Բարաք Օբամայի կառավարման տարիները՝ թվերով
ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման նախագահությունը ստանձնել է 2009թ. հունվարի 20-ից: 2016թ. նոյեմբերին ԱՄՆ-ում կայացան նախագահական հերթական ընտրություններ, որով էլ, ըստ էության, ավարտվեց Օբամայի կառավարման ժամանակաշրջանը: Ինչպիսի՞ն էին նախագահ Օբամայի կառավարման տարիները ԱՄՆ տնտեսության համար, փորձենք պարզել հիմնական ցուցանիշների վիճակագրությամբ:
Համախառն ներքին արդյունք: ԱՄՆ՝ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) Օբամայի նախագահության տարիներին գրանցել է աճի միտում: Այսպես, 2009թ. ցուցանիշը կազմել է 47 575.6 դոլար: 2010-ին ցուցանիշը հասել է 4834.1 դոլարի շեմին, 2011-ին՝ 49,725, 2012՝ 51,384, 2013-ին՝ 52,608 դոլար, 2014թ.-ին մեկ շնչին ընկնող ՀՆԱ կազմել է 54,375 դոլար, իսկ 2015-ին՝ 55,868 դոլար:
Համեմատության համար պետք է նշենք, որ 2006-2008թթ. ընկած ժամանակաշրջանում մեկ շնչի հաշվարկով ՀՆԱ տատանվել է 49000 դոլարի շեմում: 2009թ.-ից հետո, այդ տարի գրանցելով մինչև 47000 դոլարի անկում, նկատվեց աճի միտում:
Համախառն ներքին արդյունքի ցուցանիշը 2009-2016 թթ. ընթացքում ցուցադրել է հետևյալ վիճակագրություն.
2009թ. - 14418.74 մլրդ դոլար,
2010թ.- 14964.37 մլրդ դոլար,
2011թ.- 15517.93 մլրդ դոլար,
2012թ.- 16.155.26 մլրդ դոլար,
2013թ.- 16691.52 մլրդ դոլար,
2014թ.- 17393.1 մլրդ դոլար,
2015թ.- 18036.65 մլրդ դոլար[1]
Տնտեսական աճ:
Ի տարբերություն Համախառն ներքին արդյունքի տվյալների` տնտեսական աճի ցուցանիշները հաշվարկված զուտ ՀՆԱ-ով (այսինքն` այնպիսի գործոնների հաշվարկով, ինչպիսիք են գնաճը), ունեն ոչ ավելի կայուն աճի տենդենց: Պետք է նշել, որ 2009թ. տնտեսական աճի ցուցանիշն ԱՄՆ-ում գրանցել է ռեկորդային ցածր՝ - 4.1 տոկոս աճ 1948-2016թթ[2] ժամանակաշրջանի համար: 2009թ.-ից սկսած ցուցանիշը եղել է դրական (2011թ.՝ 1.6 %, 2012թ.՝ 2.2%, 2013թ.՝ 1.5 %, 2014թ. 2.4 %, 2015թ. 2.4%):
Առևտրաշրջանառություն
Արտահանման ցուցանիշներով ևս Միացյալ Նահանգներում 2008թ. նկատմամբ կտրուկ անկում է գրանցվել 2009թ. (2008թ. 160000 մլն դոլարի շեմը 2009թ.-ին հասել է մոտավորապես 120000 մլն-ի[3]), որից հետո, սկսած 2010թ.ից արտահանումն աճել է (2011-2016թթ. ընկած ժամանակահատվածում համապատասխանաբար 6.9%, 3.4%, 2.8%, 3.4%, 1.1%):
Արտահանման համանմանությամբ ներմուծումը ևս 2009թ. գրանցել է անկում (240000-ից հասնելով 120000-ի), որից հետո նկատվել է ցուցանիշի ոչ համամասնական աճ (2011թ.՝ 5.5%, 2012թ.՝ 2.2%, 2013թ.՝ 1.1%, 2014թ.՝ 3.8%, 2015թ.՝ 4.9%):
Պետական պարտք
ԱՄՆ պետական պարտքը Օբամայի նախագահության օրոք գրանցել է բավական մեծ աճ [4]:
Տարի |
Գումար, ԱՄՆ դոլար |
2008 |
10,024,724,896,912.49 |
2009 |
11,909,829,003,511.75 |
2010 |
13,561,623,030,891.79 |
2011 |
14,790,340,328,557.15 |
2012 |
16,066,241,407,385.89 |
2013 |
16,738,183,526,697.32 |
2014 |
17,824,071,380,733.82 |
2015 |
18,150,617,666,484.33 |
Հատկանշանակ է, որ Օբամայի կառավարման տարիներին պետական պարտքի մասնաբաժնում աճ է գրանցել հանրային պարտքը (%, ՀՆԱ նկատմամբ. 2011թ. 98.3%, 2012թ.՝ 102%, 2013թ.՝ 104%, 2014թ.՝ 105%, 2015թ.՝ 106%):
Գործազրկության մակարդակը
2008-2009թթ. գործազրկության մակարդակն ԱՄՆ-ում տատանվել է 4.5-5 %-ի միջակայքում: 2009-2010թթ. գրանցվել է վերջին տասը տարիների ամենաբարձր ցուցանիշը՝ 10 %: 2011թ.-ից հետո ցուցանիշն աստիճանաբար անկում է ապրել (2011թ.՝ 8.9%, 2012թ.՝ 8.1%, 2013թ.՝ 7.4%, 2014թ.՝ 6.2%, 2015թ.՝ 5.3%):
Դրական միտումներ է ցուցադրել ինֆլյացիայի (գնաճի մակարդակը)՝ 2009թ.՝ տարեկան 3.9 %-ից 2015թ.-ին հասնելով -0.9 %-ի:
Մեկ ժամի համար միջին աշխատավարձի ցուցանիշը ևս աճ է գրանցել: 2008թ. 18 դոլար/ժամ ցուցանիշը գրեթե հավասար համամասնությամբ աճելով, 2016թ. կազմել է 22 դոլար/ժամ[5]:
Հիմնականում նվազող վիճակագրություն է նկատվել նաև ռազմական ծախսերի մասով: 2008-2009թթ. ԱՄՆ ռազմական ծախսերը մնացել են գրեթե նույն՝ 621131 մլն դոլարի շրջակայքում: Միայն 2010-ին է ռազմական բյուջեն աճել՝ հասնելով 698180 մ մլն դոլարի, որից հետո նկատվել է անկում (2012թ.-ին՝ 684780 մլն դոլար, 2013թ.՝ 640221 մլն դոլար)՝ 2015թ.-ին կազմելով 598.5 մլրդ դոլար:
այլ նյութեր այս թեմայով
- Բլումբերգը թեկնածություն կառաջադրի ԱՄՆ նախագահական ընտրություններին 77-ամյա Բլումբերգը 2002-2013 թթ. զբաղեցրել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը: Նա հայտնի է նաև՝ որպես ֆինանսական լուրերի...
- «Ցնցող հաղթանակ այս գիշեր: Շնորհակալություն բոլորին». Թրամփը՝ Կոնգրեսի ընտրությունների մասին ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին անցկացված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն Սենատում...
- Թրամփի հակառակորդները վնաս են հասցնում ԱՄՆ-ի հեղինակությանը.Պուտին Պուտինը նշել է, որ նրանք հարգանք չեն ցուցաբերում Թրամփի օգտին քվեարկած ընտրողների նկատմամբ:
- Իրատեսակա՞ն է արդյոք Դոնալդ Թրամփի պաշտոնանկությունը ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի վարքագիծը, ով հայտնի է դարձել որպես մինչ օրս ԱՄՆ-ի պատմության մեջ եղած «ամենաարտասովոր»...
- Թրամփ 102 (ՏԵՂԵԿԱՆՔ) Թրամփի արտաքին քաղաքականությունը հետապնդում էր մեկ հիմնական նպատակ՝ ամրապնդել ԱՄՆ դիրքերը համագործակցության...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ