ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ սենատորը Հայոց ցեղասպանության ճանաչումն իրենց բարոյական պարտքն է համարում

Deutsche Welle

ԱՄՆ սենատոր Էդուարդ Մարքեյը խոստանում է չդադարեցնել պայքարը Սենատում, քանի դեռ Հայոց ցեղասպանությունը ամբողջությամբ և պատշաճ կերպով չի ճանաչվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին սենատորը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ:

«Ամեն տարի այս օրը մենք հարգում ենք 1.5 միլիոն հայերի հիշատակը, ովքեր դաժանաբար սպանվել են Հայոց ցեղասպանության ժամանակ: Մեր բարոյական պարտականությունն է ամբողջապես ու պատշաճ կերպով ճանաչել ցեղասպանությունը, քանի որ չափազանց երկար ժամանակ ենք ապրել այդ պարտականությամբ: Հռոմի պապն իրավացիորեն Հայոց ցեղասպանությունն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»՝ արդարացիորեն հայտարարելով, որ մեր պարտքն է հարգել նրանց հիշատակը, ովքեր մահացան: Ես չեմ դադարի պայքարել ԱՄՆ սենատում մինչև մենք ամբողջությամբ չիրագործենք այդ պարտականությունը, որպեսզի մեկընդմիշտ հստակ և միանշանակ եզրահանգում կատարվի, որ մեր ազգը հանդուրժողականության և ազատության մոդել է ամբողջ աշխարհում», - ասված է հայտարարության մեջ:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: