Green Age-ի նորարարական տեխնոլոգիաների կիրառումը՝ ջրի, ձկան և բույսերի միջոցով

Գրիգորի հետ զրուցելիս առաջին բանն, ինչ նկատում ես, խոհունությունն է, որ դրսևորվում է նրա կենսագործության տարբեր ոլորտներում, թե՛ որպես անհատ, թե՛ ՀՀ քաղաքացի, և թե՛ ձեռնարկատեր: 29-ամյա Գրիգոր Ջանոյանը «Green Age» հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրենն է և «Կանաչ ձեռնարկատիրություն՝ հանուն բնության» խորագրով միջազգային մրցույթի երևանյան մրցականակիրներից մեկը: Միջոցառման կազմակերպիչներն էին «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամն (Հայաստան Ծառատունկ Ծրագիր) ու Իմփաքթ Հաբ Երևանը: Մրցույթում «Green Age»-ի կողմից ներկայացված ակվապոնիկայի համակարգը միանշանակ հավանության արժանացավ ներկաների և ժյուրիի կողմից: Սննդի արտադրման այլընտրանքային այս համակարգը համատեղում է ձկան և բույսերի արտադրությունը, որը հնարավորություն է ընձեռում հիդրոպոնիկայի և ակվակուլտուրայի տեխնոլոգիաներով մշակել և աճեցնել գյուղատնտեսական մշակաբույսեր:
Կրճատել տեսականը՝ փոխարենը ավելացնելով գործնական աշխատանքներ
Գրիգորի նպատակն է Հայաստան ներմուծել անհավանական և նորարական գաղափարներ, որոնք ներդաշնակ կլինեն բնության հետ և չեն խոչընդոտի նրա բնականոն ընթացքին: «Մեր նպատակն է ստեղծել այնպիսի ծրագրեր, որոնք նախ և առաջ բնապահպանական են, և երկրորդ, հիմնված չեն միայն տեսական գիտելիքների վրա: Մենք մտադիր ենք ստեղծել մի ծրագիր, որը կնպաստի մեր երկրի շրջակա միջավայրի պահպանմանը»,- նշեց Գրիգորը: «Պետք է խոստովանեմ, որ մի շարք կազմակերպություններ սկզբում լուրջ չէին վերբերում մեր ծրագրերին՝ դրանք համարելով անսովոր և անհավանական, չնայած, որ սննդամթերքի արտադրման այս եղանակը առաջատարներից է Ճապոնիայիում և Իսրայելում:
Շահույթ ակվապոնիկայի կիրառությունից
«Green Age» ՀԿ-ն կարևորում է բնապահպանական թեմաներով մարդկանց ներգրավվածությունն ու իրազեկվածությունը: «Վերցնենք ԱՄՆ-ի օրինակը: Տնտեսապես գերզարգացած այս երկիրը գլխավորում է մեր մոլորակը աղտոտող երկրների ցանկը: Մեզ, հայերիս համար, հաջողակ լինելու առաջին ցուցանիշը ֆինանսական բարելավումն է, անկախ դրանից, թե որքան վնաս է հասցվում շրջակա միջավայրին: Այդուհանդերձ, մենք փորձում ենք մեր գյուղական շրջաններում ներկայացնել բույսերի աճեցման այս հաջող եղանակը: Ենթադրենք, գյուղացիներից մեկը կիրառում է բույսերի աճեցման այս եղանակը և արդեն մեծ հաջողությունների է հասել և ունի կայուն եկամուտ իր փոքրիկ հողակտորից և մտադիր է ձեռք է բերել ավելի մեծ հողակտոր: Հարևանները դա տեսնելով և լցվելով «նախանձով» կհետևեն նրա օրինակին և նույնպես կսկսեն կիրառել ակվապոնիկայի եղանակով բույսեր աճեցնելը: Հետևաբար, բնապահպանական դրական փոփոխությունները առաջին հերթին կկատարվեն մարդկանց հոգիներում: Մեր վերապատրաստումները խիստ նպատակային են և չեն հավակնում դրամաշնորհների, ինչպես նաև նախատեսված չեն հաշվետվություններ ներկայացնելու համար»:
Մտածել քայլ առաջ
Երիտասարդ ձեռներեցը լայն մտահորիզոն ունեցող անձանցից է, ով իր մասնագիտական կարողությունները զարգացրել է նաև Էդինբուրգի Շրջակա միջավայրի պահպանության և կառավարման մագիստրոսական կրթական ծրագրին ուսանելու տարիներին: Ուսման այս երկու տարիները բավականին մեծ դեր են խաղացել հետագայում «Green Age» ՀԿ-ի հիմնադրման գործում: «Դրսում կրթվելու առավելություններից մեկն այն է, որ ստանում ես անհրաժեշտ գիտելիքներ, որոնք քեզ հնարավորություն են տալիս հարմարվել տարբեր իրավիճակների և ստեղծել քո ծրագիրը ցանկացած այլ երկրում: Ի տարբերություն հայաստանյան կրթության, երբ չնայած ձեռք բերած բավականին լայն գիտելիքի, չգիտես՝ որտեղ կարող ես այն կիրառել»: Ցանկության դեպքում Գիրգորը կարող էր մնալ Մեծ Բրիտանիայում, սակայն նա նախընտրեց գալ Հայաստան, քանի որ երկիրն ունի «կանաչ» հնարավորությունների մեծ ներուժ:
«Իսկ ի՞նչ այլ ծրագրեր ունեք» հարցին Գրիգորը պատասխանում է ժպտալով. «Առայժմ գաղտնիք է»: Ինչ վերաբերում է ակվապոնիկային, երիտասարդ ձեռներեցը նպատակ ունի այն ավելի մեծացնել՝ փոքր բիզնեսից վերածելով միջինի: Այն կգրավի գյուղանտնտեսությամբ հետաքրքրած ավելի խոշոր ներդրողների: «Եթե հաջողակ միջին բիզնեսի մեր օրինակը խթանի մյուս ձեռներեցներին՝ անցում կատարել թունաքիմիկատներով և քիմիական այլ վնասակար նյութերով մշակվող իրենց ֆերմերային տնտեսությունները ակվապոնիկայի (որն, ի դեպ, հնարավորություն կընձեռի ստանալ ավելի մեծ եկամուտ՝ կիրառելով քիչ ջուր՝ ի նպաստ մեր շրջակա միջավայրի), ապա ես շատ գոհ կլինեմ»,- եզրափակեց Գրիգորը:
Նյութը՝ Անի Փայտյանի
-
01:06
Վերսալի պալատի արքայական մատուռում տեղի կունենա համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին
-
00:11
Չինաստանի ծրագիրը կարող է ընդունվել որպես հակամարտության լուծման հիմք. Պուտին
-
23:36
Ռուսաստանը պիտի վերադարձնի Կ. Պոլիսը. Սեմյոն Բաղդասարով
-
23:15
Զելենսկին Չինաստանից պատասխան չի ստացել Կիևի՝ «խաղաղության ծրագրին» միանալու առաջարկին
-
23:00
Աֆղանստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
-
22:02
Ադրբեջանը հերքում է հայ զինվորականի գերեվարման մասին տեղեկատվությունը
-
21:46
Մոսկվան կարձագանքի, քանի որ Արևմուտքը սկսում է միջուկային բաղադրիչով զենք կիրառել. Պուտին
-
21:19
Կայուն խաղաղության հասնելու միակ միջոցն ուղիղ բանակցություններն են. Բլինքեն
-
20:49
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի ատենապետ Հարություն Սիմոնյանին
-
20:07
ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է
-
20:01
Վարչապետն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությանը
-
19:22
Ադրբեջանը վարում է Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականություն․ Արցախի ԱԳՆ
-
18:04
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, ոստիկանության ծառայողների սպանությունը հրամայական են դարձնում ԼՂ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. ԱԳ նախարարի տեղակալ
-
17:39
«Թաթոյան» հիմնադրամն ու Արցախի ՄԻՊ-ը Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստների» մասին պատրաստել են նոր զեկույց
-
17:33
Իրանը եւ Ռուսաստանը շահագրգռված են, որպեսզի Թեհրանը տնտեսական հաբ դառնա. Խանդուզի
-
17:22
ՀՀ-ում քաղաքացուն հնարավոր չի լինի աշխատանքից ազատել՝ կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով. նախագիծ
-
17:05
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա աշխատանքային այցով ժամանելու է Երևան
-
16:58
Մհեր Գրիգորյան ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
-
16:40
Զինծառայողը մոլորվել է ու հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՀՀ ՊՆ
-
16:31
Կար իմիտացիայի և ժամանակ շահելու էլեմենտ. Կ. Բեքարյանը՝ Մոսկվայում ՀԱՊԿ առաքելությանը Արարատ Միրզոյանի անդրադարձի վերաբերյալ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:10
Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
19:27
Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները
Խոնավություն՝ 54%
Քամի՝ 0 կմ/ժ