Արարատ Միրզոյանի ելույթն ԱՄՆ-ում նոր հարցեր առաջ բերեց

ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը Ատլանտյան խորհրդում իր ելույթի ընթացքում կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը՝ հստակ օրակարգով՝ «ուղղված կոնկրետ նպատակների իրականացմանը»: ՀՀ ԱԺ խոսնակն անդրադարձել է նաև Հայաստանին ԱՄՆ աջակցության, ԱՄՆ-Իրան հարաբերությունների և տարածաշրջանային լարվածության խնդիրներին, ինչպես նաև արցախյան հիմնահարցին: Փորձենք անդրադառնալ խնդրահարույց դրույթներին:
Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության մասին խոսելիս՝ Միրզոյանն այս խնդիրն ուղղակիորեն կապել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետ: Շուրջ մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղափոխության արդյունքում ձևավորված հայաստանյան իշխանությունների մոտ ամեն ինչի հիմքում հեղափոխության փաստը դնելը կարծես ձեռագիր է դարձել: Սակայն որքանով է ընդունելի ամերիկյան աջակցության հարցն ու դրա ծավալների խնդիրը կապել հեղափոխության հետ, դժվար է ասել, առավել ևս, երբ դրանց հռչակված նպատակը Հայաստանում բարեփոխումներին աջակցելն է: Իսկ հեղափոխության տրամաբանական կապիտալիզացիան պիտի լինեն մեծ թափ հավաքած բարեփոխումները, որոնց համար կարելի կլինի աջակցություն ակնկալել:
Իր ելույթի շրջանակներում ԱԺ խոսնակն անդրադարձել է նաև տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակին: Առնվազն տարակուսանք կարող է առաջացնել, որ հայ-իրանական հարաբերությունների կարևորության մասին խոսելիս Արարատ Միրզոյանն ընդգծում է Հայաստանի 4 սահմաններից 2-ի փակ լինելու հանգամանքը: Նույն ելույթի ընթացքում բաց տեքստով ասվեց նաև, որ Իրանի հարցում ԱՄՆ-ն Հայաստանի վրա ճնշումներ է գործադրում: «Մենք կցանկանանք, որ ԱՄՆ ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգարվվելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել»,- Ատլանտյան խորհրդում նշեց Միրրզոյանը: Այստեղ առնվազն հարցեր են առաջանում՝ ինչու՞ նման հարցերի շուրջ ամերիկյան մեր գործընկերների հետ չենք կարողանում աշխատել դիվանագիտական խողովակներով, ինչու՞ է այս հարցի մասին բարձրաձայնվում նման մակարդակով ինքնիշխանության մասին անվերջ աղաղակող իշխանությունների պարագայում:
Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը մեզ համար չափազանց կարևոր է: Կարևոր է և հստակ օրակարգի սահմանումը, ինչին, սակայն, պիտի նախորդի երկկողմ հարաբերություններից ունեցած մեր ակնկալիքների հստակեցումը:
այլ նյութեր այս թեմայով
- ԱՄՆ Սենատն առաջարկում է 62 մլն ԱՄՆ դոլար հատկացնել Հայաստանին և Արցախին Հունիսին Ներկայացուցիչների պալատն ընդունեց օրինագծի իր տարբերակը, որով կոչ էր արվում 60 մլն դոլար օգնություն տրամադրել...
- Բայդենը Սենատի հաստատմանն է ներկայացրել Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը Սենատի համապատասխան հանձնաժողովը պետք է լսումների օր նշանակի, որի ժամանակ Քվիենը կպատասխանի օրենսդիրների հարցերին:
- Կարևոր է ունենալ ուղիղ օդային կապ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև. ՏԿԵ փոխնախարար ԱՄՆ ներկայացուցիչը հավելել է, որ շատ ընկերությունների հետաքրքիր է Հայաստանում ներկայացված լինելու գաղափարը։
- ԱՄՆ-ն ողջունում է սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին համատեղ նիստի անցկացումը․ Բլինքեն ԱՄՆ-ն աջակցում է ԵՄ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին և խրախուսում է շարունակական...
- Կան մտահոգություններ, տեսել ենք տեսանյութեր ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման վերաբերյալ. Լին Թրեյսի ժողովրդավարությունը իրերի կատարյալ վիճակ չէ, ժողովրդավարությունը շարունակական ընթացքի մեջ գտնվող գործընթաց...
-
11:11
Թուրքմենստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Փաշինյանին
-
10:40
ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ
-
09:45
Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. ՌԴ դեսպանորդ
-
09:22
ԱՄՆ պետդեպը վերահաստատել է ԼՂ խնդրի հետ կապված բոլոր հարցերը բանակցային ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը
-
21:25
5 օրվա ընթացքում արդեն մենք կիմանանք քաղաքացու ինքնությունը․ ԱԻՆ խոսնակը՝ անձը չպարզված զոհված քաղաքացու մասին
-
19:25
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ
-
19:00
Հոգեհանգստյան կարգ կմատուցվի՝ ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի զոհերի
-
18:17
Իսրայելը և Թուրքիան պայմանավորվել են ամբողջությամբ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և դեսպաններ նշանակել
-
17:12
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
16:00
ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ
-
15:19
Թուրքիայում վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում առաջին անգամ հայ է նշանակվել
-
15:03
Ղազախստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Փաշինյանին
-
15:02
Հայ ժողովուրդն այսօր ապրում է նոր համազգային ցավ ու կսկիծ. Արցախի ԱԺ նախագահ
-
14:36
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս է նշանակվել
-
14:30
«Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի չի հայտնաբերվել
-
14:24
Մարզիկ-զինծառայողները միջազգային մրցումներում գրանցել են բարձր արդյունքներ
-
14:18
Թուրքիայում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
-
14:00
ԱԺ-ն արտահերթ կարգով կքննարկի հրավառությունների կազմակերպման կարգը խստացնելու նախագիծը
-
13:47
ՀՀ-ում Վրաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ
-
13:04
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:54
Տնտեսությունը կախված է հանքարդյունաբերությունից
-
21:25
Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը հաղթեց Մադագասկարի թիմին՝ 4:0
-
00:45
Աշխատում ենք դեէսկալացիայի ուղղությամբ․ Միշելը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ
-
10:28
Մոսկվան չի տեսել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ օպերացիայի վերաբերյալ Երևանի առաջարկները․ Լավրով
-
10:51
Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊՆ
-
11:00
Խաղաղապահների գործունեության վերաբերյալ առաջարկները հայկական կողմը ՌԴ ղեկավարությանն է փոխանցել 2021 թվականին․ ՀՀ ԱԳՆ
-
08:12
Ադրբեջանի ԶՈՒ-երը հրաձգային զենքից կրակ են բացել ԼՂ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ․ ՌԴ ՊՆ
-
14:08
Սեպտեմբերի 2-ին հրավիրում ենք համահայկական հանրահավաք․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց «Դիմադրություն» շարժման անելիքները
-
11:57
Կան բոլոր հնարավորությունները փրկելու Արցախը․ Դավիթ Բաբայան
-
17:09
Ի՞նչ նպատակներ ունի Թուրքիան՝ ԲՐԻԿՍ-ի հետ կապված
Խոնավություն՝ 21%
Քամի՝ 3,09 կմ/ժ