2020 թվականին ևս Մերձավոր Արևելքը կմնա աշխարհի ամենաթեժ տարածաշրջանը

Մերձավորարևելյան ակտիվ հակամարտությունների կարգավորման առումով 2019 թվականին էական առաջընթաց չի արձանագրվել:
Պաղստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը շարունակում է մնալ փակուղում: Թրամփը պատրաստվում է 2019 թվականին հրապարակել հակամարտության կարգավորման իր պլանը և ակտիվացնել բանակցությունները, սակայն Իսրայելում ամբողջ տարվա ընթացքում շարունակվող ընտրական գործընթացներով պայմանավորված (2019 թվականին Իսրայելում երեք անգամ նշանակվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ընտրությունների արդյունքներով քաղաքական ուժերից ոչ մեկին չի հաջողվել ստեղծել կոալիցիոն կառավարություն) Վաշինգտոնը հրապարակել է միայն իր մերձավորարևելյան պլանի տնտեսական մասը: Այն մասնավորապես նախատեսում է 50 մլրդ դոլար ներդրում Պաղեստինում և հարևան երկրներում: Այդ գումարի ավելի քան կեսը ենթադրվում է, որ կհատկացվի Պաղեստինին 10 տարվա ընթացքում, մնացած գումարը նախատեսվում է ներդնել Լիբանանի, Հորդանանի և Եգիպտոսի տնտեսությունների մեջ: Պաղեստինցիները, սակայն, դատապարտել են ամերիկյան այս նախաձեռնությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախագահության ընթացքում արդեն իսկ բացահայտ ցույց է տվել իր իսրայելամետ լինելը: Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո այս տարի ևս Թրամփը պաղեստինա-իսրայելական հակամարտության համատեքստում կայացրել է որոշումներ, որոնք կասկածի տակ են դնում վերջինիս անչառ միջնորդությունը: Մասնավորապես, Թրամփը Գոլանի բարձունքները ճանաչել է որպես Իսրայելի տարածք, նա նաև օրինական է ճանաչել Պաղեստինի տարածքում հրեական բնակավայրերը:
Հաշվի առնելով այս ամենը դժվար է ակնկակել, որ Թրամփի դարի գործարքի քաղաքական բաղադրիչը կարող է ընդունելի լինել պաղեստինյան ժողովրդի համար:
Սիրիական հակամարտության կարգավորման համատեքստում 2019 թվականին տեղի ունեցած զարգացումները բավականին նպաստավոր էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և վերջինիս աջակցող ուժերի համար:
ԱՄՆ կողմից զորքերի դուրսբերումը Սիրիայի քրդաբնակ շրջաններից հանգեցրեց Թուրքիայի կողմից Սիրիայի տարածք ներխուժման և քրդերի դեմ ռազմական գործողության իրականացման: Սակայն Ռուսաստանի և Թուրքիայի միջև 2019 թվականի հոկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությամբ քրդաբնակ շրջանների մի մասի նկատմամբ վերահսկողություն հաստատեց Դամասկոսը: Նշենք, որ այդ շրջանների նկատմամբ սիրիական իշխանությունները կորցրել էին վերահսկողությունը հակամարտության սկզբնական շրջանում:
Սիրիայի կառավարական զորքերը տարեվերջին սկսեցին ռազմական գործողություն Իդլիբում՝ գրանցելով մի շարք հաջողություններ, ինչը բնականաբար առաջացնում է թուրքական իշխանությունների դժգոհությունը:
Նշենք, որ սիրիական զորքերի առաջխաղացումը նպաստում է նաև կարգավորման քաղաքական գործընթացին տեմպ հաղորդելուն: Սիրիական ընդդիմությունը ձգտում է սահմանադրական փոխոխություններն իրականացնել մինչև 2020 թվականը կայանալիք խորհրդարանական ընտրությունները, քանի որ սիրիական զորքերի առաջխաղացման դեպքում սեփական պահանջներն առաջ տանելու շանսերը բավականին փոքր են լինելու:
2019 թվականին Հայաստանը համեմատաբար ակտիվ էր Սիրիայի շուրջ տեղի ունեցող զարգացումներում: Տարեսկզբին ՀՀ իշխանությունները Սիրիա ուղարկեցին մարդասիրական առաքելություն: Քայլը միանշանակ ողջունելի է, ուղղակի ՀՀ իշխանություններն այդպես էլ չկարողացան հիմնավորել թե ինչու է մարդասիրական առաքելությունն ուղարկել պաշտպանության նախարարությունը, ոչ թե ԱԻՆ-ը, ինչը շատ ավելի ընկալելի կլիներ մեր միջազգային գործընկերների համար:
Իշխանությունների մյուս չհիմնավորված քայլն այս ուղղությամբ վարչապետի հայտարարություն է, որ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններ ներխուժման կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է ապահովել Ղամիշլիի հայերի անվտանգությունը: Անհասկանալի է, ինչու է որոշվել խնդրել միայն Ղամիշլիի հայերի անվտանգության մասին: Ի դեպ, վերջիններիս անվտանգության հարցը շարունակում է մտահոգություններ առաջացնել՝ հատկապես ԻՊ կողմից հայ հոգևորականների սպանությունից հետո:
Տարին բավականին լարված էր նաև Լիբիայում: 2019 թվականի ապրիլին մարշալ Խալիֆա Հաֆթարի ուժերը, որոնք վերահսկում են երկրի երկու երրորդը՝ այդ թվում գազով հարուստ հարավային շրջանները, սկսեցին մայրաքաղաք Տրիպոլին գրավելու ռազմական գործողություն: Տրիպոլիում գործող Ֆայեզ Սարաջի գլխավորած ազգային համաձայնության կառավարությունը, որը վայելում է ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությունը, փորձում է ամեն կերպ պաշտպանվել: 2019 թվականի դեկտեմբերի 19-ին վերջինս ռազմական օգնության մասին հուշագիր ստորագրեց Թուրքիայի հետ: Նշենք, որ Լիբիայում բավականին ակտիվ են արտաքին դերակատարները, որոնք ինչպես ցույց է տարիս տարեվերջի դինամիկան, հակված են որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Մասնավորապես, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ հակամարտության լավագույն կարգավորում կարող է դառնալ հակամարտող կողմերի միջև պայմանավորվածությունը Լիբիայի կառավարման հարցում լիազորությունների բաշխման վերաբերյալ:
2019 թվականի դինամիկան, ընդհանուր առմամբ, ցույց է տալիս, որ 2020 թվականին ևս Մերձավոր Արևելքը չի պատրաստվում զիջել աշխարհի ամենաթեժ տարածաշրջանի կոչումը:
այլ նյութեր այս թեմայով
- «Ալ Ջազիրա»-ի լրագրողուհուն գնդակահարել են Հորդանան գետի ափին Նշվում է, որ Աբու Ակլեն եղել է սաղավարտով և զրահաբաճկոնով՝ «Մամուլ» մակագրությամբ:
- Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Ռազմական գործողությունների հետևանքով Գազայում զոհվել է 232 մարդ, Իսրայելում՝ 12:
- Ո՞ւմ է ձեռնտու պաղեստինա-իսրայելական ընթացիկ սրացումը Սակայն այսօր տեղի ունեցողն էականորեն տարբերվում է նախորդ տարիների լարվածությունից: Այն կարելի է ասել ամենամեծն...
- Հայաստանը սատարում է Պաղեստինյան հիմնահարցի` երկու պետության սկզբունքի հիման վրա կարգավորումը. ԱԳՆ Հայաստանը սատարում է Պաղեստինյան հիմնահարցի` երկու պետության սկզբունքի հիման վրա կարգավորումը: Այս մասին այսօր...
- «Դարի գործարք». ովքե՞ր են դեմ և ինչու՞ Բացի արաբական աշխարհից և արաբական երկրները միավորող կազմակերպություններից, «դարի գործարքի» դեմ արդեն հասցրել...
այլ նյութեր այս թեմայով
- Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան քննարկել են թուրքական օպերացիայի անցկացումը Սիրիայում Լավրենտևի խոսքով՝ ռուսական կողմը փորձել է Անկարային համոզել լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով՝ առանց բռնության...
- Ասադի վերջին հնարավորությունը Սակայն այդ փոփոխությունները ոչ միայն բավարար չեղան երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, այլ ընդհակառակը,...
- Թուրքիան հարձակվել է Սիրիայի սահմանամերձ բնակավայրերի վրա. ԶԼՄ-ներ Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա ու զորք տեղափոխել Սիրիա: «Դեէսկալացիոն գոտի» մտած թուրքական զորամիավորումների...
- Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի մասին բանաձևը Մոսկվայում ընդգծել են, որ մյուս երկու անցակետերի անհրաժեշտությունը վերացել է, քանի որ «երկրի վրա» իրադրությունը...
- Ռուսաստանն ու Թուրքիան կհստակեցնեն Իդլիբի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները Անկարայում սպասվող բանակցություններին ընդառաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը կրկին սպառնացել է Իդլիբում...
-
10:02
Օդեսայի գրադարաններից հանվել է ռուսական գրականությունը
-
09:48
Երկրաշարժ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք
-
09:39
Աննա Հակոբյանը Ֆրանսիայում է. նա հանդիպումներ կունենա Նիցցայում, Մոնակոյում, Կաննում
-
05:35
SADA CUP. Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Սիրիայի հավաքականին
-
23:12
Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջև է կանգնած. Չավուշօղլու
-
21:47
G7-ի երկրները հունիսի 28-ին կհայտարարեն ռուսական ոսկու ներմուծման արգելքի մասին (Reuters)
-
20:49
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
18:44
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք
-
15:55
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
10:07
Այսօր Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոց տոնն է
-
09:46
SADA CUP. Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Իրանի հավաքականին
-
01:02
ՌԱԿ-ն իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է իր կենսունակությունը. Փաշինյանը՝ ՌԱԿ 100-ամյակին նվիրված միջոցառմանը
-
00:27
Դվինի հայ-իտալական հնագիտական արշավախումբն սկսել է Դվինի շրջակայքի հետախուզական աշխատանքները
-
23:11
Մեդվեդևը զգուշացրել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին աջակցելու դեպքում Մոլդովային սպառնացող հետևանքների մասին
-
23:05
Մի շարք խմբագիրներ հրապարակավ հայտարարել են, որ հրաժարվում են հարց ուղարկել Նիկոլ Փաշինյանին
-
22:46
Ռուսաստանն առաջիկա ամիսներին Բելառուսին կփոխանցի «Искандер-М» համալիրները. Պուտին
-
22:05
Սերժ Սարգսյանը չի ընդունել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու առաջարկը
-
21:13
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն
-
19:09
Հայկական կողմը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության հաստատման պատրաստակամությունը. Վահան Հունանյան
-
17:43
Վարչապետն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
15:21
Իրանական հյուպատոսություն Սյունիքում. նոր հնարավորություններ Հայաստանի համար
-
17:04
Ռուսաստանն ու Չինաստանը պատրաստ են համաձայնագիր ստորագրել լուսնային բազայի վերաբերյալ
-
18:29
Ղազախստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի հետ համագործակցությունը խորացնելու մտադրության մասին
-
14:53
Կհաջողվի՞ գազի միասնական շուկայի ձևավորումը ԵԱՏՄ-ում մինչև տարեվերջ
-
12:21
Ալիևի հայտարարությունները լրջագույն կասկածի տակ են դնում խաղաղության հասնելու Ադրբեջանի մտադրությունների անկեղծությունը. ՀՀ ԱԳՆ
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
19:00
Նենսի Փելոսիի ամուսնուն ձերբակալել են հարբած վիճակում մեքենա վարելու համար
-
09:52
Արևմուտքի նախաձեռնած հակառուսական պատժամիջոցները վաղուց են նախապատրաստվել և դժվար թե չեղարկվեն. Լավրով
-
13:09
Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է կիպրացի եվրոխորհրդարանական Կոստաս Մավրիտիսի հետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
Խոնավություն՝ 64%
Քամի՝ 1,54 կմ/ժ