով պետք է ապահովվի ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը. ՔՊ խմբակցության քարտուղար
-
15:42
Ցեղասպանությունների կանխարգելումը Հայաստանի կարևորագույն առաջնայնություններից է միջազգային օրակարգում. ԱԳ փոխնախարար
-
15:36
Ադրբեջանական անպատժելիությանը վերջ դնելու համար միջազգային դերակատարների կոչերը պետք է փոխարինվեն պատժիչ գործողություններով․ Արցախի ՄԻՊ-ը՝ Արգենտինայում
-
15:32
Ռուսաստանը կոչ է անում վերսկսել հայ-ադրբեջանական բանակցությունները բոլոր ուղղություններով
-
15:32
Երևանում Արթուր Աբրահամի անվան ժամանակակից մարզահամալիր կկառուցվի
-
15:30
Կընդլայնվի պետպատվերի շրջանակում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնալոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայության շահառուների շրջանակը
-
15:23
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:57
Չի կարող լինել արցախահայության ու Ադրբեջանի համատեղում, բացառված է. Արցախի ԱԳՆ
-
14:30
Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը կերկարաձգվի ևս 10 տարով
-
14:21
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
Խոնավություն՝ 24%
Քամի՝ 3,6 կմ/ժ