ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ մոտեցում ունեն քաղաքական ուժերը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ (համադրական վերլուծություն)

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների շրջանակներում «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի կողմից իրականացված վերլուծական հոդվածների շարք: Հոդվածներն անդրադառնում են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ ընտրարշավում մրցակցող քաղաքական ուժերի տեսլականներին՝համադրելով դրանք: Համադրական վերլուծությունը հիմնված է քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի, ինչպես նաև «Արմեդիա» ՏՎԳ կողմից իրականացված հարցազրույցների վրա: Տվյալները ներկայացվել են նաև աղյուսակավորված տեսքով:

 Ընտրարշավին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերը թե´ իրենց նախընտրական ծրագրերում, թե´ «Արմեդիա» ՏՎԳ-ին տված հարցազրույցում անդրադարձել են հայ-թուրքական հարաբերություններին: Բացառություն է միայն «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը:

Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը և Հայաստան-Թուրքիա փակ սամանի բացումը 7 քաղաքական ուժերը համարում են, որ պետք է տեղի ունենա առանց նախապայմանների: Միայն «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունն է, որ չի անդրադառնում հարաբերությունների հաստատմանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ  անհրաժեշտ է ձևավորել դիմակայություն ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական ծրագրերի, ինչպես նաև չեղարկել Հայաստանի ազգային շահերին հակասող հայ-թուրքական արձանագրությունները:

Հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված, սակայն, այլ տեսակետ ունի «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը», ըստ որի, 2009թ-ի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացից հետո գնդակը Թուրքիայի դաշտում է, և եթե ապագայում Թուրքիան անդրադառնա բանակցված արձանագրությունների վարվերացմանը, գուցե Հայաստանի մոտ ևս որոշակի զարգացումներ լինեն:

Առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման հետ կապված պետք է նաև նշել, որ չնայած «ԿՈՆԳՐԵՍ – ՀԺԿ» դաշինքը նույնպես այս մոտեցման կողմնակից է, վերջինս կարծում է, որ այդ հարաբերությունների կարգավորումը տեղի կունենա Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո կամ դրան զուգահեռ:

Հատկանշական է, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը համարում է, որ  հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների, սակայն կարծում է, որ այս պահին նմանատիպ հնարավորություն չկա, քանի որ թուրքերը նախապայմաններից չեն հրաժարվում, իսկ հայկական կողմն էլ իրավունք չունի նախապայմաններով հարաբերություններ հաստատել:

Վերջինս համարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գրավականը ուժեղ պետություն ունենալն է և Թուրքիայի կողմից առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման պատրաստակամությունը, իսկ «Ելք» դաշինքն էլ գրավական է համարում առաջնորդության փոփոխությունը՝ նշելով, որ այդ ժամանակ քաղաքական գործիչները նոր տեսլականով կկարողանան հասնել նրան, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորվեն: Այս համատեքստում «Հայաստանի կոմունիստական կուսակցությունն» էլ  շեշտում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումն այնքան էլ հեշտ գործ չէ և պահանջում է հետևողական աշխատանք՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական, ինչպես նաև միջազգային ակտիվ հարաբերություններ Եվրոպայի և Ռուսաստանի հետ :

Հատկանշական է, որ միայն «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունն է, որ կարևորում է երկու երկրների հասարակությունների միջև փոխադարձ շփումներն ու անկաշկանդ երկխոսությունն՝ անկախ Թուրքիայի իշխանությունների նախապայմանային ու կարծր դիրքորոշման:

 

Համադրական այլ վերլուծականներ՝

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.10.2024
       
    06.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: