ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նույնիսկ ամենազարգացած երկրներում եզդի համայնքն այն հնարավորությունները չունի, ինչ որ ունի Հայաստանում (ԲԱՑԱՌԻԿ)

ezidimedia.com

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի շրջանակներում «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցեց ՀՀ վաստակավոր լրագրող, ՀՀ Հանրային ռադիոյի եզդիերեն ռադիոծրագրի ավագ խմբագիր Հասան Թամոյանի հետ:

 

- Ինչպե՞ս են իրենց զգում եզդիներն անկախ Հայաստանում: Ի՞նչ ձեռքբերումներ կարելի է նշել այս 25 տարիների ընթացքում:

- Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ մենք ունենք մեր ազգային դիմագիծը պահպանելու աննախադեպ հնարավորություն: Հայաստանում ստեղծվել են հայ-եզդիական այնպիսի հարաբերություններ, որ աշխարհի ոչ մի երկրում չկան: Օրինակ՝ միայն Հայաստանում է, որ մեր համայնքն ունի հասարակական կազմակերպություններ, ունի ամենօրյա ռադիոծրագիր հանրային ռադիոյի կազմում, ունի 1-12-րդ դասարանների «Եզդիերեն լեզու և գրականություն» դասագրքեր: Հայաստանը եզդիականության, եզդիների պահպանման համար ամենապարարտ միջավայրն է։ Նույնիսկ ամենազարգացած երկրներում եզդի համայնքն այն հնարավորությունները չունի, ինչ որ ունի Հայաստանում:

Եռաբլուր պանթեոնում թաղված է հինգ եզդի զավակ, ովքեր մասնակցել են Արցախի ազատամարտին, և նրանց գերեզմաններին պետական մակարդակով կառուցված են հուշակոթողներ: Իսկ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կա մարտավարության լսարան, որը 3 տարի առաջ կոչվեց Ջհանգիր Աղայի՝ մեր ազգային հերոսի անունով, ով մասնակցել է Սարդարապատի և Բաշ-Ապարանի հերոսամարտերին: Լսարանում տեղադրված է նրա կիսանդրին, կան նրա մասին պատմող նյութեր: Բացի այդ՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում տեղադրված է Ջհանգիր Աղայի մեծադիր հուշարձանը, իսկ ամռանը Ավան վարչական շրջանի փողոցներից մեկը ևս վերանվանվեց Ջհանգիր Աղայի պատվին: Օղակաձև այգում ևս կա հուշարձան՝ նվիրված եզդի նահատակների հիշատակին:

Վերջերս ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտում ես կազմակերպեցի եզդի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցում էին ՀՀ այն մարզերի եզդի ուսուցիչները, որտեղ հայկական դպրոցներում կան եզդիերենի դասաժամեր: Եվ նրանք, նոր գիտելիքներով հարստացած, վերադարձան իրենց դպրոցները: Այսօր ՀՀ 6 մարզերի չորս տասնյակ գյուղերում, ամենատարբեր բնակավայրերում դասավանդվում է նաև եզդիերեն լեզու և գրականություն:

Պետք է նշեմ, որ գործող նախագահը՝ Սերժ Սարգսյանը, ՀՀ առաջին ղեկավարն է, ով մեր բոլոր կարևոր ազգային տոները շնորհավորում է ուղերձի տեսքով: Նույնն անում է նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով շատ ուշադիր է մեր բոլոր հարցերի ու խնդիրների նկատմամբ:

-Իսկ որո՞նք են եզդիական համայնքի ամենալուրջ խնդիրները:

- Մեր գերխնդիրն այսօր մեր ազգային նկարագրի պահպանությունն է: Լեզու, կրոն, պատմություն, կենցաղ: Սրանք հարցեր են սակայն, որոնց լուծումը շատ դեպքերում մեզանից է կախված: Մենք ենք, որ պետք է պահպանենք մեր լեզուն, մեր կրոնը, մեր պատմությունը, մեր կենցաղն ու նիստուկացը: Իսկ այս ամենի համար այսօր կան ստեղծված հնարավորություններ, որոնք չօգտագործելն արդեն կլինի մեր մեղավորությունը: Խնդիրը փաստորեն ազգային նկարագրի պահպանությունն է, այլ ընդգծված, զուտ եզդիական խնդիր չունենք: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: