ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը մտադիր է բանակցային սեղանի շուրջ նստեցնել Իսրայելին և Պաղեստինին

Պաղեստինա-իսրայելական հարաբերությունները լարվածության հերթական փուլն են ապրում, իսկ Միացյալ Նահանգները հայտարարում է, որ մտադիր է կողմերին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ: Newsru.co.il կայքը հայտնում է, որ Սպիտակ Տունը սկսել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Պաղեստինյան ինքնավորության նախագահ Մահմուդ Աբասի հանդիպման նախապատրաստումը: Նախատեսվում է, որ նրանք պետք է հանդիպեն Հորդանանի մայրաքաղաք Ամմանում: Լրատվամիջոցները հայտնում են, որ Վաշինգտոնը կողմերին հյուրընկալելու խնդրանքով արդեն դիմել է Հորդանանի իշխանություններին:

Սպիտակ Տունը հույս ունի, որ Նեթանյահուի և Աբասի միջև կայանալիք հանդիպումը շարունակական կլինի: Ակնկալվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ևս ներկա կլինի առաջին հանդիպմանը: Ամերիկյան լրտավամիջոցներն արդեն հայտնել են Մերձավոր Արևելք Քերիի այցի մասին: Հիշեցնենք, որ Ջոն Քերիի նախաձեռնած նախորդ պաղեստինա-իսրայելական բանակցությունները 2014 թվականին տապալվեցին՝ առանց որևէ առաջընթաց գրանցելու:

Ավելի վաղ Քերին կրկին հայտարարել էր, որ Վաշինգտոնն իր բոլոր ջանքերը կենտրոնացրել է իսրայելական և պաղեստինյան կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար։ Քերին ասել էր, որ հնարավորություն է տեսնում Իսրայելի և Պաղեստինյան ինքնավարության միջև խաղաղության հաստատման համար, և դա «անհասանելի երազանք չէ»։ «Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից հետո Վաշինգտոնը կրկին կենտրոնացնելու է իր բոլոր ուժերը կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար», - ասել էր Քերին։

Նախօրեին, սակայն, Պաղեստինյան ինքնավարության նախագահը հեռուստաուղերձով դիմեց պաղեստինյան ժողովրդին` մեղադրելով Իսրայելին պաղեստինցի երեխաների սպանության մեջ: Աբասի կարծիքով հենց Իսրայելի կառավարությունն է մեղավոր լարվածության նոր ալիքի մեջ: Նա զգուշացրել է, որ ներկա իրավիճակը կարող է հանգեցնել կրոնական պատերազմի, որն իր ազդեցությունը կունենա ոչ միայն մերձավորարևելյան տարածաշրջանի, այլ ողջ աշխարհի վրա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երուսաղեմում մի շարք ահաբեկչություններ տեղի ունեցան, որոնք լարվածության նոր ալիք բարձրացրին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: