ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում հայտնվում են այդ իրավունքները ոտնահարող երկրներ

The Independent

ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայում կայացած քվեարկության արդյունքում եռամյա ժամկետով ընտրվել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 14 անդամ, որոնք իրենց նոր գործառույթները կստանձնեն հունվարի 1-ից։ Աֆրիկյան խմբից խորհրդի կազմի մեջ մտել են Եգիպտոսը, Ռուանդան, Թունիսն ու ՀԱՀ-ը, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) երկրներից՝ Իրաքը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան ու Ճապոնիան, լատինամերիկյան երկրներից՝ Բրազիլիան ու Կուբան, արևելաեվրոպական երկրների խմբից՝ Հունգարիան և Խորվաթիան, արևմտաեվրոպական և այլ երկրներից՝ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան։

Նշենք, որ Մարդու իրավունքների խորհուրդը ՄԱԿ-ի համակարգում միջազգային իրավապաշտպան մարմին է: Խորհրդում ներկայացված են 47 երկրներ՝ ըստ տարածաշրջանային խմբերի: Նրանք պետք է ձևավորեն ՄԱԿ-ի պաշտոնական դիրքորոշումն ամբողջ աշխարհում տեղի ունեցող հակամարտությունների, ինչպես նաև անդամ երկրների ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Երկրներն ընտրվում են Գլխավոր ասամբլեայում քվեարկության միջոցով երեք տարի ժամկետով: Յուրաքանչյուր երկիր անընդմեջ կարող է ընտրվել միայն երկու անգամ:

Հաշվի առնելով խորհրդի իրավապաշտպան բնույթն՝ այս ընտրությունների արդյունքում խորհրդում մի շարք երկրների, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Իրաքի, Չինաստանի հայտնվելը բավականին լուրջ քննադատությունների արժանացավ միջազգային հանրության և հատկապես ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, քանի որ այս երկրներն ավանդաբար հայտնի են որպես մարդու իրավունքները ոտնահարող երկրները:

Հատկապես աղմուկ բարձրացավ Սաուդյան Արաբիայի ընտրության շուրջ: Մասնավորապես՝ Իրանի ԱԳՆ քննադատել է ՄԱԿ-ին՝ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդում Սաուդյան Արաբիայի ընտրվելը որակելով որպես քաղաքականապես մոտիվացված: «Որոշ երկրների, ինչպիսին է, օրինակ, Սաուդյան Արաբիան, ընտրվելը մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդում, լավագույնս ցույց է տալիս, որ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային գործիքները կիրառվում են միայն քաղաքական շահերի համապատասխան», - հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչին։

Նշենք, որ Սաուդյան Արաբիայի ընտրությանը անդրադարձել են նաև իրավապաշտպան կազմակերպությունները: Human Rights Watch-ը և Amnesty International-ն ուշադրություն են հրավիրում, որ Սաուդյան Արաբիայի կողմից Եմենում հակարատության ընթացքում գործադրող բռնության վրա: Ուշադրություն է հրավիրվում նաև այն հանգամանքի վրա, որ Սաուդյան Արաբիան իրականացրած մահապատիժների քանակով առաջին հորիզոնականներում է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: