ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս վարվել ահաբեկչության ժամանակ. BBC-ի խորհուրդները

Բրիտանական BBC աշխարհահռչակ լրատվամիջոցն օրերս մի հոդված է հրապարակել, որտեղ մի շարք փորձագետներ խորհուրդ են տալիս մարդկանց, թե ինչպես պահեն իրենց ահաբեկչության ժամանակ:

Փարիզի հարձակումներից հետո, օրինակ, բազմաթիվ մազապուրծ փրկված մարդիկ պատմել են, որ իրենք առաջին կրակոցները հրավառության հետ են շփոթել:

«Դա շատ բնորոշ է մարդու էությանը», - նշել է հայտնի հոգեբան Ջոն Լիխը, - «Մարդիկ, ովքեր չեն սպասում այդ պահին կրակոց լսել, միշտ էլ ենթադրում են, թե դա որևէ այլ ձայն է, որովհետև կրակոցի միտքը իրենց ակնկալիքներին որևէ կերպ չի համապատասխանում, - «Մենք արձագանքում ենք մեր գլխում ստեղծված մոդելներին, և չենք արձագանքում ուղղակիորեն շրջակա միջավայրին, իսկ դա հենց այն է, ինչը մեզ խոցելի է դարձնում», - ասել է հոգեբանը:

Այն ժամանակը, որ կարող է մեզնից պահանջվել հասկանալու համար, թե ինչ է կատարվում, կարող է լինել ճակատագրական: Բայց, եթե մարդն իրեն նախապես պատրաստի մի քանի վատագույն սցենարների, ապա նրա կողմնորոշվելու գործընթացը կլինի ավելի արագ: Բոլոր դեպքերում, ըստ Լիխի, դուք պետք է ձեզ նախապես մի հարց տաք `«եթե հանկարծ մի բան այնպես չընթանա, ինչպիսի՞ն պետք է լինի իմ առաջին արձագանքը»:

Բացի այդ, շատ հեշտ է նստել որևէ ռեստորանում կամ կինոթատրոնում առանց անգամ ուշադրություն դարձնելու «վթարային ելքերի» վրա: Բայց դրանց ճիշտ տեղն իմանալը շատ դեպքերում կարող է փրկել ձեր կյանքը: Օրինակ հենց  ուրբաթ օրը Բատակլանի համերգային դահլիճում անվտանգության պահակախմբի անդամներից մեկը հասցրեց մի խումբ մարդկանց փրկել` նրանց բեմի ձախ կողմում գտնվող հատուկ «վթարային ելքից»  դուրս հրելով:

Դժբախտաբար մարդկանց մեծամասնությունը արտակարգ իրավիճակներում չափազանց շփոթված է լինում և չի կարողանում արդյունավետ որոշում կայացնել: Ինչպես ցույց են տալիս հարցումները, միայն մարդկանց 15 տոկոսն է, որ կարողանում է ճիշտ արձագանքել իրավիճակին, մինչդեռ մեծամասնությունը` 75 տոկոսը, պարզապես քարանում ու չեն կողմնորոշվում` այդպիսով նվազեցնելով իրենց փրկության շանսերը, իսկ մարդկանց 10 տոկոսն ընդհանրապես սխալ ընտրություն է կատարում` իրերն ավելի վատթարացնելով և ավելի մեծ ռիսկի գնալով:

Բացի այդ, մարդկանց մոտ տարածված է մի շատ վատ սովորություն, որ նրանք երբեք առաջինը չեն գործումմինչև մեկ ուրիշը տեղից չշարժվի և նրանց չուղղորդի: Այսինքն՝ մարդիկ հաճախ ավելորդ ու անիմաստ ժամանակ են վատնում մեկը մյուսին սպասելով և ինքնուրույն ոչինչ չնախաձեռնելով:

Մեկ ուրիշ փորձագետ՝ ռազմական ուսուցիչ Յան Ռիդը, խորհուրդ է տալիս միշտ աչքի առաջ ունենալ թաքնվելու տեղեր`լինի դա սեղան, աթոռ, որևէ պահարան կամ ցանկացած այլ բան: Եթե տարածությունն ընդարձակ ու դատարկ, և թաքնվելու տեղ առանձնապես չկա, ավելի լավ է գետնին պառկեք, և հնարավորության դեպքում սպանված ձևացեք: Նույն Փարիզի հարձակումներից հետո, ի դեպտասնյակ մարդկանց նման կերպ էր հաջողվել խույս տալ ահաբեկիչներից. անշարժ ու անձայն գամվել էին հատակին`մահացած ձևացնելով:

Եվ, վերջիվերջո, ըստ մասնագետներիմիշտ էլ առաջին հերթին աչքի առաջ ունեցեք փախչելու տարբերակը: Դա իհարկե չափազանց ռիսկային է, բայց շատ դեպքեր կան, երբ այն ավելի քան արդարացված է:

Իսկ ահա կատարյալ տարբերակը երկար պատանդառության և ձգձգվող տառապանքների դեպքում, միասին թիմային աշխատանք տանելն ու խմբով համագործակցելն է, որն չնայած բարդ է ահաբեկչության սպառնալիքի տակ, սակայն՝ ամենաարդյունավետ:

Ըստ հոգեբանների`մարդիկ սովորաբար հակված են մեկը մյուսին օգնել և ձեռք մեկնել ծայրահեղ իրավիճակներում, և եթե նրանք փորձեն լեզու գտնել ու հասկացնել քայլերի հերթականությունն ամենավտանգավոր պահերին, ապա կարող են հերոսաբար խուսափել ամենավատ վախճանից…

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: