ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուղիղ մեկ օրից աշխարհը կիմանա, թե ով է լինելու ԱՄՆ 45-րդ նախագահը

Մոտենում է ԱՄՆ նախագահական ընտրությունների ճակատագրական օրը: Իհարկե, ամենից շատ այդ օրվան սպասում են հենց ամերիկացիները, սակայն ողջ աշխարհի համար դա կարևոր իրադարձություն է:

Մարդիկ շունչները պահած սպասում են  վաղվա արդյունքներին, ինչը միանգամայն հասկանալի է, քանի որ  նման գերտերության ընտրությունների արդյունքներն այս կամ այն կերպ իրենց ազդեցությունն են թողնելու աշխարհի բոլոր ծայրերում:

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ընտրվելու դեպքում ԱՄՆ-ի ներքին ու արտաքին քաղաքականության առանձնակի փոփոխություն չի ակնկալվում և սպասվում է, որ, ընդհանուր առմամբ, կպահպանվի դեմոկրատների կուսակցության ներկայիս ուղեգիծը: Մինչդեռ, դատելով հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարություններից, ԱՄՆ-ի ֆինանսա-տնտեսական ու արտաքին քաղաքականության նշանակալի փոփոխություններ են սպասվում՝ հանրապետական թեկնածուի հաղթանակի դեպքում:

Reuters գործակալության և Ipsos կենտրոնի անցկացրած վերջին հարցման արդյունքներով՝ ամերիկացիների 43 տոկոսը մտադիր է քվեարկել Քլինթոնի, իսկ 39 տոկոսը՝ Թրամփի օգտին: Իր հերթին, Los Angeles Times օրաթերթի և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի համատեղ հարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացիների 48 տոկոսը որոշել է իր ձայնը տալ Թրամփին, իսկ 43 տոկոսը՝ Քլինթոնին:

Միևնույն ժամանակ, Ամերիկյան Փրինսթոն համալսարանի անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնն ընտրություններում հաղթանակ տանելու 99 տոկոսի հնարավորություն ունի հանրապետական Դոնալդ Թրամփի նկատմամբ:

Այդ առիթով Թրամփն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները, եթե Քլինթոնն «անարդարացիորեն» իրենից առաջ անցնի:

Ինչպես ներկայացնում է The Independent-ն, ուսումնասիրության արդյունքներով՝ ընտրություններից  3 օր առաջ Քլինթոնը 312 նախընտրական ձայն է ստացել, իսկ Թրամփը` 226։

Ինչևէ, երկարատև ընտրարշավին ու ամիսներ տևած մրցապայքարին մնացել է ընդամենը մեկ օր… Հաշված ժամեր անց աշխարհը կիմանա, թե ով է ԱՄՆ 45-րդ նախագահը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: