ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ մոտեցում ունեն քաղաքական ուժերը Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված (համադրական վերլուծություն)

arm-world.ru

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների շրջանակներում «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի կողմից իրականացված վերլուծական հոդվածների շարք: Հոդվածներն անդրադառնում են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ ընտրարշավում մրցակցող քաղաքական ուժերի տեսլականներին՝համադրելով դրանք: Համադրական վերլուծությունը հիմնված է քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի, ինչպես նաև «Արմեդիա» ՏՎԳ կողմից իրականացված հարցազրույցների վրա: Տվյալները ներկայացվել են նաև աղյուսակավորված տեսքով: 

 Ընտրարշավին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերը թե´ իրենց նախընտրական ծրագրերում, թե´ «Արմեդիա» ՏՎԳ-ին տված հարցազրույցում անդրադարձել են Հայոց ցեղասպանության հարցին: Բացառություն է միայն «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը:

Այն, որ պետք է էլ ավելի ակտիվ աշխատանքներ իրականացնել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, փաստում են 6 քաղաքական ուժեր, իսկ 2 քաղաքական ուժ՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը և «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը» արտահայտում են այլ տեսակետ:

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը չի անդրադարձել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, սակայն նշել է, որ այն սերունդները, որոնք տեսել են կոտորածը, իրենց ներկայությամբ այսօր էլ վառ են պահում Եղեռնի հետևանքները՝ հավելելով, որ դա իսկապես եղել է Ցեղասպանություն:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, սակայն, ընդհանրապես համարում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չպետք է լինի ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Միևնույն ժամանակ դաշինքը բացառում է Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող միջպետական հանձնաժողովի ստեղծումը։

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը օրակարգում ունենալու հետ կապված այլ տեսակետ ունի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, որը կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման հարցերը պետք է դառնան ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի անքակտելի մաս:

Ցեղասպանության ճանաչման հետ կապված «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը նշում է, որ դրան հնարավոր է հասնել, երբ Հայաստանը է ուժեղ է, սակայն, ըստ այդ ուժի, այսօր նմանատիպ իրավիճակ չէ, և, բացի այդ, հայ-թուրքական արձանագրությունները խանգարում են դրան:

Ցեղասպանության միջազգային հանրայնացման հարցին է անդրադարձել «Ելք» դաշինքը, որը նշում է, որ այդ ուղղությամբ բավարար իրավական մեխանիզմներ չեն օգտագործվում ՝ առաջարկելով սկսել Թուրքիայի ներսում հայցեր հարուցելու գործընթաց,  և քայլեր իրականացնել դրանք ՄԻԵԴ հասցնելու ուղղությամբ:

Իսկ Ցեղասպանության արդար դատը ճիշտ և գրագետ ներկայացնելու գործում «Ծառուկյան» դաշինքը կարևորում է Հայաստան-Սփյուռք միասնության դերը:

Ցեղասպանության հանցագործությունների կանխարգելման ու դատապարտման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն առնչվող խնդիրները միջազգային հանրության օրակարգում պահելու կարևորությանն է անդրադարձել միայն «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը»՝ նշելով, որ շարունակելու են այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Համադրական այլ վերլուծականներ՝

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: