ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բան Կի Մունը սահմանել է 2016-ին ՄԱԿ-ի գլխավոր նպատակները

©Reuters

2016 թվականին անհրաժեշտ է վերջ դնել միջազգային տարաձայնությունների պատճառով ձգձգված հակամարտություններին, հաղթել «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական խմբավորումներին, ինչպես նաև վերադառնալ միջուկային զինաթափմանը։ Սրանք այն նպատակներն են, որոնք դրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնին իր պաշտոնավարության վերջին տարվա համար, հաղորդում է ТАСС-ը:

«2016 թվականին մենք պետք է վերջ դնենք հակամարտություններին, որոնք շարունակվել են համաշխարհային տարաձայնությունների պատճառով, շատ ավելին անել բնակչության խոցելի խմբերի համար, ինչպես նաև ցույց տալ, որ մենք լուրջ ենք տրամադրված ցնցումները կանխելուն, որոնք պատրաստում է մեզ համար վաղվա օրը»,- ասել է գլխավոր քարտուղարը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջ:

Նա մանրամասն կանգ է առել Սիրիայի պատերազմի վրա՝ մեղադրելով հակամարտող կողմերին մարդու իրավունքների խախտումների համար, ինչպես նաև քաղաքների արգելափակումն անվանել է պատերազմական հանցագործություն։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    18 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: