ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը հավատարիմ է Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների իր սկզբունքին. Ռուբեն Ռուբինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում արդեն հայտարարել է այն մասին, որ Ղարաբաղի հարցով ինքը բանակցություններ կվարի ներկայացնելով բացառապես Հայաստանի դիրքորոշումը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, և նա այս սկզբունքին հավատարիմ է: Հունվարի 16-ին Ազգային ժողովում այս մասին ասաց Արտաքին հարաբերությունների հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, հայտնում է News.am-ը:

Նրա խոսքով՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները շարունակում են մնալ հայկական կողմի օրակարգում: «Դուշանբեում Փաշինյանի և Ալիևի միջև ոչ պաշտոնական զրույցի ենթատեքստում ոչ մի հակասություն չկա: Ըստ էության, հարցն այն է, որ շփման գծում կողմերի միջև զինված բախումները բացառվեն: Ըստ էության, հենց այդ շփման արդյունքում էլ ստեղծվեց Երևանի և Բաքվի միջև հատուկ կապը, որը թույլ տվեց, համենայնդեպս այս փուլում, լարվածությունը զգալիորեն թուլացնել»,- նշեց Ռուբինյանը:

Նա, միաժամանակ, հրաժարվեց մեկնաբանել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան այցի ժամանակ կատարած հայտարարությունները ցավոտ զիջումների մասին, որոնց հայկական կողմը պետք է գնա ընտրություններում Փաշինյանի կուսակցության մանդատ ստանալուց հետո:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: