ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ քաղաքական ուղի է անցել ԱՄՆ Կլիմայի և գիտության գործակալության անձնակազմի նախագահի հատուկ օգնական Ջեֆ Մարությանը

Օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կլիմայի և գիտության գործակալության անձնակազմի նախագահի հատուկ օգնական է նշանակել ամերիկահայ Ջեֆ Մարությանին:

Ո՞վ է Ջեֆ Մարությանը և ինչպե՞ս է արժանացել այդ պաշտոնին կներկայացնենք ստորև:

Ջեֆ Մարությանը ծնվել է Նյու Ջերսիում:  1997թ.-ին տեղափոխվել է մայրաքաղաք Վաշինգտոն՝ սովորելու Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի հանրային կառավարում բաժնում:

2003թ.-ին ստանալով Հանրային կառավարման մագիստրոսի կոչում՝ աշխատանքի է անցել Կոլումբիայի Մետրոպոլիտենի ոստիկանական բաժանմունքում ՝ որպես Համայնքային գործընկերության ղեկավար և օրենսդրության վերլուծաբան: Տվյալ բաժանմունքում աշխատել է մինչև 2008թ.-ի հուլիս ամիսը:

2008-2011թթ.-ին աշխատել է Կոլումբիայի շրջանի Տրանսպորտային դեպարտամենտի շրջանային վարչությունում (DDOT)  ՝ որպես հաճախորդների սպասարկման պատասխանատու:

2011-2013թթ. համագործակցել է 2000 ազգային առաջնորդների հետ` Բարաք Օբամայի վերընտրման քարոզարշավի համար աջակիցների կոալիցիա հիմնելու նպատակով:

Ղեկավարել է Դեմոկրատների ազգային կոմիտեի (DNC) կուսակցական առաջնորդների գրասենյակը և ծառայել է որպես DNC պաշտոնյաների աշխատանքների համակարգող:  Մարությանը համակարգել է նաև պաշտոնյաների և մասնավորապես փոխնախագահների ծրագրերը և կազմակերպել  ազգային միջոցառումներ Սպիտակ տակ ղեկավարների համար:

Մեկտեղել է Դեմոկրատների ազգային կոմիտեի աշխատանքները՝ սոցիալական մեդիայի և տեղական քարոզարշավների միջոցով ԼԳԲՏ համայնքից ավելի շատ ընտրողներ ներգրավելու համար:

2013-2015թթ. ծառայել է որպես Կառավարության և Նախագահի աշխատակազմի միջև կապի գրասենյակի համակարգող և որպես ավագ մասնագետ, որը զբաղվել է քաղաքական նշանակումների հարցերով:

Այդ պաշտոնում օգնել է նաև զարգացնել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, առաջ է մղել գնացքների և մեքենաների վերասկողության նախաձեռնություններ, որոնք միտված են եղել նվազեցնելու ածխածնի արտանետումները:

2015-2017թթ. եղել է Կոլումբիայի շրջանի տրանսպորտի վարչության քարտուղարի տեղակալ: Առաջ է մղել ռազմավարական գերակայություններ, մասնավորապես զարգացրել է էլեկտրական և ինքնավար մեքենաների և անօդաչու ինքնաթիռների նախագծման և պատրաստման ծրագրերը, նպաստել է տրանսպորտային անվտանգությանը և ենթակառուցվածքների արդիականացմանը:

Մարությանին հաջողվել է կոորդինացնել բաժանմունքի բոլոր ռեսուրսները` Ամերիկայի տրանսպորտային համակարգն ավելի անվտանգ, մրցակցային և կայուն դարձնելու համար:

2017-2021թ.-ի հունվար ամիսը եղել է Կոլումբիայի շրջանի տրանսպորտի վարչության տնօրեն:

Նրա պաշտոնավարման ընթացքում տրանսպորտի վարչությունը կրկնապատկել է իր շինարարական կարողությունները, արդիականացրել է ավելի քան 200 մղոն ճանապարհներ, մայթեր և առաջատար կարևոր ենթակառուցվածքային նախագծեր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: