ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Green Age-ի նորարարական տեխնոլոգիաների կիրառումը՝ ջրի, ձկան և բույսերի միջոցով

Գրիգորի հետ զրուցելիս առաջին բանն, ինչ նկատում ես, խոհունությունն է, որ դրսևորվում է նրա կենսագործության  տարբեր ոլորտներում, թե՛ որպես անհատ, թե՛ ՀՀ քաղաքացի, և թե՛ ձեռնարկատեր: 29-ամյա Գրիգոր Ջանոյանը «Green Age» հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրենն է և  «Կանաչ ձեռնարկատիրություն՝ հանուն բնության» խորագրով միջազգային մրցույթի երևանյան մրցականակիրներից մեկը: Միջոցառման կազմակերպիչներն էին «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամն (Հայաստան Ծառատունկ Ծրագիր) ու Իմփաքթ Հաբ Երևանը: Մրցույթում «Green Age»-ի կողմից ներկայացված ակվապոնիկայի համակարգը միանշանակ հավանության արժանացավ ներկաների և ժյուրիի կողմից: Սննդի արտադրման այլընտրանքային այս համակարգը  համատեղում է ձկան և բույսերի արտադրությունը, որը հնարավորություն է ընձեռում հիդրոպոնիկայի և ակվակուլտուրայի տեխնոլոգիաներով մշակել և աճեցնել գյուղատնտեսական մշակաբույսեր:

Կրճատել տեսականը՝ փոխարենը ավելացնելով գործնական աշխատանքներ

Գրիգորի նպատակն է Հայաստան ներմուծել անհավանական և նորարական գաղափարներ, որոնք ներդաշնակ կլինեն բնության հետ և չեն խոչընդոտի նրա բնականոն ընթացքին: «Մեր նպատակն է ստեղծել այնպիսի ծրագրեր, որոնք նախ և առաջ բնապահպանական  են, և երկրորդ, հիմնված  չեն միայն տեսական գիտելիքների վրա: Մենք մտադիր ենք ստեղծել մի ծրագիր, որը կնպաստի մեր երկրի շրջակա միջավայրի պահպանմանը»,- նշեց Գրիգորը: «Պետք է խոստովանեմ, որ մի շարք կազմակերպություններ սկզբում լուրջ չէին վերբերում մեր ծրագրերին՝ դրանք համարելով անսովոր և անհավանական, չնայած, որ սննդամթերքի արտադրման այս եղանակը առաջատարներից է Ճապոնիայիում և Իսրայելում:

 Շահույթ ակվապոնիկայի կիրառությունից

«Green Age»  ՀԿ-ն  կարևորում է բնապահպանական թեմաներով մարդկանց  ներգրավվածությունն ու իրազեկվածությունը: «Վերցնենք ԱՄՆ-ի օրինակը: Տնտեսապես գերզարգացած այս երկիրը գլխավորում է մեր մոլորակը աղտոտող երկրների ցանկը: Մեզ, հայերիս համար, հաջողակ լինելու առաջին ցուցանիշը ֆինանսական բարելավումն է, անկախ դրանից, թե որքան վնաս է հասցվում շրջակա միջավայրին: Այդուհանդերձ, մենք փորձում ենք մեր գյուղական շրջաններում ներկայացնել  բույսերի աճեցման այս հաջող եղանակը: Ենթադրենք, գյուղացիներից մեկը կիրառում է  բույսերի աճեցման այս եղանակը  և արդեն մեծ հաջողությունների է հասել և ունի կայուն եկամուտ իր փոքրիկ հողակտորից և  մտադիր է ձեռք է բերել ավելի մեծ հողակտոր: Հարևանները դա տեսնելով և լցվելով «նախանձով»  կհետևեն նրա օրինակին և նույնպես կսկսեն կիրառել ակվապոնիկայի եղանակով բույսեր աճեցնելը: Հետևաբար, բնապահպանական դրական փոփոխությունները առաջին հերթին կկատարվեն մարդկանց հոգիներում:  Մեր վերապատրաստումները  խիստ նպատակային են և չեն հավակնում դրամաշնորհների, ինչպես նաև նախատեսված չեն հաշվետվություններ ներկայացնելու համար»:

 Մտածել քայլ առաջ

Երիտասարդ ձեռներեցը լայն մտահորիզոն ունեցող անձանցից է, ով իր մասնագիտական կարողությունները զարգացրել է նաև Էդինբուրգի Շրջակա միջավայրի պահպանության և կառավարման մագիստրոսական կրթական ծրագրին ուսանելու տարիներին:  Ուսման այս երկու տարիները բավականին մեծ դեր են խաղացել հետագայում «Green Age» ՀԿ-ի հիմնադրման գործում: «Դրսում կրթվելու առավելություններից մեկն այն է, որ ստանում ես անհրաժեշտ գիտելիքներ, որոնք քեզ հնարավորություն են տալիս հարմարվել տարբեր իրավիճակների և ստեղծել քո ծրագիրը ցանկացած այլ երկրում: Ի տարբերություն հայաստանյան կրթության, երբ չնայած ձեռք բերած բավականին լայն գիտելիքի, չգիտես՝ որտեղ կարող ես այն կիրառել»: Ցանկության դեպքում Գիրգորը կարող էր մնալ Մեծ Բրիտանիայում, սակայն նա նախընտրեց գալ Հայաստան, քանի որ երկիրն ունի «կանաչ» հնարավորությունների մեծ ներուժ:

 «Իսկ ի՞նչ այլ ծրագրեր ունեք» հարցին Գրիգորը պատասխանում է ժպտալով. «Առայժմ գաղտնիք է»: Ինչ վերաբերում է ակվապոնիկային, երիտասարդ ձեռներեցը նպատակ ունի այն ավելի մեծացնել՝ փոքր բիզնեսից վերածելով միջինի: Այն կգրավի գյուղանտնտեսությամբ  հետաքրքրած ավելի խոշոր ներդրողների: «Եթե հաջողակ միջին բիզնեսի մեր օրինակը խթանի մյուս ձեռներեցներին՝ անցում կատարել թունաքիմիկատներով և քիմիական այլ վնասակար նյութերով մշակվող իրենց ֆերմերային տնտեսությունները ակվապոնիկայի (որն, ի դեպ, հնարավորություն կընձեռի ստանալ ավելի մեծ եկամուտ՝ կիրառելով քիչ ջուր՝ ի նպաստ մեր շրջակա միջավայրի), ապա ես շատ գոհ կլինեմ»,-  եզրափակեց Գրիգորը:

Նյութը՝ Անի Փայտյանի


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: