ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ Կոնգրեսում քննարկման կդրվի հերթական հակառուսական բանաձևը

Reuters

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հաստատել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Վրաստանի բարեկամների երկկուսակցական խումբը պատրաստել է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, նրա եվրաատլանտյան ձգտումների  և Վրաստանի հետ ռազմավարական համագործակցության հետագա խորացման աջակցության բանաձևի նախագիծ: Նախարարն ընդգծել է ԱՄՆ-ի Կոնգրեսում Վրաստանի բարեկամների երկկուսակցական խմբի ստեղծման փաստի կարևորությունը:

Նշենք, որ ամերիկացի կոնգրեսականների կողմից առաջարկված այս բանաձևի նախագծում նշվում է, որ Աբխազիան և Հարավային Օսիան «օկուպացված» են Ռուսաստանի կողմից և քննադատության է ենթարկվում Ռուսաստանի անօրինական գործողությունները, այդ թվում՝«օկուպացիայի գծի» երկայնքով:  Նշվում է, որ Մոսկվան չի կատարել կրակի դադարեցման մասին համաձայնագրի մի շարք կետեր, ինչպես նաև քայլեր չի ձեռնարկում վրացի փախստականների վերադարձի ուղղությամբ: Բանաձևի նախագծում ամերիկացի օրենսդիրները Ռուսաստանին կոչ են անում  հետ կանչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը,  ինչպես նաև հրաժարվել Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններից:

Ռուսաստանի ԱԳՆ-ն արդեն արձագանքել է ամերիկացի օրենսդիրների հակառուսական այս քայլին: «Բանաձևի ընդունումը չունի ո՛չ փաստացի, ո՛չ իրավական հիմքեր: Մենք բազմիցս ստիպված են եղել բացատրել, որ այս համատեքստում «օկուպացիա» տերմինի օգտագործումն անհեթեթ է», - ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարությունում: ՌԴ ԱԳՆ կարծիքով վերոնշյալ փաստաթուղթը ոչ ավելին է, քան գովազդային «վարժանք», որի նպատակն է վարցական թեմատիկայում երևալը:

Նշենք, որ Թբիլիսիում վստահ են, որ այս բանաձևի նախագիծն ընդունվելու է: Այս մասին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարար Թինա Խադաշվիլին: «Սա բավականին երկար աշխատանքի արդյունք է: Մոտ մեկ տարի ԱՄՆ Կոնգրեսում, Սենատում բանակցություններ են տարվել բոլոր այն մարդկանց հետ, ովքեր աշխատում են Վրաստանի մասով», - նշել է Խադաշվիլին՝ ընդգծելով, որ նման բանաձևերը չեն նախաձեռնվում, եթե նախապես աջակցություն չկա:

Նշենք, որ նման բանաձևի ընդունումը կարող է ռուս-վրացական հարաբերություններում վերջին շրջանում նկատվող առաջընթացի վրա բացասական ազդեցություն ունենալ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: