ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարմնամարզության տարրեր՝ ի պատիվ հայ մարզիկների

tumblr.com

Այսուհետ մարմնամարզությունում զուգափայտերի վարժության ժամանակ՝ վարժությունը սկսելուց առաջին ձողից հրվելով և 360 աստիճան պտտվելով մյուսից բռնվելու հնարքը կկոչվի Ռիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած առաջին հայ կին մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանի անունով:

Նշենք, որ հայ մարմնամարզիկներն առաջին անգամ չէ, որ զարմացնում են մասնագետներին և մարզասերներին իրենց կատարած հնարքների բարդությամբ: Այսպես, օղակների վրա կախ վիճակից, ուղիղ մարմնով, ուժով առաջ շրջումով «խաչ» տարրը կոչվել է  ՀՀ սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանի անունով. Դավթյանը Կատարում աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ աշխարհում առաջինը կատարեց նման հնարք: Ուղիղ խաչաձևում շարժումով ձեռքի վրա կանգառ և այնուհետև հակառակ խաչաձևումով շարժում տարրն էլ կոչվել է մարմնամարզիկ Վահագն Ստեփանյանի անունով:

Նշենք,որ մարմնամարզությունում հայ մարզիկների հաջողությունները և անվանական տարրեր կատարելու ավանդույթը սկսվել է մարմնամարզիկ Հրանտ Շահինյանից, ով առաջին հայ օլիմպիական չեմպիոնն է եղել (1952 թվական): Նա բավականին բարդ հնարք է կիրառել նժուգթափ վարժությունում, որը հետագայում ստացել է «Շահինյանի վերտուշկա» անվանումը:

Այնուհետև Ալբերտ Ազարյանը 1954 թվականին Հռոմում աշխարհի առաջնության ժամանակ իրականացրել է խաչ շրջադարձով վարժություն, որը այլևս կոչվում է «Ազարյանի խաչ»:

Մարմնամարզության տարրերի դասակարգման ցանկում գրանցում է ստացել նաև Արթուր Հակոբյանի (հենացատկ) անունը: Նա պատմության մեջ մտել է որպես առաջին մարմնամարզիկ, ում հաջողվել է մրցումների ժամանակ կատարել «Ցուկախարա երկու պտուտակներով վարժությունը»:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: