ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փանջշեր նահանգն ամբողջությամբ գրավված է. «Թալիբան»

GETTY IMAGES

«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մոջահիդը հայտնել է, որ աֆղանական Փանջշեր նահանգն ամբողջությամբ անցել է թալիբների վերահսկողության տակ: Փանջշերը միակ նահանգն էր, որը թալիբների վերահսկողության տակ չէր, թեև ավելի վաղ նրանք հայտնել էին դրա գրավման մասին, գրում է kommersant.ru-ն:

«Թշնամու վարձկանների վերջին հենակետը՝ Փանջշեր նահանգը, ամբողջությամբ գրավված է: Երկրում լիարժեք անվտանգություն ապահովելու վերջին ջանքերը նույնպես տվեցին իրենց արդյունքը, և Փանջշեր նահանգն անցավ իսլամական էմիրության լիակատար վերահսկողության տակ», - ասվում է թալիբների հայտարարության մեջ, փոխանցում է Թերթ:

Ըստ թալիբների՝ ապստամբների մի մասը պարտվել է մարտերում, ոմանք դիմել են փախուստի: Թալիբները Փանջշերի բնակչությանը խոստացել են, որ իրենց չեն ճնշի:

Սեպտեմբերի 3-ին թալիբներն արդեն հայտարարել էին Փանջշերի գրավման մասին, մինչդեռ Փանջշերի դիմադրության ճակատը հերքել էր այս տեղեկությունը: Սեպտեմբերի 4-ին «Թալիբան» շարժումը հայտարարել է նահանգապետի գրասենյակի գրավման մասին: Դիմադրության ուժերը հաղորդել են թալիբների մեծ կորուստների մասին: Փանջշերի դիմադրության առաջնորդը պատրաստակամություն է հայտնել բանակցել թալիբների հետ, եթե նրանք իրենց զորքերը դուրս բերեն նահանգից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: