ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աստանայում մեկնարկում են սիրիական բանակցությունները

© Sputnik / Болат Шайхинов

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մայիսի 3-ին մեկնարկում է սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների չորրորդ փուլը, որը շարունակվելու է նաև մայիսի 4-ին: Աստանայի բանակցությունների առաջին փուլը կայացել է 2017 թվականի հունվարին, երկրորդ փուլը՝ փետրվարին, իսկ երրորդը՝ մարտին: Բանակցությունների ամենաշոշափելի արդյունքը, թերևս, Սիրիայում հրադադարի վերահսկման եռակողմ մեխանիզմի ստեղծումն է, թեև մինչ այժմ չի հաջողվել ուղղակի բանակցություններ անցկացնել բանակցող կողմերի՝ սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունների միջև, իսկ բանակցությունների երրորդ փուլում ընդդիմության պատվիրակությունն ընդհանրապես հրաժարվեց իր ներկայացուցիչներին ուղարկել Աստանա: Մայիսի 3-ին և 4-ին նախատեսված են երկկողմ բանակցություններ, որոնք ընթանալու են փակ ձևաչափով, հայտնում է РИА Новости-ն: Լիագումար նիստը և եզրափակիչ մամուլը ասուլիսը նախատեսվում են մայիսի 4-ին:

Աստանայի բանակցություններն ընթանում են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջնորդությամբ: 2016 թվականի դեկտեմբերի 30-ին Սիրիայում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ ուժի մեջ մտավ կրակի դադարեցման մասին համաձայնությունը: Թեհրանը, Մոսկվան և Անկարան ստանձնել են սիրիական կառավարության և ընդդիմության միջև ստորագրված փաստաթղթերի երաշխավորի պարտավորությունները: Ստորագրված փաստաթղթերը վերաբերում են կրակի դադարեցմանը և խաղաղ բանակցություններ սկսելու պատրաստակամությանը: Իրանը, Ռուսաստանն և Թուրքիան համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հրադադարի վերահսկման եռակողմ մեխանիզմի ստեղծման շուրջ:

Միջնորդ երկրներն ամեն կերպ ջանում են ընդգծել Աստանայի բանակցությունների կարևորությունը Ժնևում սիրիական գործընթացի դանդաղ ընթացքի համատեքստում: Մեծ կարևորություն է տրվում այն հանգամանքին, որ առաջին անգամ Աստանայում ակնկալվում է ԱՄՆ պետքարտուղարի՝ Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Սթյուարթ Ջոնսի ներկայությունը (նախորդ փուլերին ԱՄՆ-n ներկայացված էր Ղազախստանում իր դեպանի մակարդակով):

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հիմնական նպատակն է այս փուլում ամրապնդել հրադադարի ռեժիմը և հիմք նախապատրաստել քաղաքական բանակցությունների մեկնարկի համար: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: