ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ում Ղրիմի հարցով հակառուսական բանաձև է ընդունվել

Ուկրաինան երեքշաբթի հասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3-րդ կոմիտեում բանաձևի ընդունման, որը դատապարտւմ է Ղրիմում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը և կոչ է անում Ռուսաստանին թերակղզի թողնել միջազգային դիտորդներին, հայտնում է TACC-ը։

Բանաձևը պահանջում է նաև անհապաղ չեղարկել 2016 թվականի ապրիլի 26-ին ՌԴ Գերագույն դատարանի կողմից ընդունված որոշումն, որով  «Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիս» ՀԿ-ն ճանաչվում է ծայրահեղական։

Փաստաթղթի օգտին է քվեարկել 73 երկիր, այդ թվում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան և ԵՄ երկրները, 23 պետություններ դեմ են արտահայտվել (Հայաստան, ՌԴ, Բելառուս, Վենեսուելա, Չինաստանի, Հյուսիսային Կորեա, Հնդկաստան, Իրան, Ղազախստան, Սերբիա, Սիրիա Ուզբեկստան և այլն), 76-ը՝ ձեռնպահ մնացել (Ղրղզստան, Տաջիկստան և այլն)։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: