Էկոտուրիզմ. Կապանի դեռ քիչ հայտնի, բայց խոստումնալից հսկա ներուժը

«Հայաստանն ինձ համար ահռելի ներուժ ունեցող փոքր երկիր է: Տրամաբանորեն, այս ներուժը կենտրոնացած է ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում», - նշում է «ԱՐՔ» Հայաստանի բնապահպանության հարցերով ավագ մասնագետ Օսկար Ալվարադոն:
«Արք»-ն առաջին կազմակերպությունն է, որի նպատակն է Հայաստանի հարավային մասում՝ մասնավորապես Սյունիքի մարզկենտրոն Կապանում էկոտուրիզմի զարգացումը: Կանադացի 31-ամյա երիտասարդը «ԱՐՔ»-ին միացել է հենց սկզբից՝ մոտ մեկ ու կես տարի առաջ:
«Մեր նպատակն է ներկայացնել Հայաստանի հարավը, քանի որ, ցավոք, Հայաստանում իրականցվող ծրագրերի գերակշռող մասն ուղղված են Երևանի զարգացմանը»,- նշեց «ԱՐՔ» Հայաստանի բնապահպանության հարցերով ավագ մասնագետ Օսկար Ալվարադոն: Նրա համար Հայաստանը ահռելի ներուժ ունեցող փոքր երկիր է: Այդ ներուժը կենտրոնացած է ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում: «Երևանից դուրս էներգիայի աղբյուրները բավականին սահմանափակ են և ենթադրում են միայն միջուկային էներգիայի և վառելանյութի պաշարներ», - նշում է Օսկարն ու հավելում. «Ոչմեկիս համար գաղտնիք չէ, որ անտառահատումը բավականին լուրջ խնդիր է այստեղ: «ԱՐՔ»-ի նպատակն է ներկայացնել և, միևնույն ժամանակ, պահպանել Հայաստանի ամենամեծ հարստությունը՝ բնությունը, որն, ի դեպ, սփռված է Երևանից դուրս»:
Այս ծրագրի ստեղծման գաղափարը ծագել էր սոչիաբնակ Արմեն Կազարյանի և իր կնոջ Սիրանույշ Վարդանյանի մտքում: Սևծովյա այս քաղաքն իր գեղեցիկ բնությամբ գայթակղում է բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը: Իսկ ինչու ոչ Կապանը, Արմենի ծննդավայրը… Հենց այդ պահին մեկնարկեց արկածներով լի ճանապարհը: «Փաստացի, Հայաստան են այցելում բազմաթիվ զբոսաշրջիկներ, սակայն նրանցից քչերն են այցելում Կապան: Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստան այցելող տուրիստների միայն մեկ տոկոսն է լինում Տաթևից այն կողմ: Այդ իսկ պատճառով, որոշվեց ստեղծել ենթակառուցվածք՝ Կապանը որպես տուրիստական կենտրոն ներկայացնելու համար», - բացատրեց Օսկարը:
Կապանը հիանալի վայր է հեծանվորդների, լեռնագնացների և միայնակ ճանապարհորդների համար: Հարուստ պատմական և մշակութային ժառանգության ունենալուց բացի այս շրջանը հայտնի է նաև իր բազմազան լանդշաֆտով և հարուստ բուսական ու կենդանական աշխարհով: Այստեղ է գտնվում Հայաստանի անտառների մեծ մասը, ինչպես նաև ութ կենսոլորտային ազգային պարկերից և արգելանոցներից չորսը:
Ներկայումս «ԱՐՔ»-ն ունի երկու էկոճամբար, որոնք տեղակայված են Կապանում և Առաջաձոր գյուղում: Այս ճամբարները նախատեսված են զբոսաշրջիկների և կամավորների համար և տրամադրվում են գիշերակացով: Այս վրանները կառուցված են վերամշակված նյութերից, ունեն պերմակուլտուրաներով այգիներ, որտեղ զբոսաշրջիկներն ու կամավորները կարող են օգնել մշակել, իսկ այնուհետև վայելել իրենց իսկ մշակած բույսերը: Ավելին, Կապանի շրջանում «ԱՐՔ»-ը քարտեզագրել է 100կմ երկարությամբ լեռնամագլցման երթուղիներ:
Շուրջ մեկ ու կես տարվա ընթացքում կազմակերպությունը գրանցել է զգալի առաջընթաց: «Մեր եկամտի աղբյուրն էկոտուրիզմն է և խորհրդատվական ծառայությունների մատուցումը: Էկոտուրիզմը ներառում է լեռնամագլցման, հեծանվորդային սպորտի, կամավորության և զբոսավարության ծառայություններ, իսկ խորհրդատվությունների դեպքում օգնում ենք «կանաչ գաղափարների» ստեղծման և զարգացման աշխատանքներում, ինչպիսին, օրինակ, վերականգնվող էներգիայի կիրառումն է»,- մանրամասնում է Օսկար Ալվարադոն:
Օսկարի անսպառ ժպիտը վկայում է կազմակերպության ծրագրերով նրա ոգևորվածության մասին: Լինելով Բնության և կայուն զարգացման սիրահար՝ կանադացի Օսկարը, Հայ կամավորների միության (AVC) ծրագրով Հայաստանում 4 ամիս անցկացնելուց երկու տարի անց, որոշում կայացրեց տեղափոխվել Հայաստան: Այդ օրվանից ի վեր չի էլ մտածել Հայաստանը լքելու մասին: «Ինձ գրավում են մարդիկ, հատկապես երբ գնում եմ շրջաններ: Նրանք շատ ընկերասեր են և բարեհամբույր և անմիջապես քեզ ընդգրկում են իրենց ընտանիքներում: Բացի այդ, Հայաստանն ունի հզոր ներուժ, որը խորապես ուսումնասիրելու կարիք ունի: Լանդշաֆտը հիասքանչ է, սնունդը՝ շատ համեղ», - ժպիտով հավելում է նա:
Օսկարի և նրա կազմակերպության համար «Էկո-ձեռնարկատերերը՝ հանուն բնության» միջոցառմանը մասնակցելու հիմնական պատճառը սովորելն է, իսկ ավելի կոնկրետ՝ սովորել Հայաստանից: «Մենք ցանկանում ենք պարզել, թե ինչ է կատարվում Հայաստանում: Ոչնչից սկսելու փոխարեն մենք նախընտրում ենք համագործակցել այլ ձեռնարկատերների հետ, կիսել նրանց հետ մեր գաղափարները: Երկրորդ պատճառը՝ ոգեշնչվելն է: Մյուս կազմակերպությունների փորձը մեզ նաև կուղղորդի, կփորձենք ինտեգրվել այս ցանցում ևս: Ավելին, այստեղ կպարզենք, թե ի՞նչ կարելի է անել՝ Հայաստանի կանաչ ներուժը համատեղ հզորացնելու նպատակով»:
-
17:40
Նոր էսկալացիա չի լինի. Փաշինյան
-
17:30
Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա
-
17:24
Թուրքիայի աղետի գոտում իրավիճակը բավականին ծանր է. հարցազրույց Բագրատ Էստուկյանի հետ (բացառիկ)
-
17:20
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի
-
17:09
Մարտի 25-ին, ժամը 20:30-21:30-ին անջատել բոլոր լույսերը՝ միանալով «Երկրի ժամը» նախաձեռնությանը
-
16:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի Դիտորդ խորհրդի անդամներին
-
16:22
Զախարովան Հայաստանում ԵՄ-ի դիտորդների առաքելության մասին
-
16:07
Արցախում չեն բացառում միջազգային խաղաղապահների տեղակայումը
-
16:00
Կհստակեցվեն վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները
-
15:51
ԵԱՏՄ-ում համաձայնեցրել են ազգային արժույթի օգտագործման մոտեցումները․ Միշուստին
-
15:48
Խաղաղության պայմանագրով պետք է ապահովվի ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը. ՔՊ խմբակցության քարտուղար
-
15:42
Ցեղասպանությունների կանխարգելումը Հայաստանի կարևորագույն առաջնայնություններից է միջազգային օրակարգում. ԱԳ փոխնախարար
-
15:36
Ադրբեջանական անպատժելիությանը վերջ դնելու համար միջազգային դերակատարների կոչերը պետք է փոխարինվեն պատժիչ գործողություններով․ Արցախի ՄԻՊ-ը՝ Արգենտինայում
-
15:32
Ռուսաստանը կոչ է անում վերսկսել հայ-ադրբեջանական բանակցությունները բոլոր ուղղություններով
-
15:32
Երևանում Արթուր Աբրահամի անվան ժամանակակից մարզահամալիր կկառուցվի
-
15:30
Կընդլայնվի պետպատվերի շրջանակում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնալոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայության շահառուների շրջանակը
-
15:23
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:57
Չի կարող լինել արցախահայության ու Ադրբեջանի համատեղում, բացառված է. Արցախի ԱԳՆ
-
14:30
Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը կերկարաձգվի ևս 10 տարով
-
14:21
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
Խոնավություն՝ 24%
Քամի՝ 3,6 կմ/ժ