ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԳՆ-ից անասելի մեծ ջանքեր են պահանջվում սրբագրելու համար վարչապետի հայտարարությունները

Օգոստոսի 5-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները, ինչպես և սպասելի էր, լայն արձագանք ստացան: «Միացում» վանկարկումները և «Արցախը Հայաստան է, և վերջ» ձևակերպումը ոչ միայն հաճելի էր հանրահավաքի ներկաների ականջին, այլև «ոգևորության» ալիք բարձրացրեց Ադրբեջանում: Բաքուն որսաց պահը՝ հերթական անգամ Հայաստանին ագրեսոր ներկայացնելու համար՝ հղվելով այս անգամ արդեն ոչ թե սեփական եզրակացությունների, այլ անձամբ ՀՀ վարչապետի խոսքերի վրա:

Ադրբեջանի ԱԳՆ արձագանքին, որի հիմնական շեշտադրումներն, ի դեպ, սպասելի էին, արձագանքեց նաև ՀՀ ԱԳՆ-ն: Արտգործնախարարության հայտարարությունը փորձ էր սրբագրելու վարչապետի ելույթը՝ միաժամանակ մեղադրելով Բաքվին անձնական բնույթի հարձակումների և քաղաքավարության ու պարկեշտության հիմնական կանոններին  հավատարիմ մնալու անկարողության մեջ: «Հայաստանն ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանի իշխանություններն անկարող են ընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ. օգոստոսի 5-ին ունեցած ելույթի համատեքստը և բովանդակությունը, որն անդրադարձել է  Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնականության, համերաշխության, զարգացման և բարգավաճման համահայկական օրակարգի առաջմղմանը», - ի պատասխան Բաքվի հայտարարության՝ ասաց ՀՀ ԱԳՆ-ն` հիշեցնելով, որ ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որևէ կենսունակ տարբերակ պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

Ակնհայտ է, որ ի տարբերություն վարչապետ Փաշինյանի՝ ԱԳՆ-ում քաջ գիտակցում են այդ հայտարարություններից բխող վտանգներն ու մարտահրավերները՝ անասելի մեծ ջանքեր գործադրելով սրբագրել դրանք: Որքանով է արդյունավետ ԱԳՆ-ի այս քաղաքականությունը՝ ցույց կտա ժամանակը: Սակայն սթափ դատողությունն ու տրամաբանությունը հուշում են, որ ԱԳՆ-ն այսօր պիտի լծված լինի Փաշինյանի միանձնյա որոշմամբ հայտարարված մարտավարական կտրուկ փոփոխություններից բխող նոր մարտահրավերներն ու հնարավորությունները հասկանալով և հայկական կողմի նոր գործողությունների ծրագիրը մշակելով: Անօգուտ է ժամանակ վատնել վարչապետի խոսքերը սրբագրելով:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: