Ինչի՞ մասին են վկայում ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշները

Հայաստանի վերջին տասը ամիսների մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների վիճակագրության համաձայն՝ աճ է արձանագրվել ներկայացված գրեթե բոլոր ոլոտներում: Եթե ցուցանիշները մինչև տարեվերջ պահպանեն նույն միտումներն, ապա ընթացիկ տարին ՀՀ տնտեսության համար կարելի է բնութագրել բավարար:
Վիճակագրությունը բավական հետաքրքիր պատկեր ունի ցուցանիշների փոխկապակցված դիտարկման պարագայում: Այսպես, ըստ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տվյալների, տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016թ. նույն ժամանակահատվածի համար (հունվար-հոկտեմբեր) աճել է 7%-ով, այն դեպքում, երբ նախորդ տարա տարբերությունը 2015-ի նկատմամբ կազմել է ընդամենը 0.5 տոկոս: Նախորդ տարվա ցուցանիշի համեմատ բավական մեծ աճ են գրանցել նաև ծառայությունների ծավալներ՝ 13.9%: Այս և նախորդ ցուցանիշներն, անշուշտ, կապված են միմյանց հետ. ծառայությունների ծավալն աճել է, ինչը նշանակում է, որ աճել է դրանց պահանջարկը: Իսկ ծառայությունների պահանջարկի աճը խոսում է տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի մասին, քանի որ ծառայություններից ավելի շատ օգտվելն ուղիղ համեմատական է բնակչության վճարունակության մակարդակի բարձրացմանը: Ուստի ծառայությունների ծավալների աճը վկայում է տնտեսական աճի՝ բնակչության վրա ունեցած պատճառահետևանքային կապի մասին:
Նույն տեսակ փոխգործակցության մասին են խոսում արդյունաբերական ծավալների աճի (12, 4%), ներքին առևտրաշրջանառության աճի (12,6%) և արտահանման աճի մասին ցուցանիշների (19,4%) վիճակագրությունը: Այս պարագայում պատճառահետևանքային կապն ընթանում է հակառակ ուղղությամբ. վերոնշյալ բոլոր ցուցանիշների աճն են պայմանավորել տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, քանի որ նշված երեք ոլորտների պարագայում էլ խոսքը վերաբերում է ներքին արդյունքի, ուստիև՝ կապիտալի աճի մասին, ինչն ուղղակի նախապայման է տնտեսական ակտիվության համախառն աճի համար:
Փոքր ինչ մտահոգիչ և միևնույն ժամանակ հակասական մեկնաբանության է ենթակա ներմուծման ծվալների աճի ցուցանիշը, որը կազմել է 24,1%: Եթե ցուցանիշը համեմատենք նախորդ երկու տարիների հետ ( 2015-ին այն եղել է բացասական սալդոյով՝ կազմելով -26,6 %, իսկ 2016-ին՝ 0,1%), ապա ներմուծման ծավալների աճը կարելի է կրկին պայմանավորել աշխուժացման հետ, քանի որ նախորդ երկու տարիները տնտեսության տեսանկյունից բարդ էին, մինչդեռ մտահոգությունն այս ոլորտի հետ կապված շարունակում է պահպանվել, քանի որ արտահանման աճի այս տարվա ցուցանիշի համեմատ (հիշեցնենք ՝ 19,4%), ներմուծման աճը կրկին ավել է: Սա նշանակում է, որ արտաքին առևտրաշրջանառությունը Հայաստանի տնտեսության համար շարունակում է մնալ ոչ շահեկանորեն չբալասնավորված վիճակում, ինչի ուղղությամբ պետք է տարվի հետևողական աշխատանք, այդ թվում առավելագույնս օգտվելով ՀՀ առջև բացված նոր հնարավորություններից՝ ի դեմս ԵԱՏՄ շուկայի և դեպի եվրոպական շուկաներ դուրս գալու արտոնյալ պայմանների:
այլ նյութեր այս թեմայով
- Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված Նախորդ տարվա ընթացքում այս հարցի շուրջ Հայաստանի իշխանությունների իրար հաջորդող անհեռատես գործողությունները՝...
- 2020 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի տնտեսության ակտիվությունն նվազել է 7.2%-ով Էական նվազում է արձանագրվել շինարարության ոլորտում՝ 11.2%, առևտրի շրջանառությունում՝ 13.5%, ծառայությունների ոլորտում՝...
- Տնտեսություն․ Դրամի փոխարժեքն ու պետական պարտքի մեծացումը «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման շրջանակներում քննարկվել են հայկական դրամի փոխարժեքի, ինչպես...
- Տնտեսություն. Հայաստանում գրանցված գնաճը, դրա շուրջ կանխատեսումները «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման շրջանակներում քննարկվել են արցախցիներին ուղղված սոցիալական...
- Տնտեսություն. թուրքական ու ադրբեջանական շուկաների բացման վտանգները «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման շրջանակներում քննարկվել են թուրքական ու ադրբեջանական շուկաների...
-
10:01
Երկրաշարժ Ինդոնեզիայում. զոհերի թիվը հասել է 42-ի
-
00:17
Ռուսաստանցի հայը միայնակ բողոքի ակցիա է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև
-
22:17
Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Ղարաբաղի հարցով հանդիպման արդյունքները
-
21:54
Դե՞մ են գերիների հարցի լուծմանը, դուռը շրխկացրու, դուրս արի. Վազգեն Մանուկյան
-
20:29
Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային միջնորդների՝ վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերին. Աննա Նաղդալյան
-
20:18
ՀՀ դպրոցականները հաջողություններ են գրանցել միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում
-
19:20
Թուրքիան հայտնել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնի կազմի մասին
-
18:32
Պուտինը ՌԴ ԱԽ անդամներին ներկայացրել է Փաշինյան-Ալիև բանակցությունների արդյունքները
-
17:45
ՀՀ զինդատախազը հանդիպել է զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների և հարազատների հետ
-
16:17
«ՄՈԳՈ»-ի հաճախորդները կստանան վերահաշվարկի արդյունքում վերադարձման ենթակա գումարները
-
15:51
Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ-Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթները
-
15:48
Արցախի երկու գյուղերում կորոնավիրուսային օջախներ են հայտնաբերվել. սահմանվել է մասնակի կարանտին
-
15:16
Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ
-
14:14
Զախարովա. Ռուսաստանը կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի մտավորականության միջև երկխոսության նախաձեռնություններին
-
13:55
Վաղաժամ դադարել են Արցախի Գլխավոր դատախազի լիազորությունները
-
13:08
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
-
12:47
Ադրբեջանական իշխանություններն այս անգամ նամականիշներ թողարկելով են խորացնում հայատյացությունը. ՄԻՊ
-
12:43
Հյուսիսային Կորեան ցույց է տվել «աշխարհում ամենահզոր զենքը»
-
12:39
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը լուրջ սպառնալիքի տակ է. ԱԳՆ
-
11:58
ԱԱԾ-ն բացահայտել է իրացնելու նպատակով մարտի դաշտից ապօրինի կերպով զենք ձեռք բերած հանցավոր խումբ (տեսանյութ)
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:57
Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
-
10:26
Երկրագունդ․ ՌԴ դիրքորոշումն Արցախյան հարցում
-
10:23
Տնտեսություն․ Դրամի փոխարժեքն ու պետական պարտքի մեծացումը
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
Խոնավություն՝ 67%
Քամի՝ 12 կմ/ժ