ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թալիբները «Ալ Քաիդա»-ին ապաստան են տրամադրել Աֆղանստանում. Պենտագոն

ИА Regnum

«Թալիբան» արմատական շարժումն ընթացիկ տարվա ապրիլ ամսից մինչև հունիսի վերջը շարունակել է «Ալ Քաիդա»-ին ապաստան տրամադրել Աֆղանստանի տարածքում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը:

Ավելի վաղ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը հայտարարել էր, որ թալիբները թույլ չեն տա «Ալ Քաիդա»-ին և ահաբեկչական մյուս խմբավորումներին գործունեություն իրականացնել Աֆղանստանի տարածքում: «Թալիբան»-ը շարունակել է հարաբերություններ պահպանել «Ալ Քաիդա»-ի հետ՝ ահաբեկչական խմբավորմանը ապաստան տրամադրելով Աֆղանստանում»,- ասվում է Պենտագոնի՝ Կոնգրեսին ներկայացրած վերջին եռամսյակային հաշվետվության մեջ:

Նշվում է նաև, որ «ԻՊ-Խորասանը» վերջին ամիսներին հարձակումներ է գործել ենթակառուցվածքների վրա՝ Աֆղանստանի կառավարությանը վարկաբեկելու նպատակով, որպեսզի ցույց տա վերջիններիս կողմից երկրում անվտանգություն ապահովելու անկարողությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: