ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էկոտուրիզմ. Կապանի դեռ քիչ հայտնի, բայց խոստումնալից հսկա ներուժը

«Հայաստանն ինձ համար ահռելի ներուժ ունեցող փոքր երկիր է: Տրամաբանորեն, այս ներուժը կենտրոնացած է ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում», - նշում է «ԱՐՔ» Հայաստանի բնապահպանության հարցերով ավագ մասնագետ Օսկար Ալվարադոն:

 «Արք»-ն առաջին կազմակերպությունն է, որի նպատակն է Հայաստանի հարավային մասում՝ մասնավորապես  Սյունիքի մարզկենտրոն Կապանում էկոտուրիզմի զարգացումը: Կանադացի 31-ամյա երիտասարդը «ԱՐՔ»-ին միացել է հենց սկզբից՝ մոտ մեկ ու կես տարի առաջ:

«Մեր նպատակն է ներկայացնել Հայաստանի հարավը, քանի որ, ցավոք, Հայաստանում  իրականցվող ծրագրերի գերակշռող մասն  ուղղված են Երևանի զարգացմանը»,- նշեց «ԱՐՔ» Հայաստանի  բնապահպանության հարցերով ավագ մասնագետ Օսկար Ալվարադոն: Նրա համար Հայաստանը ահռելի ներուժ ունեցող փոքր երկիր է: Այդ ներուժը կենտրոնացած է ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում: «Երևանից դուրս էներգիայի աղբյուրները բավականին սահմանափակ են և ենթադրում են միայն միջուկային էներգիայի  և վառելանյութի պաշարներ», - նշում է Օսկարն ու հավելում. «Ոչմեկիս համար գաղտնիք չէ, որ  անտառահատումը բավականին լուրջ խնդիր է այստեղ: «ԱՐՔ»-ի նպատակն է ներկայացնել և, միևնույն ժամանակ, պահպանել Հայաստանի ամենամեծ հարստությունը՝ բնությունը, որն, ի դեպ, սփռված է Երևանից դուրս»:

Այս ծրագրի ստեղծման գաղափարը ծագել էր սոչիաբնակ Արմեն Կազարյանի և իր կնոջ Սիրանույշ Վարդանյանի մտքում: Սևծովյա այս քաղաքն իր գեղեցիկ բնությամբ գայթակղում է բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը: Իսկ ինչու ոչ Կապանը, Արմենի ծննդավայրը… Հենց այդ պահին մեկնարկեց արկածներով լի ճանապարհը: «Փաստացի, Հայաստան են այցելում բազմաթիվ զբոսաշրջիկներ, սակայն նրանցից քչերն են այցելում Կապան: Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստան այցելող տուրիստների միայն մեկ տոկոսն է լինում Տաթևից այն կողմ: Այդ իսկ պատճառով, որոշվեց ստեղծել ենթակառուցվածք՝ Կապանը որպես տուրիստական կենտրոն ներկայացնելու համար», - բացատրեց Օսկարը:

 Կապանը հիանալի վայր է հեծանվորդների, լեռնագնացների և միայնակ ճանապարհորդների համար: Հարուստ պատմական և մշակութային ժառանգության  ունենալուց բացի այս շրջանը հայտնի է նաև իր բազմազան լանդշաֆտով և հարուստ բուսական ու կենդանական աշխարհով: Այստեղ է գտնվում Հայաստանի անտառների մեծ մասը, ինչպես նաև ութ կենսոլորտային ազգային պարկերից և արգելանոցներից  չորսը:

 Ներկայումս «ԱՐՔ»-ն ունի երկու էկոճամբար, որոնք տեղակայված են Կապանում և Առաջաձոր գյուղում: Այս ճամբարները նախատեսված են   զբոսաշրջիկների և կամավորների համար  և տրամադրվում են գիշերակացով: Այս վրանները կառուցված են վերամշակված նյութերից, ունեն պերմակուլտուրաներով այգիներ, որտեղ զբոսաշրջիկներն ու կամավորները կարող են օգնել  մշակել, իսկ այնուհետև վայելել իրենց իսկ մշակած բույսերը: Ավելին,  Կապանի շրջանում «ԱՐՔ»-ը  քարտեզագրել է 100կմ երկարությամբ  լեռնամագլցման երթուղիներ:

 Շուրջ մեկ ու կես տարվա ընթացքում կազմակերպությունը գրանցել է զգալի առաջընթաց: «Մեր եկամտի աղբյուրն էկոտուրիզմն է և խորհրդատվական ծառայությունների մատուցումը: Էկոտուրիզմը  ներառում է  լեռնամագլցման, հեծանվորդային սպորտի, կամավորության և զբոսավարության ծառայություններ, իսկ  խորհրդատվությունների դեպքում օգնում ենք «կանաչ գաղափարների» ստեղծման  և զարգացման աշխատանքներում, ինչպիսին, օրինակ, վերականգնվող էներգիայի կիրառումն է»,- մանրամասնում է Օսկար Ալվարադոն:

 Օսկարի անսպառ ժպիտը վկայում է կազմակերպության ծրագրերով նրա ոգևորվածության մասին: Լինելով Բնության և կայուն զարգացման սիրահար՝ կանադացի Օսկարը, Հայ կամավորների միության (AVC) ծրագրով  Հայաստանում 4 ամիս անցկացնելուց երկու տարի անց, որոշում կայացրեց տեղափոխվել Հայաստան: Այդ օրվանից ի վեր չի էլ մտածել Հայաստանը լքելու մասին: «Ինձ գրավում են մարդիկ, հատկապես երբ գնում եմ շրջաններ: Նրանք շատ ընկերասեր են և բարեհամբույր և անմիջապես քեզ ընդգրկում են իրենց ընտանիքներում: Բացի այդ, Հայաստանն ունի հզոր ներուժ, որը խորապես ուսումնասիրելու կարիք ունի: Լանդշաֆտը հիասքանչ է, սնունդը՝ շատ համեղ», - ժպիտով հավելում է նա:

 Օսկարի և նրա կազմակերպության համար  «Էկո-ձեռնարկատերերը՝ հանուն բնության» միջոցառմանը մասնակցելու հիմնական պատճառը սովորելն է, իսկ ավելի կոնկրետ՝ սովորել Հայաստանից:  «Մենք ցանկանում ենք պարզել, թե ինչ է կատարվում Հայաստանում:  Ոչնչից սկսելու փոխարեն մենք նախընտրում ենք համագործակցել այլ ձեռնարկատերների հետ, կիսել նրանց հետ մեր գաղափարները: Երկրորդ պատճառը՝ ոգեշնչվելն է: Մյուս կազմակերպությունների փորձը մեզ նաև կուղղորդի, կփորձենք ինտեգրվել այս ցանցում ևս: Ավելին, այստեղ կպարզենք, թե ի՞նչ կարելի է անել՝ Հայաստանի կանաչ ներուժը համատեղ հզորացնելու  նպատակով»:

 

 

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: