ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռոջեր Ալթունյանի հայտնագործությունն այսօր փրկում է ասթմայով հիվանդ միլիոնավոր մարդկանց կյանքեր

Աշխարհում ասթմայով հիվանդ միլիոնավոր մարդիկ այսօր չեն պատկերացնում իրենց կյանքն առանց աերոզոլային ինհալատորի, որի մեջի դեղամիջոցի՝ նատրիումի քրոմոգլիկատի՝ որպես բրոնխիալ ասթմայի դեղամիջոց օգտագործման նախաձեռնողը Ռոջեր Էդվարդ Քոլլինգվուդ Ալթունյանն է: Այդ դեղամիջոցը գրեթե ամբողջական պաշտպանություն է ապահովում հակագենից՝ փրկելով ասթմայով հիվանդ մարդկանց կյանքեր:

Ռոջեր Ալթունյանը ծնվել է 1927 թվականին: Ալթունյանների ընտանիքը Մեծ Բրիտանիա է տեղափոխվել Հալեպից (Սիրիա):

Երկրորդ աշխարհամարտի սկզբից, թաքցնելով իր իրական տարիքը (և իր ատոպիկ էկզեման), Ռոջերը միացել է Թագավորական ռազմաօդային ուժերին և ուղարկվել է ուսանելու Ռոդենզիայում՝ որպես օդաչու-ռմբարկու: 1941 թվականին սկսել է որպես հրահանգիչ թռիչքներ կատարել ռազմաօդային ուժերի կազմում:

Պատերազմից հետո Ռոջերը Քեմբրիջում բժշկություն է ուսումնասիրում: 1952 թվականին, ավարտելով ուսումը, նա անմիջապես մեկնել է Հալեպ՝ աշխատելու հիվանդանոցում, սակայն արդեն 1955 թվականին ստիպված է լինում վերադառնալ Մեծ Բրիտանիա: Հետդիպլոմային վերապատրաստման համար հիվանդանոցում աշխատանք չգտնելով՝ Ալթունյանը 1956 թվականին ընդունվում է Bengers Ltd դեղագործական ընկերության գիտա-հետազոտական բաժին: Ռոջեր Ալթունյանը սկսում է ասթմայի դեմ դեղամիջոցներ մշակել: Անձամբ լինելով ասթմայով հիվանդ՝ նա սկսում է իր վրա փորձարկել մշակվող դեղամիջոցների ազդեցությունը:

Ասթմայի առաջին նոպան Ռոջերի մոտ տեղի է ունեցել դեռ ուսանող ժամանակ և շուտով Ալթունյանն իր վրա կարողացավ զգալ այդ հիվանդության բուժման սահմանափակությունը:

1961 թվականին հետազտությունների տնօրենը որոշում է, որ աշխատանքը չի հաջողում և դադարեցնում է նախագիծը: Միայն 1963 թվականին է նոր միացությունը սինթեզվում: Այն տալիս է ասթմայի նոպաներից գրեթե 100 տոկոսանոց պաշտպանություն բավականին երկար ժամանակահատվածի ընթացքում:

1965-ի փետրվարին Ռոջերը կարողացել է վերջացնել դեղի մշակումը: Կլինիկական ուսումնասիրությունները շատ երկրներում հաստատել են քրոմոգլիկատի արդյունավետությունը, և այն արագորեն դարձել է ամբողջ աշխարհում ասթմայի հիմնական դեղը:

Այս հայտնագործությունով Ռոջեր Ալթունյանը չի դադարեցել իր հետազոտական աշխատանքը: Նույնիսկ երբ բժիշկներն արգելել էին իր վրա փորձարկումներ անել՝ թոքերի ֆունկցիայի խանգարման պատճառով, Ալթունյանը շարունակում է սեփական փորձով գտնել լավագույն դեղամիջոցները և դրանց չափաբաժինները:

1970-ականների վերջին Ալթունյանը տեղափոխվում է Ավստրալիա, որտեղ կլիման ավելի բարենպաստ է ասթմայով հիվանդ մարդու համար, քան Անգլիայում: Նա գրեթե մինչև կյանքի վերջ իր վրա փորձարկել է նոր դեղամիջոցներ:

Ռոջեր Ալթունյանը մահացել է 1985 թվականին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: