ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 406 դրամ -0,49 EUR - 402 դրամ -0,22 RUB - 6 դրամ -0,9 GBP - 461 դրամ -0,33
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Խոստում» ֆիլմի կոմպոզիտորն արժանացել է Human Rights Watch-ի մրցանակին

The Hollywood Reporter

Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի երաժշտության հեղինակ Քրիս Քորնելը արժանացել է «Խոստում» անվանումով մրցանակին, հատնում է Human Rights Watch-ի պաշտոնական կայքը:

Մրցանակն առաջին անգամ է տրվել Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Լոս Անջելեսի մասնաճյուղի կողմից:

Մրցանակը գնահատում է «Խոստում» ֆիլմի և երաժշտության նպատակը՝ առաջ տանել արդարությունը և հավասարությունը՝ յուրօրինակ և հզոր ճանապարհով:

Մրցանակը շնորհվել է Նոյեմբերի 14-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցած  «Human Rights Watch-ի արդարության ձայներ» հանդիսավոր ընթրիքի ժամանակ:

Մրցանակը ներկայացրել է հայտնի երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանը:

«Խոստում» ֆիլմի  երգը կատարել են հանրահայտ One Republic խմբի անդամներ Ռայան Թեդերը և Դրյու Բրաունը:

Հիշեցնենք, որ «Խոստում» -ը ֆիլմը 2016 թվականին ամերիկացի ռեժիսոր Թերի Ջորջի նկարահանած հայոց ցեղասպանության մասին պատմող պատմական դրամա է: ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 38%
Քամի՝ 2,06 կմ/ժ
14 C°
 
31°  18° 
06.10.2022
28°  15° 
07.10.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: