ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ընտանիքս միշտ հպարտացել է իր հայկական ծագումով. հարցազրույց` աշխարհում առաջին հայ տիեզերագնացի հետ (ԲԱՑԱՌԻԿ)

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց աշխարհում առաջին հայ տիեզերագնաց, ներկայումս Միչիգանի համալսարանի Առողջության պահպանման և հիվանդների անվտանգության կենտրոնի տնօրեն Ջեյմս Բաղյանի հետ: 

 

 

 

- Պարո´ն Բաղյան, ինչո՞ւ որոշեցիք տիեզերագնաց դառնալ:

- Ավիացիան ինձ գերել է դեռ մանուկ հասակից: Հայրս` Ֆիլիպ Բաղյանը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է բարձր պարգևների արժանացած ռազմական օդաչու: Ենթադրում եմ, որ ինձ մոտ հետաքրքրություն սկսել է առաջանալ նրա պատմածների շնորհիվ: Նա ինձ ու եղբորս պատմում էր թռիչքի ընթացքում զգացած հաճելի պահերի, դժվարությունների և բավականության զգացումի մասին: Այդքան երիտասարդ տարիքում ավիացիոն ոլորտի նկատմամբ այդպիսի մեծ հետաքրքրությունն էլ, բնականաբար, հանգեցրեց դեպի տիեզերք թռիչք կատարելու և տիեզերագնաց դառնալու ցանկությանը:

- Դուք տիեզերքում եղել եք 337 ժամ: Ի՞նչ զգացողություններ ունեիք:

- Երբ սեփական աչքերովդ ես Երկրին Տիեզերքից նայում, ավելի շատ ես սկսում գնահատել մոլորակը, քան երբ նրան նայում ես նկարների կամ տեսանյութերի միջոցով: Երկրի հողային զանգվածների, օվկիանոսների գեղեցկությունն առանց քաղաքական սահմանների տեսնելը, և վերևից Երկրի բոլոր ժողովուրդների ու նրանց գործունեության մասին մտածելը բավականին տպավորիչ է: ÐšÐ°Ñ€Ñ‚инки по запросу james bagian

Բացի այդ, տպավորված էի նաև հսկայական տեխնիկական ձեռքբերումով, որն է տիեզերանավի գործարկումը, և այն, թե որքան հաջողակ եմ ես, որ ինձ թույլ են տվել թռիչք իրականացնել դեպի տիեզերք, ինչպես նաև այն երախտագիտության զգացումը, որը եղել է բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնց լավ աշխատանքի շնորհիվ եմ հասել այդ ամենին:

- Ո՞րն է ամենահիշարժան պահը Ձեզ համար:

- Ամենից վառ հիշում եմ այն պահը, երբ առաջին անգամ ուղեծրում էի. պատուհանից նայեցի հորիզոնին տեսնելու այն բարակ կապույտ գիծը` մթնոլորտը` այն, ինչը շրջապատում է Երկիրը: Այն ուներ գեղեցիկ էլեկտրիկ կապույտ գույն, և ինձ համար տպավորիչը դրա փոքր չափերն ու փխրությունն էր, հատկապես այն դեպքում, երբ մտածում ես, որ Երկիր մոլորակում ապրող բոլոր մարդիկ դրանից են կախված գոյատևման համար:

- Կպատմե՞ք Ձեր ընտանիքի հայկական սովորույթների մասին:

- Հորական կողմի պապերս Միացյալ Նահանգներ են արտագաղթել 1900թ.-ից անմիջապես հետո: Հայրս, նրա եղբայրներն ու քույրը առաջինն էին ընտանիքում, որ ծնվել են Միացյալ Նահանգներում: Նրանք միշտ հպարտանում էին իրենց հայկական ծագումով, և ես սիրով հիշում եմ իմ ընտանիքի հետ անցկացրած ամեն մի պահը, երբ վայելում էինք հայկական ծիրանն ու լսում հայրիկի ծնողների պատմած պատմությունները «հին երկրի» մասին:

-Ինչպես մեզ հայտնի է, Դուք Հայաստանում չեք եղել: Կուզենայի՞ք երբևէ այցելել:

- Դուք ճիշտ եք, ես երբեք չեմ եղել Հայաստանում, բայց կցանկանայի այցելել:

 

 

Զրուցեց Արփինե Մելիքյանը 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: