ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թալիբները հռչակագիր են արձակել Աֆղանստանի Անկախության օրվա առթիվ

© AP Photo/Rahmat Gul

«Թալիբան» արմատական շարժումն օգոստոսի 19-ին հռչակագիր է արձակել Աֆղանստանի Անկախության օրվա առթիվ: Այդ մասին Twitter-ում հայտնել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նա իր օգտահաշվի հաղորդագրության մեջ տեղադրել է փաստաթղթի հղումը՝ կցագրմամբ, որ դա «Աֆղանստանի Իսլամական Հանրապետության հռչակագրին է բրիտանական տիրապետությունից երկրի անկախության 102-րդ տարեդարձի առթիվ:

Այն երկրում վերահսկողություն հաստատելուց հետո առաջին նման պաշտոնական փաստաթուղթն է համազգային իրադարձության հետ կապված:

«Աֆղանացիները շատ հպարտ են, որ իրենց երկիրն այսօր գտնվում է ամերիկյան օկուպացիայից անկախ լինելու շեմին: Այն աստվածային օրհնություն է, որի համար պետք է երախտապարտ լինեն բոլոր աֆղանցիները: Մենք պետք է աշխատենք միասին և անկեղծորեն` ի շահ մեր երկրում իսլամական համակարգի շահերի, ինչպես նաև հանուն վերակառուցման և պետության բարգավաճման », - ասվում է փաստաթղթում:

«Հարյուր երկու տարի առաջ Աֆղանստանի մոջահեդները [ազատամարտիկները] անկախություն ձեռք բերեցին բրիտանական գաղութատիրությունից ութսունամյա դիմադրության արդյունքում: <...> Բրիտանական կայսրության փլուզումը՝ աֆղան մոջահեդների ձեռքով, համարվեց դարի ամենամեծ իրադարձությունը, և աշխարհի շատ այլ դատապարտված ազգեր փրկվեցին գաղութատիրության կապանքներից», - ասված է թալիբների հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, արմատականներն իրենց  են վերագրում ոչ միայն Բրիտանական կայսրության, այլև ԽՍՀՄ -ի նկատմամբ  հաղթանակը: Խոսելով երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին՝ թալիբները գրում են, որ «Միացյալ Նահանգները ձախողվեց մոջահեդների դիմադրության դեմ և ստիպված հեռացավ Աֆղանստանից»: Ամփոփելով պատմության մեջ ունեցած ավանդի վերաբերյալ իրենց գնահատականները՝ արմատականները պնդում են, որ «մեկը մյուսի հետևից երեք խոշորագույն իմպերիալիստական ​​տերությունների են հաղթել երեք դարերի ընթացքում»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: