Թրամփի հաջողության գաղտնիքը (մաս I)
Նախորդ շաբաթ ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներն անսպասելի էին շատերի համար: Սակայն շատ հարցեր իրենց պատասխանն են ստանում, երբ համեմատում և վերլուծում ենք ընտրությունների արդյունքներն` ըստ հանրության տարբեր խմբերի քվեարկության տվյալների և ընտրության դրդապատճառների:
Ստորև փորձենք կատարել նման վերլուծություն`օգտվելով «Edison Research for the National Election Pool»-ի կողմից ընտրություններից հետո ներկայացրած հարցման արդյունքներից: «Edison Research for the National Election Pool»-ը մի քանի կազմակերությունների (ABC News, The Associated Press, CBSNews, CNN, Fox News and NBC News) կոնսորցիում է: Հարցումը ներառում է 24,537 ընտրողների ընտրության արդյունքներ, 350 տարբեր ընտրատարածքներից:
Քվեարկություն ըստ սեռերի
Եթե հաշվի առնենք նախընտրական փուլում կանանց հասցեին հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հնչեցրած վիրավորական մեկնաբանություններն, ինչպես նաև տարածված տեսանյութերը, կանանց քվեարկության արդյունքներն առավել քան բացատրելի և տրամաբանական են դառնում: Թրամփին իրենց քվեն է տվել արական սեռի ներկայացուցիչների 53%-ը, իսկ դեմոկրատ թեկնածու Քլինթոնի օգտին՝ 41%-ը: Մինչդեռ իգական սեռի ներկայացուցիչների 54%-ը իր վստահության քվեն է տվել Քլինթոնի, իսկ 42%-ը Թրամփի օգտին: Փաստը, որ տղամարդկանց կեսից ավելին քվեարկել է Թրամփի օգտին, թերևս խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ում տղամարդիկ դեռևս պատրաստ չեն ունենալ կին նախագահ:
Քվեարկություն ըստ ռասայական խմբերի
Այս դեպքում ևս քվեարկության արդյունքները կանխատեսելի էին թվում: Սպիտակամորթների 58%-ը քվեարկել է Թրամփի, 37%-ը` Քլինթոնի օգտին: Սևամորթների դեպքում, պատկերը հակառակն է, սակայն շատ ավելի մեծ տարբերությամբ. սևամորթների 88 %-ը քվեարկել է Քլինթոնի օգտին, և միայն 8%-ն է քվեարկել Թրամփի օգտին: Իհարկե, նման քվեարկության արդյունքները խոսում են այսօր ԱՄՆ-ում առկա ռասայական անհաշտության մասին, ինչպես նաև հետևանք են նախընտրական քարոզարշավում սևամորթների հանդեպ հանրապետական թեկնածուի դրսևորած ընդգծված բացասական վերաբերմունքի: Մյուս կողմից սպիտակամորթների 58 %-ը, ովքեր քվեարկել են Թրամփի օգտին, հանդիսանում են Օբամայի այսպես կոչված մերժողական էլեկտորատը (negative vote): Գաղտնիք չէ, որ ընտրողների մեծամասնության կողմից Քլինթոնն ընկալվում էր որպես Օբամայի թիմի անդամ, և դա ողջ քարոզարշավի ընթացքում առավելագույնս օգտագործվեց հանրապետական թեկնածու Թրամփի կողմից (հիշենք, թե հեռուստադեբատների ժամանակ նա ինչպես էր դիմում Հիլարի Քլինթոնին՝ «քարտուղար Քլինթոն»):
Ռասայական մյուս բոլոր խմբերի դեպքում դեմոկրատ թեկնածու Քլինթոնն առաջ է անցել Թրամփից, ինչպես և ակնկալվում էր իսպանախոս/լատինո բնակչության 65%-ը քվեարկել է Քլինթոնի, 29%-ը Թրամփի օգտին: Ասիական բնակչության դեպքում տոկոսային հարաբերակցությունը նույնն է 65%/29%: ԱՄՆ-ում բնակվող մնացած ռասայական խմբերի 56%-ը քվեարկել է Քլինթոնի, իսկ 37%-ը` Թրամփի օգտին: Այս խմբերի քվեարկության արդյունքները պետք է պայմանավորել ընտրարշավի ընթացքում Թրամփի ներգաղթյալների հանդեպ դրսևորած կոշտ դիրքորոշումով:
Քվեարկություն ըստ տարիքային խմբերի
Հետաքրքիր է նկատել, որ այս դեպքում քվեարկողների տարիքի աճի հետ մեկտեղ, Քլինթոնի օգտին քվեարկածների տոկոսը նվազում է: 18-ից 26 տարիքային խմբի 55%-ը քվեարկել է Քլինթոնի օգտին, իսկ 37%-ը Թրամփի օգտին: 30-ից 44 տարիքային խմբի դեպքում Քլինթոնի օգտին քվեարկողների տոկոսն արդեն իսկ նվազում է` հասնելով 50%-ի, իսկ Թրափինը բարձրանում` հասնելով 42%-ի: Թեկնածուների օգտին քվեարկողների հարաբերակցության հակառակ պատկերն ենք ստանում 45-ից 64 տարիքային միջակայքում գտնվողների դեպքում. 53%-ը քվեարկել է Թրամփի օգտին, 44% -ը` Քլինթոնի: 65 և ավելի բարձր տարիքային խմբի դեպքում պատկերը նախորդից առանձնապես չի փոփոխվում. 53%` Թրամփ, 45%` Քլինթոն:
Քվեարկության նման արդյունքները նույնպես կարելի է բացատրել շատերի կողմից Քլինթոնին` Օբամայի թիմի անդամ դիտարկվելու հանգամանքով: Ի տարբերություն երիտասարդների, մեծահասակ ընտրողները, թերևս, հասցրել են ավելի շատ հուսախաբ լինել դեմոկրատների վերջին 8 տարիների վարած քաղաքականությունից: Բացի այդ, ելնելով կյանքի ավելի հարուստ փորձից, նրանք, ամենայն հավանականությամբ, պակաս հանդուրժող են դարձել միևնույն ընտանիքի տարբեր անդամների նախագահ դառնալու երևույթի հանդեպ:
Քվեարկություն` ըստ կրթական մակարդակի
Կրթական մակարդակի դիտարկման դեպքում ունենք հակառակ պատկերը. որքան կրթական մակարդակը բարձրանում է, այնքան Քլինթոնի օգտին քվեարկածների տոկոսն աճում է. մագիստրատուրա և ավելի բարձր կրթական աստիճան ունեցողների 58%-ը քվեարկել է Քլինթոնի օգտին, իսկ 37 %-ը Թրամփի: Բակալավրիատի աստիճան ունեցողների 49%-ը քվեարկել է Քլինթոնի, 45%-ը՝ Թրամփի օգտին: Մինչդեռ ավագ դպրոց և ավելի ցածր կրթական մակարդակ ունեցողների 51%-ը քվեարկել է Թրամփի, և միայն 37%-ն է քվեարկել Քլինթոնի օգտին:
Այս կատեգորիայի քվեարկության արդյունքներին կարել է տալ նման հետաքրքիր բացատրություն. որքան բարձր կրթական մակարդակ ունի անձն, այնքան ավելի հակված է ընտրելու «ճիշտ» նախագահի թեկնածու, ով ունի համապատասխան փորձ, գիտելիք և այլն: Թրամփն այս տեսակետից, իհարկե, չէր կարող համապատասխանել նրանց ունեցած «ճիշտ» նախագահի պատկերացումներին:
Ցածր կրթական մակարդակ ունեցողների դեպքում, ովքեր սովորաբար ունենում են ավելի շատ սոցիալական խնդիրներ և զուտ օրվա հաց վաստակելու խնդիր են հետապնդում, առաջնային են դառնում այլ գործոններ, ինչպես, օրինակ, երկրի սոցիալական վիճակը, արդարության խնդիրը (կլանային համակարգ) և այլն:
Ամփոփելով, կարող ենք հանգել հետևյալ տրամաբանական հարցադրման. ինչպե՞ս Թրամփին հաջողվեց հաղթել ընտրություններում, երբ նա ողջ ընտրարշավի ընթացքում ջանք չխնայեց իր դեմ տրամադրելու հանրության առանձին խմբերին (կանայք, սևամորթներ, մուսուլմաներ, ներգաղթյալներ և այլն):
Թրամփն իր ողջ քարոզարշավի ընթացքում կարողացավ առավելագույնս իր օգտին օգտագործել առկա ժխտողական էլեկտորատի ձայները՝ հաջողությամբ խաղալով հանրության տարբեր շերտերի միջև առկա հակասությունների վրա: Դեմ դուրս գալով կանանց՝նա անուղղակիորեն դեմ դուրս եկավ կին նախագահ ունենալու գաղափարին, ինչը չէր կարող չգրավել ԱՄՆ հասարակության պահպանողական հայացքներ ունեցող բավական մեծ ընտրազանգվածին: Դեմ դուրս գալով ներգաղթյալներին՝ նա իր կողմ գրավեց տարիների ընթացքում ապօրինի ներգաղթից իրեն տուժած համարող էլեկտորատին: Դեմ դուրս գալով սևամորթներին, նա իր կողմը գրավեց այօսր ԱՄՆ-ում մեծամասնություն կազմող սպիտակամորթ ընտրազանգվածին: Նման հակադրությունների շարքը, իհարկե կարելի է շարունակել…
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան Ուկրաինային է մատակարարում Սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային ռումբեր. Foreign Policy Տանկեր ոչնչացնելու համար նախատեսված այս զինամթերքի փոքր ռումբերն անմիջապես չպայթելու դեպքում կարող են տարիներ...
- Լոս Անջելեսի քաղաքապետը և քաղաքային խորհրդի նախագահը դիմել են ԱՄՆ նախագահին՝ Լաչինի միջանցքի հարցով Շնորհակալություն քաղաքապետ Բասին այն բանի համար, որ միացել է ինձ, որպեսզի նախագահ Բայդենին հասցնենք շրջափակումը...
- ԱՄՆ-ն հանձնառու է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հարցերը լուծել խաղաղ կերպով․ Բլինկենը խոսել է Փաշինյանի հետ Նա ասել է, որ առաջ գնալու միակ ուղին դիվանագիտությունն է, ինչպես նաև նշել, որ շարունակելու է անձնապես ներգրավված...
- Թեհրանը մինչև կեսգիշեր կպատասխանի ԵՄ միջուկային համաձայնագրի առաջարկներին Այսօր երեկոյան 12-ի կողմերը մենք գրավոր ձևով կտրամադրենք վերջնական պատասխանը ԵՄ-ի կողմից համակարգողին:
- Թուրքական լրատվամիջոցը նշել է Էրդողանի և Բայդենի հանդիպման հնարավոր ամսաթիվը Մինչդեռ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ հայտարարություն են ստորագրել, որով դեմ են Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին։
այլ նյութեր այս թեմայով
- Բլումբերգը թեկնածություն կառաջադրի ԱՄՆ նախագահական ընտրություններին 77-ամյա Բլումբերգը 2002-2013 թթ. զբաղեցրել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը: Նա հայտնի է նաև՝ որպես ֆինանսական լուրերի...
- «Ցնցող հաղթանակ այս գիշեր: Շնորհակալություն բոլորին». Թրամփը՝ Կոնգրեսի ընտրությունների մասին ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին անցկացված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն Սենատում...
- Թրամփի հակառակորդները վնաս են հասցնում ԱՄՆ-ի հեղինակությանը.Պուտին Պուտինը նշել է, որ նրանք հարգանք չեն ցուցաբերում Թրամփի օգտին քվեարկած ընտրողների նկատմամբ:
- Իրատեսակա՞ն է արդյոք Դոնալդ Թրամփի պաշտոնանկությունը ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի վարքագիծը, ով հայտնի է դարձել որպես մինչ օրս ԱՄՆ-ի պատմության մեջ եղած «ամենաարտասովոր»...
- Թրամփ 102 (ՏԵՂԵԿԱՆՔ) Թրամփի արտաքին քաղաքականությունը հետապնդում էր մեկ հիմնական նպատակ՝ ամրապնդել ԱՄՆ դիրքերը համագործակցության...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ