ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 641,16 դրամ ԱՐԾԱԹ - 235,82 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 641,24 դրամ

Երուսաղեմ. հայ համայնքն ապրում է իր բնականոն կյանքով

Al Jazeera

Երուսաղեմում իրավիճակը հանգիստ է, հայ համայնքն ապրում է իր բնականոն կյանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հյատնել է Երուսաղեմի  հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը: «Դեպքերը տեղի են ունենում Գազայում, այն բավական հեռու է Երուսաղեմից, առավել ևս՝ հայկական թաղամասից: Այս պահին կարող եմ ասել, որ հայկական թաղամասում ապրում ենք մեր առօրյա բնական կյանքով, խաղաղ է, հանգիստ է, ոչ մի խնդիր չունենք: Շաբաթվա հետ կապված մեր բոլոր ծրագրերն իրականացնում ենք: Անշուշտ, մտահոգ ենք, որ նման բռնություն է եղել», - ասաց Հովնան Բաղդասարյանը:

Անդրադառնալով այդ զարգացումների հնարավոր ազդեցությանը հայ համայնքի վրա՝ Հովնան Բաղդասարյանը նշել է, որ ազդեցությունը կարող է ընդհանուր հասարակության վրա լինել, ոչ թե առանձին հայ համայնքի: «Կարող է այս ամբողջ իրադարձություններն ազդեն հայ առևտրականների, առհասարակ բիզնեսի վրա, ինչը տրամաբանական է, որովհետև հայ առևտրականերն էլ ընդհանուր հասարակության մի մասն են», - ասել է նա:

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 36%
Քամի՝ 17.70 կմ/ժ
28 C°
 
17°  31° 
16.08.2018
20°  34° 
17.08.2018
Հարցում

Կազդե՞ն Խաչատուրովի շուրջ վերջին զարգացումները ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: