Բունդեսթագի՝ Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը նոր խթան Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում

Հունիսի 6-ին Գերմանիայի Բունդեսթագը գրեթե միաձայն (1 դեմ, 1 ձեռնպահ) ընդունեց «1915 և 1916թթ. հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրագործված ցեղասպանության ոգեկոչումն ու հիշատակը» բանաձևը, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարողների մոտ: Փորձենք հասկանալ այդ ոգևորության պատճառերը:
Բնական է՝ Հայոց ցեղասպանությանը հաջորդած այս 101 տարիների ընթացքում սա առաջին դեպքը չէր, որ որևէ երկրի բարձրագույն օրենսդիր մարմին ընդունում է Ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձև: Սակայն Գերմանիան առանձնահատուկ է նրանով, որ, ինչպես և բանաձևում ասվում է, «չնայած հայերի կազմակերպված տեղահանումների և բնաջնջման մասին նաև գերմանացի դիվանագետների և միսիոներների կողմից հաղորդված միանշանակ տեղեկություններին, անգամ փորձ չարվեց կասեցնել մարդկության դեմ իրագործվող այդ հանցագործությունը»: Գերմանիան ընդունում է իր հանցակից լինելը հայերի կոտորածերի հարցում: Բացի այդ՝ Գերմանիան ունի մեծաքանակ թուրքական համայնք ու բազմավեկտոր կապեր Թուրքիայի հետ և, չնայած այդ ամենին, ընդունեց Ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևը, ինչը ողջունելի է և կարող է լավ օրինակ ծառայել Ցեղասպանությունը չճանաչած պետությունների համար:
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման նիստը բացեց Բունդեսթագի նախագահ պրոֆեսոր Նորբերտ Լամմերթը՝ նշելով, որ Բունդեսթագը դատարան չէ, ու չեն պատրաստվում ոչ մեկին դատել, պարզապես խոսում են պատմական արդարության մասին:
Իհարկե, Բունդեսթագի ընդունած բանաձևը պատմական արդարության վերականգնմանն ուղղված կարևորագույն քայլ էր, սակայն շատ կարևոր է նաև հասկանալ, թե ինչ իրավական կշիռ ունի ընդունված փաստաթուղթը:
Իրավական տեսանկյունից Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված փաստաթուղթը Գերմանիայի ներքին օրենսդրության բաղկացուցիչ մասն է միայն, ուստի և չունի ու չի կարող ունենալ իրավական պարտադիր հետևանքներ Թուրքիայի համար: Սակայն փաստաթուղթը չափազանց կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման տեսանկյունից, քանի որ դրանով Հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած պետությունների թիվը համալրվեց ևս մեկով՝ Գերմանիայով:
Նշենք նաև, որ փաստաթուղթը, որ ընդունվել է Գերմանիայի բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից, պարունակում է նաև մի շարք հանձնարարականներ, որոնք պարտադիր են կատարման համար Գերմանիայում: Դրանցից հատկանշական է հատկապես այն, որ բանաձևը պարտավորություն է դնում Գերմանիայի դպրոցական, համալսարանական և քաղաքացիական կրթության առջև` ուսումնական ծրագրերում և նյութերում ընդգրկել հայերի տեղահանման և բնաջնջման պատմությունը՝ որպես 20-րդ դարի էթնիկ բախումների պատմության մաս` ավանդելով այն գալիք սերունդներին: Բունդեսթագը միաժամանակ Գերմանիայի կառավարությանը կոչ է անում խրախուսել Թուրքիային 1915-1916 թվականների իրադարձություններին առերեսվելու հարցում՝ որպես հիմք հայ-թուրքական հաշտության համար։
Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կարևորագույն քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ողջ գործընթացում և իրավական առումով լավ հիմք՝ հետագայում միջազգային ատյաններ դիմելու համար: Բացի այդ, այն լավ հիմք է նաև Գերմանիայում Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի առաջքաշման համար:
այլ նյութեր այս թեմայով
- Երգչուհի Շերի գրառումը ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման կապակցությամբ «ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը,- գրել է Շերը: - Տեր Աստված, օրհնիր ամբողջ...
- ՀՀ ԱԳ նախարարի արձագանքն ԱՄՆ Սենատի բանաձևին ԱՄՆ Սենատի կողմից 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց...
- ԱՄՆ Սենատի բանաձևն արդարության և ճշմարտության հաղթանակն է. Վարչապետ Փաշինյան «ԱՄՆ Սենատի թիվ 150 բանաձևն արդարության և ճշմարտության հաղթանակն է։ Աշխարհասփյուռ հայերի անունից հայտնում եմ մեր...
- Սերժ Թանկյանն արձագանքել է Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը Ես ուզում եմ իմ տատիկի և պապիկի անունից շնորհակալություն հայտնել Կոնգրեսին։
- Հայոց ցեղասպանության ճանաչման ԱՄՆ Սենատի բանաձևի ամբողջական տեքստը Որոշվում է՝ (1) հարգել Հայոց ցեղասպանության հիշատակը պաշտոնական ճանաչման և հիշելու միջոցով,
-
01:34
Էրդողանն ԱՄՆ-ին սպառնացել է ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության ընդունմանը
-
00:25
Պուտինի ուղերձն Էրդողանին առավել կառուցողական է, քան Թրամփի նամակը. Պեսկով
-
23:53
ԱՄՆ-ում հայ լրագրողին հարվածելու համար ձերբակալվել է երիտասարդության հարցերով նահանգային նախարարը
-
22:19
Հայաստանում ռուսական ներդրումների առկայությունը բավականին նշանակալի է. Սարգսյան
-
21:08
Նախագահ Սարգսյանը կմեկնի Մոսկվա, եթե հրավիրեն
-
17:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
16:47
«Երջանկություն է»․ Հալեպի վերակառուցված հայկական եկեղեցում մատուցվել է առաջին պատարագը
-
15:27
ԱՄՆ–ը Հայկական հարցը Թուրքիային ճնշելու համար է օգտագործում.Պոլսո Հայոց պատրիարք
-
14:15
Հայաստանի Շիրակի մարզը և Չինաստանի Հայնան նահանգը հուշագիր են կնքել
-
12:13
Կատարի ներդրումային հիմնադրամը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ
-
11:18
«Ծափահարում եմ Սենատի որոշմանը»․ Ջո Բայդեն
-
10:11
Չենք հանդուրժելու Արցախի սուբյեկտայնությանը վտանգող ցանկացած դրսևորում. «Արդարություն»
-
09:01
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
19:01
Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել հեղինակավոր «Դոհա ֆորում»-ի բացմանը
-
18:24
Սուդանի նախկին նախագահին ազատազրկել են
-
17:13
Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ
-
16:13
Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչումը տարածաշրջանային քաղաքականության մաս կարող է լինել
-
15:21
Երախտապարտ ենք Ձեզ և Ձեր գործընկերներին՝ արադարության համար պայքարին նվիրվածության համար. նախագահ Սարգսյանն ուղերձ է հղել Նենսի Փելոսիին
-
14:27
Ոչ ոք Արցախի ինքնորոշման իրավունքը չի հարմարեցնելու Ադրբեջանի ճաշակին. Կարեն Բեքարյան
-
13:49
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
-
18:26
Ռուսաստանը նոր «Կազան» է հասունացնում
-
16:35
Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերից առավելապաշտական ակնկալիքներ ունենալ պետք չէ
-
16:23
Չինաստանից Հայաստան այցելած քաղաքացիների թիվն աճել է. Ավետ Ադոնց
-
12:31
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ադրբեջանում. ո՞ւմ համար է այս անակնկալը
-
10:07
Ի՞նչ տվեցին լրագրողների փոխայցելությունները կողմերին
-
15:17
ՀԱՊԿ երկրների օգնությանը դիմելը Հայաստանի կողմից հաշվարկված քայլ չէ
-
12:47
Թալիբների պատվիրակությունն այցելել է Իրան
-
17:13
ՀԱՅԱՑՔ Երևանից. բողոքի ցույցեր Վրաստանում
-
10:55
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանում է
Խոնավություն՝ 85%
Քամի՝ 4 կմ/ժ