Քաղաքական ուժերի մոտեցումները Սփյուռքի հետ կապված (համադրական վերլուծություն)

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների շրջանակներում «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի կողմից իրականացված վերլուծական հոդվածների շարք: Հոդվածներն անդրադառնում են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ ընտրարշավում մրցակցող քաղաքական ուժերի տեսլականներին՝համադրելով դրանք: Համադրական վերլուծությունը հիմնված է քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի, ինչպես նաև «Արմեդիա» ՏՎԳ կողմից իրականացված հարցազրույցների վրա: Տվյալները ներկայացվել են նաև աղյուսակավորված տեսքով:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում առկա են առանձին կետեր Սփյուռքի հետ համագործակցության տեսլականի վերաբերյալ:
Ներկայացվող համադրական վերլուծության հիմքում դրված են հետևյալ երեք հիմնական հարցադրումները՝ 1. ո՞ր ուժերն ունեն Սփյուռիք հետ համագործակցության վերաբերյալ նման մոտեցումներ, 2.որո՞նք են հիմնական հակադրություններն ու 3.ո՞ր ուժերն են տարբերվում այդ հարցում իրենց ծայրահեղ մոտեցումներով կամ նորարար գաղափարներով:
Ընտրություններին ներկայացված ինը կուսակցություններից միայն երկուսի՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ծրագրում չկա Սփյուռքի հետ կապված առանձնացված բաժին: Մինչդեռ այս կուսակցությունների դիրքորոշումը՝ կապված Սփյուռքի հետ հարաբերություններին, «Արմեդիա» ՏՎԳ հետ հարցազրույցների միջոցով ներկայացրել են նրանց ներկայացուցիչները (Կոմունիստական կուսակցության նախագահ Տաճատ Սարգսյանն ու ՀԱԿ կուսակցության մամլո խոսնակ Արման Մուսինյանը):
Անդրադառալով վերոնշյալ հարցադրումներին՝ նշենք, որ «Ելք» դաշինքի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության նախընտրական ծրագրերում ներկայացվում է հայրենադարձման գաղափարը: Հայրենադարձության գաղափարի ներքո, նշված երեք ուժերն են կենտրոնանում են Սփյուռքի մեր հայրենակիցների ակտիվ մասնակցության վրա Հայաստանում ընթացող գործընթացներում: Կուսակցությունների մոտ կա այդ նպատակի իրականացման ձևի տարբերություններ:
«Ելք» դաշինքն, օրինակ, առաջարկում է Հայաստանի Խորհրդարանի երկրորդ պալատի ստեղծում որը կազմված կլինի Սփյուռքի հայկական գաղութների ներկայացուցիչներից, ովքեր կընտրվեն հենց գաղթօջախներում անցկացվող ընտրությունների միջոցով: Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության պարագայում նշաձողը Հայաստանում այնպիսի միջավայրի ստեղծումն է, որը կնպաստի մեծ հայրենադարձությանը՝ որպես Հայաստանի համատեղ զարգացման ու այդ հարցում կարողությունների գեներացման գրավական:
«Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքն առաջարկում է ստեղծել «համաշխարհային հայության ամբողջականացված համակարգ»: Դաշինքի համաձայն`հայկական համայնքների հայապահպանության համար պետք է ջանքեր գործադրվեն ներգաղթ իրականացնելու համար ապահովել:
«Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրում կարևորվում է «ՀՀ դիվանագիտական կառույցների, Սփյուռքի ավանդական և այլ կազմակերպությունների առաջարկությամբ ՀՀ կառավարությունում հատուկ ծրագրերի հաստատումը` հաշվի առնելով յուրաքանչյուր գաղթօջախի առանձնահատկությունները»: Դաշինքի այս մոտեցմանը որոշակի նմանություն ունի ՀՅԴ այն թեզը, որը «Արմեդիա» ՏՎԳ հետ հարցազրույցում ներկայացրեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, այն է՝ «Սփյուռքի պարագայում յուրաքանչյուր կողմին պետք է մոտենանք անհատապես, ոչ թե այն դիտարկենք միագույն»: Նման դիրքորոշում «Արմեդիա» ՏՎԳ հետ հարցազրույցում հայտնել է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ներկայացնող Ստյոպա Սաֆրյանը, սակայն այդ կետն ամրագրված չէ կուսակցության նախընտրական ծրագրում:
Ազատ դեմոկրատներ կուսակցության նախընտրական ծրագրում ամրագրված է. «Սփյուռքի տնօրինած կապիտալը (տարբեր հաշվարկներով՝ 440-450 մլրդ ԱՄՆ դոլար) Հայաստանի տնտեսություն ուղղորդել Հայաստան սուվերեն ներդրումային հիմնադրամի միջոցով»: Սփյուռքի հետ համագործակցության կանոնակարգված մարմին ունենալու իմաստով, մոտեցումը որոշակի նմանություն ունեի «Ելք» դաշինքի առաջարկությանը՝ կապված Խորհրդարանի երկրորդ պալատի իրավասությունների հետ. «Խորհրդարանի երկրորդ պալատի բացառիկ իրավասությունը կլինի «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի նշանակումը: Նաև՝ Ներգաղթի և Սփյուռքի ներդրումների հարցերով զբաղվող նախարարների նշանակման հարցը՝ վարչապետի ներկայացմամբ»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության և «Ելք» դաշինքի՝ Սփյուռքի հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների ստեղծման մոտեցումներին որոշակի նման առաջարկով է իր նախընտրականվ ծրագրում հանդես եկել նաև «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, որն առաջարկում է Համահայկական կառույցների ձևավորում` ներառյալ Համահայկական խորհրդարան, Համահայկական խորհուրդ, որտեղ մի դեպքում փորձաքննություն և խորհրդատվություն կանցնեն Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները, մյուս դեպքում Կառավարության և գործադիր իշխանության որոշումները: «Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագրում կարևորվում է Հայաստան-Արցախ-Սյուռք եռամիասնության ամրապնդումը: Եռամիասնության պահպանման ու հնարավորությունների համատեղ ներդրման մասին է նշվում նաև ՀՀԿ նախընտրական ծրագրում: Հայաստանի Հանրապետական կուսակցության ծրագրում նշված է «Հայաստանը համայն հայության Հայրենիքն է»: Նույն գաղափարն ուղղակի արտացոլված է նաև «Ելք» դաշինքի ծրագրում («անհրաժեշտ է Հայաստանը դարձնել բոլոր հայերի երկիր»), «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցութան ծրագրում (Հայոց պետականությունը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև համայն հայության ազգային նպատակների իրականացման երաշխավորն է):
Եթե փորձենք ներկայացնել Սփյուռքի հետ կապված մոտեցումների հիմնական տարբերությունները Խորհրդարանական ընտրությունների ներկայացված այն ուժերի մոտ, որոնց նախընտրական ծրագրերում կա Սփյուռքին անդրադարձ, ապա միայն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական ծրագրում է նշվում բացառապես Սփյուռքի դերատարության մասին (Ազատ դեմոկրատներ կուսակցության նախընտրական ծրագրում Սփյուռքի հետ կապված ամրագրված է միայն հետևյալ կետը. «Սփյուռքի տնօրինած կապիտալը (տարբեր հաշվարկներով՝ 440-450 մլրդ ԱՄՆ դոլար) Հայաստանի տնտեսություն ուղղորդել Հայաստան սուվերեն ներդրումային հիմնադրամի միջոցով»): Այս իմաստով, մնացած կուսակցությունների պարագայում ներկայացվում է հայաստանյան դերակատարության տարբեր մոդելներ՝ իրավական, խորհրդարանական, օրենսդրական գործիքներով: Նշենք , որ «Արմեդիա» ՏՎԳ հետ հարցազրույցում կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը ներկայացրել է իր ուժի դիրքորոշումն այդ հարցում ավելի մանրամասն՝ նշելով, որ Սփյուռքի մի հատվածը մեզանից ակնկալիքներ չունի, սակայն ցանկություն՝ ՀՀ-ին աջակցելու, Սփյուռքի մեկ այլ հատված ցանկություն ունի միասնական օրակարգ ձևավորելու:
Որպես Սփյուռքի հարցում նորարարական տարրերով հանդես եկող ուժեր, կարելի է առանձնացել հետևյալ քաղաքական ուժերը.
«Ելք» դաշինքը (Խորհրդարանի երկրորդ պալատ, Ներգաղթի հարցերով նախարար),
ՀՅԴ (նախընտրական ծրագրում նորարարական մոտեցում չկա, մինչդեռ «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ ունեցած հարցազրույցում Կիրո Մանոյանը, որպես ՀՀ գործընթացներին Սփյուռքի մասնակցության աճի գրավական, առաջարկել է երկքաղաքացիության գաղափարը),
«Ազատ դեմոկրատներ» (կուսակցությունն առաջարկում է սուվերեն ներդրումային հիմնադրամի ստեղծում՝ Սփյուռքից եկող ներդրումայի հոսքերի համար),
«Հայկական վերածնունդ» (կուսակցությունն առաջարկում է ունենալ Համահայկական խորհրդարան և Համահայկական խորհուրդ),
«ՕՐՕ» (դաշինքն առաջարկում է ստեղծել համաշխարհային հայության ամբողջականացված համակարգ):
Ինչպես արդեն նշել ենք, ընտրություններին ներկայացված երկու ուժ՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ու «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն իրենց նախընտրական ծրագրում չունեն Սփյուռքին անդրադարձ, սակայն օբյեկտիվության համար ներկայացնենք այդ ուժերի ներկայացուցիչների կողմից «Արմեդիա» ՏՎԳ ներկայացած հարցազրույցներով Սփյուռքի հետ կապված պաշտոնական դիրքորոշումները:
Այսպես, Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Տաճատ Սարգսյանի մոտեցումն այդ հարցի շուրջ. «Սփյուռքի հետ հարաբերությունները եղել են, կան ու կմնան ամենաբարձր մակարդակի վրա: Նրանք մեր հայրենակիցներն են: Այսօր շատ սերտ կապեր կան, այդ կապերն ամրապնդվում են նաև Սփյուռքի նախարարության, իշխանության նաև մյուս լծակների միջոցով: Աշխատանքի բազմատեսակ ու բազմաձև մեթոդներ գոյություն ունեն»:
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչ, Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանի մոտեցման համաձայն Հայաստան-Սփյուռք հարաբերությունները խաթարված են. «Հայաստանում եթե մենք չենք ստեղծում այդ պայմանները, Սփյուռքը ոչինչ չի կարող անել: Հայաստանի քաղաքացիներն են, որ պիտի իրենց առջև դնեն այն նպատակները, որոնք ես նշեցի, հասնեն դրանց և այդ դեպքում Սփյուռքի դերակարությունը և՛ մշակութային, տնտեսական, և՛ որոշ առումներով քաղաքական, միջազգային հարցեր լուծելու տեսանկյունից, կդառնա շատ ավելի արդյունավետ, շատ ավելի բովանդակային և ընդգրկուն: Հիմա կարող ենք լսել դեկլարատիվ հայտարարություններ»:
Համադրական այլ վերլուծականներ՝
- Ի՞նչ մոտեցում ունեն քաղաքական ուժերը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ (համադրական վերլուծություն)
- Բոլոր քաղաքական ուժերը կարևորում են ուժային կենտրոնների հետ ՀՀ հարաբերությունների զարգացումը (hամադրական վերլուծություն)
- Ի՞նչ մոտեցում ունեն քաղաքական ուժերը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ (համադրական վերլուծություն)
- Ի՞նչ մոտեցում ունեն քաղաքական ուժերը Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված (համադրական վերլուծություն)
- Նավթամուղ, գազամուղ, ջրագիծ. ինչպես՞ են քաղաքական ուժերը տեսնում Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունները (համադրական վերլուծություն).
- Մերձավոր Արևելքը՝ քաղաքական ուժերի արտաքին գերակայությունների համատեքստում (համադրական վերլուծություն)
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ Նախագահ. Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի Արդեն Հայաստանն անձակենտրոն իշխանություն չունի, և կարծում եմ, որ դա մեր ժողովրդի վաստակն է:
- Մի շարք պատգամավորներ հրաժարվել են մանդատներից Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է պատգամավորական մանդատներից հրաժարված անձանց ցանկը:
- Նոր խորհրդարանը կվարի բազմավեկտոր և հավասարակշռված արտաքին քաղաքականություն ՀՀ համար մյուս կարևորագույն հարցի՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված նոր խորհրդարանը կունենա ընդհանրական...
- Հետընտրական Հայաստան. քաղաքական մշակույթում փոփոխություններ են արձանագրվում Ըստ էության սա հետնահանջ նախկին մտածելակերպից, առ այն, որ ամեն ինչ պետք է ջնջել և սկսել զրոյից:
- Ղարաբաղյանի կարգավորման հարցում զիջողական դիրքորոշման օգտին քվեարկեց հասարակության 1.65 տոկոսը Փոխարենը ընտրողները մեծամասամբ իրենց աջակցությունն են հայտնել խնդրի ոչ ծայրահեղ, փոխզիջումային, բանակցային կարգավորմանը:
-
13:01
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արշակունյաց պողոտայում
-
12:44
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
-
12:42
Հանրապետության նախագահը չի ներկայացնում որևէ քաղաքական ուժի շահերը. Արմեն Սարգսյանի հայտարարությունը
-
12:19
Թուրքիան հայտարարել է Բայրաքթարների դեմ ռուսական «РЭБ»-ի «անարդյունավետության» մասին
-
11:59
Կիրականացվեն Խնածախ, Այգեստան համայնքների տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ
-
11:57
VPN-ի 21 միլիոն օգտատիրոջ տվյալների բազան հայտնվել է համացանցում
-
11:44
Գարեգին Բ-ն ընդունել է «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդամներին
-
11:32
Վրաստանը պարզեցնում է Հայաստանի քաղաքացիների մուտքի կանոնները
-
11:31
ՌԴ խաղաղապահները ևս 4 բլոկ-մոդուլային քաղաք են տեղադրել Ստեփանակերտում և Մարտունիում
-
11:11
2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը ցավ են բոլորիս համար. Արմեն Սարգսյան
-
11:01
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 172216-ի
-
10:39
ՄԱԿ-ը կոչ է անում հայկական և ադրբեջանական կողմերին համագործակցել միջազգային իր կառույցների հետ. ՄԱԿ-ի խոսնակ
-
10:06
Սյունիքում և Գեղարքունիքում Ադրբեջանի հետ սահմանների «որոշման» գործընթացը հակասում է միջազգային իրավունքի հիմքերին. ՄԻՊ
-
09:49
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
19:15
Մարտի 1-ին, 2-ի գիշերը սպասվում են տեղումներ
-
18:09
Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ է մատուցվել Վատիկանի Ս․ Պետրոսի տաճարում
-
15:02
Խստորեն դատապարտելի են սումգայիթյան ոճրագործությունը և հայերի հանդեպ էթնիկ զտման ադրբեջանական ողջ քաղաքականությունը. Արմեն Սարգսյան
-
14:14
15։00-ին Բաղրամյան պողոտայում տեղի կունենա հիշատակի հավաք
-
13:51
Ստեփանակերտի մերձակայքում` Կրկժան թաղամասի հարևանությամբ, տեղի կունենա զինամթերքի վնասազերծում
-
12:19
Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի. Արցախի ԱԳՆ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:25
Հայաստանը պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ շահերի հակադրումից դիվիդենտներ քաղելու գայթակղությունից
-
16:51
Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայություններն ու մեր տարածաշրջանը
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
21:10
Որքանո՞վ է ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն այս իրավիճակում արդյունավետ
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
-
12:52
Իրանն ստանձնել է տարածաշրջանային երկրների միջև կապող օղակի դերը
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 4 կմ/ժ