ԱՄՆ-ում ընտրապայքարն ագրեսիվ ընթացք է ստանում
ԱՄՆ ընտրությունների առաջին փուլի՝ փրայմերիզի ավարտին մոտենալու հետ մեկտեղ, ԱՄՆ բնակիչները կարող են ևս մեկ անգամ ականատես լինել ագրեսիվ ընտրապայքարի, ինչպես դա եղավ 1968 թվականին, երբ հանրապետական թեկնածու Ռիչարդ Նիքսոն հաղթեց դեմոկրատ թեկնածու Հյուբերտ Համֆրիին:
Անցած ուրբաթ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի՝ Չիկագոյում տեղի ունեցած նախընտրական հավաքի ժամանակ, թեկնածուի կողմնակիցների և հակառակորդների միջև ընդհարում տեղի ունեցավ: Թրամփին հակառակվողների շարքում հիմնականում աֆրոամերիկացիները և լատինացիներն էին, ովքեր դեմ եմ հարապետական թեկնածուի հակամիգրացիոն դիրքորոշմանը: Վերջիններս հավաքին եկել էին «Ճնշել Թրամփին» (Trump trump) պաստառներով, իսկ նրանց հակառակորդները՝ Թրամփի կողմնակիցները՝ «Մենք Թրամփին ենք ուզում» (We want Trump ) պաստառներով:
Ինչպես և սովորաբար պատահում է, միջադեպից հետո դեմոկրատները և Թրամփին աջակցող հանրապետականները սկսեցին միմյանց մեղադրել ագրեսիա հրահրելու մեջ: Պատկերն ավելի լավ հասկանալու համար անդրադառնանք մի շարք կարևոր հանգամանքների:
Զուգահեռներ անցկացնելով 1968 թվականի հետ՝ նշենք, որ երկու ընտրությունների ընթացքում էլ իրադարձությունների էպիկենտրոն դարձավ Չիկագոն իր ոչ միատարր բնակչությամբ՝ կազմված թե′ սպիտակամորթներից, թե′ աֆրոամերիկացիներից: Խառը բնակչությամբ նման բնակավայրերը սովորաբար առավել զգայուն են ցանկացած տեսակի խտրականությանը:
Մինչդեռ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի աջակիցներն իրենց կոչում են «Լուռ մեծամասնություն» (Silent Majority), որը խորհրդանշում է «ԱՄՆ սպիտակամորթ բնակչությանը, որը բողոքում է սևամորթների կողմից իրենց դեմ իրականացվող խտրականության դեմ»: Այս տերմինը 1968 թվականին օգտագործվել է նաև Նիքսոնի կողմից:
Թրամփը, ԱՄՆ սպիտակամորթ և սևամորթ բնակչության միջև նման ջրբաժան անցկացնելով և պաշտպանելով սպիտակամորթներին, ըստ էության վերադառնում է հանրապետականների այսպես կոչված «Հարավային ռազմավարությանը» (Southern Strategy): Այս ռազմավարությունը ենթադրում է սևամորթների դեմ խտրականություն դրսևորելու միջոցով շահել սպիտակամորթների վստահությունը (ռազմավարություն, որ օգտագործվել է նաև ԱՄՆ նախագահ Նիքսոնի կողմից): Այս տեսանկյունից զարմանալի չէ, որ հանրապետական թեկնածուի նման ռազմավարությունը, ինչպես դա եղավ նաև 1968 թվականին, երկրում առաջացնում է բախումներ հանրության տարբեր խմբերի ներկայացուցիչների միջև:
Վերոնշյալը փաստում է, որ հանրապետականները, ի դեմս Թրամփի, ընտրարշավում հանրության տարբեր խմբերի միջև նման բախումների հրահրման հիմնական մեղավորներն են, սակայն միամիտ կլինի այս հարցում դեմոկրատներին բացարձակ անմեղ համարել:
Ասվածը հիմնավորելու համար, բավական է ուղղակի անդրադառնալ Չիկագոյում ուրբաթ օրը տեղի ունեցած զարգացումներից հետո Իլյա Շեյմանի՝ Սորոս հիմնադրամի կողմից ֆինանսավորվող MoveOn.org քաղաքական շարժման տնօրենի, կողմից հնչած հայտարարությանը: Շեյմանը փաստացի ստանձնել է տեղի ունեցած բռնության ողջ պատասխանատվությունը և անգամ սպառնացել, որ նման միջադեպերը ուղեկցելու են Թրամփին իր ողջ քարոզարշավի ընթացքում: Հիշենք, որ Սորոս հիմնադրամը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հանդիսանում է դեմոկրատ թեկնածուների հիմնական հովանավորը: Օրինակ, այս քարոզարշավի ընթացքում հիմնադրամը Հիլարի Քլինթոնին աջակցող «Priorities USA Action» Super PAC-ին է արդեն փոխանցել 8 միլիոն ԱՄՆ դոլար:
Ուստի, ամփոփելով պետք է փաստենք, որ երկու կուսակցության ներկայացուցիչներն էլ իրենց բաժին պատասխանատվությունն են կրում ԱՄՆ հանրության տարբեր խմբերի միջև նման կոնֆլիկտներ հրահրելու հարցում, որը չի կարող էլ ավելի չխորացնել նրանց միջև արդեն իսկ առկա ջրբաժանները: Իրավիճակը շատ նման է կրակի հետ խաղալուն, որը երկարաժամկետ հեռանկարում չի կարող բխել կուսակցություններից և ոչ մեկի շահերից: Եթե անգամ կուսակցություններից որևէ մեկին հաջողվի, ռասիզմը որպես խաղաքարտ օգտագործելով, ի վերջո հաղթել ընտրութուններում, ապագայում այդ կուսակցությունը կարող է կանգնել էլ ավելի պառակտված հանրությունը միավորելու մարտահրավերի առաջ, որը առաջին հերթի չի բխելու ընտրություններում հաղթած և արդեն իշխող այդ կուսակցության շահերից:
այլ նյութեր այս թեմայով
- Բլումբերգը թեկնածություն կառաջադրի ԱՄՆ նախագահական ընտրություններին 77-ամյա Բլումբերգը 2002-2013 թթ. զբաղեցրել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը: Նա հայտնի է նաև՝ որպես ֆինանսական լուրերի...
- «Ցնցող հաղթանակ այս գիշեր: Շնորհակալություն բոլորին». Թրամփը՝ Կոնգրեսի ընտրությունների մասին ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին անցկացված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն Սենատում...
- Թրամփի հակառակորդները վնաս են հասցնում ԱՄՆ-ի հեղինակությանը.Պուտին Պուտինը նշել է, որ նրանք հարգանք չեն ցուցաբերում Թրամփի օգտին քվեարկած ընտրողների նկատմամբ:
- Իրատեսակա՞ն է արդյոք Դոնալդ Թրամփի պաշտոնանկությունը ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի վարքագիծը, ով հայտնի է դարձել որպես մինչ օրս ԱՄՆ-ի պատմության մեջ եղած «ամենաարտասովոր»...
- Թրամփ 102 (ՏԵՂԵԿԱՆՔ) Թրամփի արտաքին քաղաքականությունը հետապնդում էր մեկ հիմնական նպատակ՝ ամրապնդել ԱՄՆ դիրքերը համագործակցության...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ