ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կանադան շարունակելու է սատարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը

Մենք շարունակելու ենք սատարել միջազգային մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այսօր Երևանում նշել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Կանադան արդեն վաղուց ընդունել և ճանաչել է հայ ազգի ողբերգական ցեղասպանությունը, հայկական համայնքը վաղուց է ընդգծում միջազգային ճանաչման անհարժեշտությունը ոչ միայն ողբերգությունները հասկանալու տեսանկյունից, այլ նաև երաշխավորելու, որ հետայսու այն չի կրկնվի: Կանադան շատ կոնկրետ քայլեր է ձեռնարկում քաղաքացիների վրա նման ոճիրների ազդեցությունը նվազեցնելու համար»,- ասել է Թրյուդոն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն անցյալի ճանաչման, այլև ապագայի կառուցման խնդիր է:

«Շատ կարևոր է արձանագրել, որ ՀՀ-ի համար դա ունի երկու կարևոր իմաստ: Առաջինը՝ ՀՀ-ն իր նպաստն է բերում ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ պայքարին, որովհետև ցեղասպանությունները 20-րդ դարում շարունակվել են և այդ սպառնալիքները վերացված չեն նաև 21–րդ դարում: Երկրորդը՝  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ համար նաև անվտանգության խնդիր է, որովհետև շատ կարևոր է արձանագրել, որ, ըստ էության, մենք այսօր ունենք սպառնալիքի շատ նման օրինակ: Կոնկրետ օրինակ՝ ՀՀ սահմանները մինչև հիմա փակված են Թուրքիայի կողմից, ՀՀ-ն գտնվում է բլոկադայի մեջ և, ըստ էության, սա մեզ համար նաև անվտանգային սպառնալիք է»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: